Կբացվի նոր գարուն, նոր սեր,
Կծաղկեն ծաղիկները ալ,
Չեն բացվի տերևները այն,
Որ անցած աշնանը մեռան®
Այս երգն ու երաժշտությունը հնչում էր դեռ իմ հոգում, երբ մտամոլոր շրջում էի մեր տնամերձ այգում (տուն չէի ուզում մտնել,)£ Ես ցանկանում էի պառկել կանաչ մարգերի մեջ, սեղմվել գետնին, գրկել խնձորենիների սառը բները, որոնց մետաքսանման կեղևը կենդանի մարմին էր հիշեցնում®
®Այո, ես ուզում եմ այսօր նորից վերհիշել այն հեռավոր ամառը, իմ առաջին հանդիպումը Մարինեին£ Ավելի ճիշտ՝ իմ առաջին հանդիպման վերջին օրն եմ ուզում հիշել. այդ օրը Մարինեն գնում էր մեր գյուղից£
Իմ հիշողության հեռավոր մշուշի մեջ ես հիմա էլ տեսնում եմ Մարինեին՝ բարակիրան ու բարձր, լուսաժպիտ, սքանչելի£ Այդ հեռու– հեռվում, կապույտ մշուշների ու ծիրանագույն արևի մեջ, հնձած արտերի վրա կախված տատրակներ կան, կապտաթև տատրակները թրթռալով կախվում են օդում, քարանում, հետո հանկարծ սահուն փոխում են տեղները, նորից կախվում, մնում են այդպես քարացած®
Տարիների հեռվում օգոստոս ամիսն է, կեսօրն անց, ոսկեգույն ծղոտներով հնձած արտեր, արտերի միջով ձգվող կածանով ես վազեվազ գնում եմ գյուղից դեպի սարեր տանող ճանապարհը, այնտեղ, ուր ճանապարհը հանկարծակի կեռվում, մտնում է անտառ, ծառերի ստվերում ինձ սպասում է Մարինեն£ Մարինեն® Մի՞թե հնարավոր է երբևէ մոռանալ նրան՝ սլացիկ ու խրոխտ, մոռանալ նրա վճիտ աչքերը, երբ նա նայում է քեզ և այդ կապտակապույտ շողարձակող աչքերում այնպիսի¯ դյուրահավատություն է փայլում, որ սիրտդ ակամա սկսում է արագ խփել, և, վերջապես, մոռանալ նրա վարդակարմիր շուրթերը, ձյունանման ատամները, երբ նա, կողքանց նայելով քեզ, գլուխը ետ ծիծաղում է®
Հնձած արտերի միջով ես գնում էի Մարինեի մոտ£ Ուշացել էի, շտապ-շտապ գնում էի, և քրտինքը ծորում էր իմ դեմքով, և սիրտս արագ խփում էր, գնում էի վերջին անգամ. այդ օրը Մարինեն գնում էր մեր գյուղից£ Ալվարդի հայրն արդեն պայմանավորվել էր վարորդ Բալաբեկի հետ£ Գնում էի Մարինեի մոտ, և հազիվ էի զսպում ինձ, որ չլամ, որովհետև այլևս չէի տեսնելու Մարինեին, նրա հետ չէի քայլելու կիսամութ անտառներում, լուսնյակ իրիկուններն իրար մոտ չէինք նստելու ձմեռվանից մնացած կոճղերի վրա և մեր շուրջը՝ ծղրիդների միալար երգը՝ գյուղական խուլ ու համատարած լռության մեջ® Այլևս չէի տեսնելու Մարինեին. շուրջ մի ամիս էր համարյա՝ կեսօրին մոտ աշխատանքը թողնում, Մարինեի մոտ էի գալիս, և կոլտնտեսության վարչության նախագահ Գաբրիել Բալայանն ասում էր, որ ինստիտուտ ընդունվելու համար ինձ երաշխավորագիր չի տալու, իսկ այն ժամանակ իմ աչքին ոչինչ չէր երևում. միայն Մարինեի մոտ գնայի, միասին թափառեինք մեր հանդերում ու անտառներում£ Այդ օրը, այո, վերջին անգամ էի գնում Մարինեի մոտ, որովհետև Մարինեն ինչ-որ տեխնիկում էր ընդունվել, ուզում էր շուտ գնալ, իսկ ես, թեկուզ ավարտել էի միջնակարգը, բայց երկու տարի կոլտնտեսությունում պիտի աշխատեի դեռ, աշխատանքային երկու տարվա ստաժ պիտի ձեռք բերեի ու նոր գնայի սովորելու, որովհետև այդ տարիներին առանց արտադրական ստաժի ու երաշխավորագրի ինստիտուտ չէին ընդունում£
Հնձած արտերը վերջացան£ Մոտիկ ինչ-որ տեղ անհոգ դայլայլում էին հավքերն, ու տրտում կանչում էր կկուն£ Ես արագ անցա գյուղագլխի բլրակը և քիչ անց Մարինեի մոտ էի արդեն£Նա նստած էր հաճարկենու տակ, մի բաձրիկ տեղ և ձեռքերով ծնկները գրկած սպասում էր ինձ£
–Ուշացել եմ, չէ՞,– ասացի ես և ընկա Մարինեի կողքին, կանաչ խոտերին՝ հայացքս վերև, տերևների արանքից կապույտին տվող երկնքին. երկնքով, բա¯րձր, շատ բարձր, երկնքի կապույտին քսվելով, ամպի մալանչներ էին սահում£
–Չես ուշացել, ես էլ նոր եկա,– ժպտալով ասաց Մարինեն£– Նորի՞ց փախար,– Մարինեի ձյունասպիտակ ատամները կուրացուցիչ էին£
–Այո£ Վերջին անգամ,– ասացի ես, ինքս էլ չհավատալով, որ իրոք վերջին անգամն է դա, և Մարինեն այսօր երեկոյան գնում է մեր գյուղից£
Մարինեն ժպտաց, քիչ հետո ելավ տեղից, ասաց.
– Գնացինք£
–Ո՞ւր,– շրջվելով նրա կողմը, հարցրի ես, հետո ասացի£– Գնանք կորչենք անտառներում, սարերում, մեր հանդ ու ձորերում,– իմ ձայնը անսպասելի դողաց: -Միայն թե մի գնա այստեղից®
Մարինեն ակնդետ երկար նայում էր ինձ. ինչպես այն ժամանակ, երբ առաջին անգամ կինոյից տուն էի ճանապարհում նրան ու Ալվարդին£ Ոչինչ չէր ասում, չէր ժպտում, նայում էր, իսկ հետո ասաց.
–Գնանք£ Ուզում եմ հրաժեշտ տալ այն բոլոր տեղերին, ուր եղել ենք՝ անտառներին, դաշտերին, լեռներին® Ով գիտե, երբևէ նորից կլինե՞մ այստեղ®£– Նա քիչ լռեց, ասաց.– Ինչ-որ թախիծ է պատում հոգուդ, երբ բաժանվում ես մի տեսակ արդեն հարազատ դարձած վայրերից և մտածում, որ այլևս երբեք չես վերադառնալու այնտեղ£
Մենք դուրս եկանք ծառերի թանձր ստվերից, գնացինք սարեր տանող ճանապարհով£
Մարինեն ակումբի հրակարմիր նույն զգեստով էր, զգեստի երկու կոճակն արձակված էր և ամեն անգամ, երբ նա խոնարհվում էր՝ ճամփեզրից ծաղիկ քաղելու, կամ հետո Ջհանգիրի խմհատում, երբ բարձրացնում էր ձեռքը՝ մոշ պոկելու, ես ակամա տեսնում էի գետնամորու մեծության պտուկներով նրա ցորնաթուխ լեցուն կրծքերն ու արմունկի տակից՝ թևատակի մութ աղվամազը, և դա մոգական ուժով ազդում էր ինձ վրա, գլուխս ասես պտտվում էր, սիրտս՝ տրոփում, ներսս լցվում էր ինչ-որ անծանոթ, անըմբռնելի ու քաղցր ջերմությամբ®