Յուրաքանչյուր մարդու կյանքում էլ, հավանաբար, լինում են անմոռանալի օրեր£ Երևելի, գեղեցիկ օրեր£ Բայց մանկության և առհասարակ պատանեկության բոլոր օրերն էլ անմոռանալի, երևելի ու գեղեցիկ են, որովհետև այդ օրերը մշտապես մեզ հետ են, ապրում են մեր մեջ՝ ժամանակ առ ժամանակ մեր սրտերը լցնելով անպարփակ կարոտով ու տխրությամբ£
Այսօր ես վերստին ուզում եմ հիշել այն հին, հեռավոր օրերը, և այդ օրերի մեջ՝ Մարինեին£ Ուզում եմ հիշել այն հեռավոր, բայց անմոռաց ամառը, այն հեքիաթային, անդարձ ամառը, իմ առաջին հանդիպումը Մարինեին® Հուլիս ամսվա վերջին օրերին էր դա, իրիկնադեմին, արեգակը կախվել էր մեր լեռների վրա, ուզում էր մայր մտնել ու, չգիտես ինչու, մայր չէր մտնում, կպել էր լեռներին ու ասես տատանվում էր՝ գնա՞ գիշերելու Կաղնախաչ սարից այն կողմ, լեռների ետևում, թե՞ ոչ£
Ես այդ երեկո խոտհարքից էի վերադառնում, արդեն տուն էի հասել, մտնում էի բակ, երբ ակումբի կողմից, հենց բլրակի վրայից մեր դասարանցի Ալվարդը ոչ այնքան բարձր, բայց ինձ համար լսելի, ձայնեց. «Կինո չե՞ս գալիս, Վահրամ, այսօր հնդկական լավ կինո կա»£ Ալվարդը մենակ չէր, նրա կողքին մի աղջիկ կար կանգնած, ես նրան առաջին անգամ էի տեսնում£ Վանդականախշ վերնաշապիկս կոճկելով ես քայլեցի աղջիկների կողմը՝ չհամարձակվելով նայել Ալվարդի նոր ընկերուհուն£
–Ի՞նչ կինո է,– հենց այնպես ասացի ես, մոտենալով նրանց£
–Հոյակապ նկար է, Մարինեն տեսել է,– ասաց Ալվարդը՝ ժպտադեմ նայելով մեկ ինձ, մեկ ՝ ընկերուհուն£
–Արժե նայել,– հանկարծական շիկնանքով ասաց Մարինեն՝ թռուցիկ մի հայացք նետելով ինձ վրա£ – Ձեզ դուր կգա,– և ավելացրեց մտերմիկ անմիջականությաբ£– Կգա՞ք£
–Այո,– արագ ասացի ես՝ անկարող հայացքս կտրել սպիտակ դեմքի վրա ճառագայթող նրա լուսաջինջ աչքերից ու կարմրավառ շուրթերից£
–Մարինեն Սումգայիթում է ապրում, հյուր է եկել մեզ,– ավելացրեց Ալվարդը՝ մի տեսակ հարազատորեն հպվելով Մարինեին£– Մոտ մի ամիս կմնա մեզ մոտ£
Իսկ Մարինեն ասաց.
–Ձեզնից սարերի բույր է գալիս£– Նա գլխի թեթև շարժումով սևասև փարթամ մազերը ետ նետեց, որոնք շաղ եկան կիսամերկ ուսերին£– Դուք սարերո՞ւմ եք եղել£
–Այո,– ասացի ես ու ցույց տվեցի մեր սարերը£– Հրե¯ն, այնտեղ£ Մենք այնտեղ խոտ ենք հարում£
Մարինեն նայեց սարերի կողմը, ուր արև չկար արդեն, և սարալանջերին փռված հանդերը հետզհետե ընկղմվում էին մթության մեջ£ Մարինեն աչքերը կկոցած երկար նայում էր, իսկ ես մտածում էի այն մասին, որ այսօրվանից, ահա այս պահից, նրա պատկերը միշտ աչքիս առջև կլինի, իսկ ձայնը մեղեդու պես շարունակ կհնչի իմ հոգում…
–Դե, մենք գնացինք,– ասաց Ալվարդը, թեթևակի նայելով ինձ՝ իբր ի՞նչ ես աչքերդ չռել, գեղեցիկ աղջիկ տեսած չկա՞ս, ինչ է£ Նա ակնհայտորեն հպարտանում էր իր հյուրով, իսկ ես շնորհակալ էի Ալվարդին, որ կանչեց ինձ, և ես ծանոթացա Մարինեին£
–Չմոռանաք, կգաք, լավ նկար է,– ետ շրջվելով, ժպտուն ասաց Մարինեն, և ես ակամա մի քայլ առաջ գնացի և, ասես ուրիշ, բոլորովին օտար մարդու ձայնով, ասացի.
