Выбрать главу

–Ձեզ դուր եկա՞վ նկարը,– ասացի ես՝ շփոթմունքս զսպելով£

–Ես այն տեսել էի,– Մարինեն ակնդետ նայեց ինձ:– Լավ նկար է£ Իսկ ձե՞զ, ձեզ դո՞ւր եկավ£

–Այո,– պատասխանեցի ես£– Միայն դուր չեկավ այն, որ նրանք հավատարիմ չմնացին իրենց երդումներին£– Իմ հոգում դեռ արձագանքում էին տղայի վշտագին բառերն իր սիրո և անցած աշնան մեռած տերևների մասին ու նաև այն մասին, որ դատարկվել է նրա հոգին ու փշրված է արդեն սիրտը և այլևս ոչինչ-ոչինչ չի մխիթարի նրան՝ ամեն ինչ կորած է անդարձ£

–Ինչո՞ւ,– հարցրեց Մարինեն՝ թեք նայելով ինձ. նրա աչքերը խորախորհուրդ ժպտում էին£

–Եթե նրանք, իրոք, սիրում էին իրար®– սկսեցի ես , բայց Ալվարդը ընդհատեց ինձ.

–Հետո՞ ինչ՝ սիրում էին,– ասաց նա, և ես զգացի, որ նա հենց այնպես, մի բան ասած լինելու համար արտասանեց այդ խոսքերը£

–Երդումներով չեն սիրում,– ասացի ես£– Ես կարծում եմ, որ երդվում են այն ժամանակ, երբ չեն սիրում£ Համոզելու, հավատացնելու համար են երդվում£ Մի՞թե ճիշտ չէ£

–Չգիտեմ,– Մարինեն կրկին նայեց ինձ: Այս անգամ աչքերը երազկոտ արտահայտություն ունեին£– Գուցե®

Լռեցինք£ Լուռ էին և ձորերը, լեռները, գյուղամերձ տաք անտառները, սարերը, ուր ամբողջ օրը գերանդիներն առած խոտ էինք հարում տղաներով£ Միայն երբեմն-երբեմն ներքևում, ձորում, կանչում էր գիշերահավը£ Գյուղը, ամառային երկար օրվա աշխատանքներից հոգնաբեկ, քնել էր խոր քնով£

–Իսկ դուք սարերում ի՞նչ եք անում,– լռությունը խախտեց Մարինեն£

–Խոտ ենք հարում,– կրկին ասացի ես, նայելով Մարինեին£– Անասնակեր ենք կուտակում կոլտնտեսության համար£

–Վահրամը դպրոցի շրջանավարտներից արտադրական բրիգադ է կազմել,– ասաց Ալվարդը, գոհունակ ժպիտով նայելով իմ կողմը£– Բրիգադավար է£

–Ճի՞շտ,– իբր շատ զարմացած՝ հարցրեց ինձ Մարինեն£

–Այո,– իմ փոխարեն պատասխանեց Ալվարդը£– Եվ ոչ միայն բրիգադավար է£ Նաև գյուղթղթակից է£ Թերթերում նյութեր է գրում, փող են տալիս£

–Ալվարդ,– կշտամբանքով ասացի ես, իբր ի՞նչ ասելու բան է դա£ Բայց ներքուստ ուրախ էի՝ թող Մարինեն իմանա£ Մարինեն դարձյալ ձևացրեց, թե դա իրեն շատ զարմացրեց£ Գիրգ շուրթերը կիսաբաց՝ նա հիացմունքով նայեց աչքերիս և ժպտալով ասաց.

–Դուք լրագրող կդառնաք® Թերթերում հոդվածներ կգրեք ու ես սիրով կկարդամ:

Ես լուռ էի£ Հիմա ինձ չէր հետաքրքրում՝ թե ինչ կդառնամ£ Լուսնալույսի տակ սպիտակին էր տալիս ճանապարհը, բայց ես համարյա ճանապարհին չէի նայում, ես շուտ-շուտ կողքանց գաղտնածածուկ նայում էի Մարինեին, լուսնի աղոտ լույսի մեջ գծագրված նրա ուռուցիկ շուրթերին, և հուզմունքից կտրվում էր շունչս£

–Դուք ինչի՞ մասին եք մտածում,– զուսպ ծիծաղ նշմարվեց Մարինեի՝ ասես լույս արձակող գեղեցիկ աչքերի մեջ£

–Կինոնկարի,– իսկույն ասացի ես, թեև միանգամայն այլ բանի մասին էի մտածում£

–Սքանչելի աղջիկ էր, չէ՞,– հարցրեց Մարինեն, ուղիղ նայելով իմ աչքերին£

Մթան մեջ հեշտ էր խոսելը, և ես արագ ասացի.

–Այո, գեղեցիկ էր® Նա շատ էր նման ձեզ£

–Մի՞թե:– Մարինեն աչքերը փախցրեց ինձնից, նայեց հեռավոր սարերի կողմը, և ինձ թվաց, թե նա ուզում է տեսնել մեր խոտհարքերը, բայց դա հնարավոր չէր, որովհետև խավարի մեջ այլևս չէին երևում հանդերը. հանդերը նույնպես, երևի, քնել էին խոր քնով£

Առջևում, մթան մեջ, երգում էր դեպի գյուղի բանջարանոցները վազող առուն£ Առվի վրայով անցնելիս Մարինեն հանկարծ գայթեց, ես ակամա բռնեցի նրա ձեռքը՝ մի կարճ պահ ափիս մեջ պահելով նրա սառը, բարակ մատները£

–Ձեր ոչ մի տեղը չցավե՞ց,– հուզմունքից շնչահեղձվելով՝ սրտի անդիմադրելի մղումով ասացի ես և զգացի, թե ինչպես հանկարծակի վառվեց դեմքս£

–Ո¯չ,– հեգնեց Ալվարդը, բայց Մարինեն ուշադրություն չդարձրեց դրան, նա սիրալիր նայեց ինձ£

–Շնորհակալություն,– շշնջաց նա, մի պահ կանգ առնելով£ Լուսնալույսի տակ Մարինեն գունատ էր£ Գունատ էր, բայց գեղեցիկ£ Նա ինչ-որ բան էր ուզում ասել ինձ, սակայն առջևում, բլրի վրա անսպասելի տեսնելով Ալվարդի հորը՝ մերված մթավուն հորիզոնին, փոխեց մտադրությունը£

–Բարի գիշեր,– արագ ասաց Ալվարդը£– Մարինե, գնացինք®

–Բարի գիշեր ձեզ,– մարող շշուկով արտասանեց Մարինեն՝ մեղսահայացք նայելով ու ասես ափսոսալով նաև, որ բաժանվում ենք£ Ինձ այդպես թվաց:

–Բարի գիշեր,– կամացուկ արձագանքեցի ես ու կանգ առա. ես չէի ուզում, որ Ալվարդի հայրը տեսներ ինձ£

Մարինեն մի անգամ էլ նայեց ինձ, և նրանք արագ ու թեթև գնացին բլրի կողմը. այնտեղ, իր տան առջև կանգնած, նրանց էր սպասում Ալվարդի հայրը՝ գյուղական փոստատան վարիչ Ապրեսը, որ գյուղում հայտնի էր ամեն ինչից քիչումիչ իմացությամբ£

Ես կանգնել էի մթան մեջ և հայացքով ուղեկցում էի Մարինեին ու Ալվարդին£ Ես մտովի Մարինեին պատմում էի հանկարծակի ծնված իմ խորունկ սիրո մասին, և ասում էի նաև, որ իմ ողջ հոգին նրանով է համակված, և որ այսուհետև մի օր անգամ չեմ կարող ապրել առանց նրա մասին մտածելու£ Եվ կինոնկարի երաժշտությունը շարունակ հնչում էր իմ հոգում, և մեկը երգում էր վշտաբեկ.