–Անպայման կգամ, շնորհակալություն:
Տղաների հետ նստել էինք ակումբի վերջին շարքերում և ուր որ է պիտի սկսվեր կինոնկարը, երբ եկան Մարինեն ու Ալվարդը£ Մարինեն կարմրաթույր շրջազգեստով էր, և այն շատ էր սազում նրան£ Ասես ակումբը լցվեց լույսով, երբ նա մտավ դահլիճ£ Նրանք անցան մեր կողքով, նստեցին մեզնից մի երկու նստարան առաջ, հետո Ալվարդն ինչ-որ բան ասաց Մարինեի ականջին, Մարինեն շրջվեց, պայծառաժպիտ ողջունեց ինձ£ Տղաներն արմունկներով թաքուն բոթեցին՝ իբր մի տես ո¯վ է բարևում քեզ£ Իսկ հետո սկսվեց կինոնկարը£ Սիրո մասին էր այն. մի տղայի ու մի աղջկա սիրո մասին£ Նրանք՝ այդ տղան ու աղջիկը, սիրում էին իրար, շարունակ երդվում էին, որ խորունկ սիրով են սիրում, սակայն ես չէի հավատում դրան, որովհետև երդումներով չեն սիրում, մտածում էի, սիրում են առանց երդումների, առանց խոստովանության, ինչպես որ ես էի հիմա սիրում Մարինեին£
Գեղեցիկ էր կինոնկարի աղջիկը՝ ինչպես Մարինեն, և Մարինեի մասին էր ասես նկարը, ես ուզում էի աննկատ մոտենալ Մարինեին, շոյել կիսախավարի մեջ փայլող նրա արձակ մազերը, որ այնպես անփութորեն թափված էին նրա ուսերին, ուզում էի մոտենալ, նստել նրա մոտ, նայել նրան ու ոչինչ-ոչինչ չասել, թող ինքը զգա, թող հասկանա, որ այսօրվանից աշխարհը միանգամից փոխվել է իմ աչքին, և ինքս էլ չգիտեմ, թե ինչ է կատարվում ինձ հետ£ Իրավ, Մարինեի նման էր կինոնկարի աղջիկը, բայց անսիրտ ու դաժան էր նա, որովհետև վերջում լքեց սիրած տղային, և նա՝ այդ տղան, աղջկա կողմից լքված, վշտահար, երգում էր այն մասին, որ այժմ ինքը քայլում է այն բոլոր վայրերով, ուր իրենք եղել էին միասին, երդումներ էին տվել սիրո, և հիմա դատարկվել է իր հոգին ու փշրված է արդեն սիրտը և այլևս ոչինչ-ոչինչ չի սփոփի իրեն՝ ամեն ինչ կորած է անդարձ£ Ես չէի ուզում, որ այդպիսին լիներ Մարինեն, ուզում էի, որ նա սիրեր ինձ ու չլքեր երբեք, նա այդպիսին լինել չի կարող, մտածում էի ես այն ժամանակ, չէ՞ որ այնքան վճիտ էին նրա աչքերը®
Կինոյից հետո տղաներով դուրս եկանք ակումբի բակ և սպասեցինք՝ մինչև դուրս կգային Մարինեն ու Ալվարդը£ «Ես սիրում եմ նրան, ես խենթորեն սիրում եմ նրան ,– ինքս ինձ շշնջում էի ես՝ անասելի հաճույք զգալով այդ խոսքերից£– Բայց մի՞թե այդպես են սիրում, հենց առաջին հայացքից, մի՞թե այդպես սիրում են®»£ Մարինեն ու Ալվարդը նույնպես դուրս եկան ակումբից£ «Ինչ լա¯վիկն է»,– ասաց ինչ-որ մեկը£ «Ձայնդ»,– կոպտորեն նետեցի ես, բայց տղաներին թվաց, թե կատակում եմ, ծիծաղեցին£ Մարինեն ու Ալվարդը գնում էին առջևից£ Տղաներից մեկը՝ չիմացա, թե ով, թեթև հրեց ինձ՝ «Գնա»£ Ես արագացրի քայլերս, հասա նրանց£