Արար աշխարհ գիտեր, որ ես վերջին անգամ էի Մարինեի հետ այդքան մոտ քայլում, շնչում նրա աղջկական խելացնոր բույրը. ծառերը հանդարտ ու տխուր օրորում էին գլուխները, տերևները մանրիկ դողում էին, սվսվում էին, դեղձանիկները թախծածոր երգում էին, հետո լռում, ականջ էին դնում ու նորից երգում էին® Արար աշխարհ գիտեր, որ ես սիրում եմ Մարինեին և միայն ինքը՝ Մարինեն էր, որ չգիտեր այդ մասին, որովհետև ես նրան ոչինչ չէի ասել, նրա հետ թափառել էինք մենք ձորերում, ճիշտ է, միասին հանդերն էինք գնացել, ես նրան ցույց էի տվել մեր գյուղի գեղեցիկ վայրերը, Սառնատան բարձունքից նայել էինք ձյունագագաթ Մռավա սարին, լուսնյակ երեկոներին Մարինեի հետ նստել էինք ձորամերձ խնձորենու այգու խորքում, հազար ու մի բան էինք խոսել, բայց Մարինեն չգիտեր, որ այն օրվանից, ինչ տեսա նրան ակումբի դռանը, իսկ այնուհետև կինոյից հետո նրան ուղեկցեցի մինչև Ալվարդենց տուն, ահա այդ օրվանից անքուն գիշերներ եմ անցկացրել, շարունակ նրա մասին եմ մտածել, նրա անունն եմ տվել, նրան երազել® «Հաճախ երազում ինձ մոտ ես գալիս,– կողքանց նայելով նրան, մտովի ասում էի ես,– դարձած մի չքնաղ, լուսե անրջանք, քանզի ամեն օր, քնելուց առաջ, միտքս գծում է քո պատկերը թանկ®»,– և, ինքս էլ չգիտեմ, թե ինչպես, հանկարծ անսպասելի ասացի.
–Դու կհիշե՞ս ինձ, Մարինե® Այնտեղ, Սումգայիթում®
Մարինեն թախծանուշ ժպիտով նայում էր, հետո ասաց.
–Իսկ դու կհիշե՞ս® Չե՞ս մոռանա ինձ®
–Երբեք չեմ մոռանա, հավիտյան կհիշեմ,– արագ ասացի ես£– Կհիշեմ, կքայլեմ այն տեղերով, ուր միասին եղել ենք, ու կհիշեմ քեզ®
–Ես էլ կհիշեմ,– ուշացումով ասաց Մարինեն ու լռեց£
Առջևում երևում էր Ղըրմա աղբյուրը£ Ջրի ձայնը լսվում էր արդեն£
–Ես էլ կհիշեմ,– նորից խոսեց Մարինեն£– Ընկերուհիներիս կպատմեմ քո մասին® Նրանք չեն հավատա, որ այստեղ, այս հեռու լեռներում, ինչ-որ մեկի հետ մտերիմ եմ եղել® Անտառների մեջ, սարերում® Չեն հավատա®
–Ինչո՞ւ,– հարցրի ես£-Ինչո՞ւ չեն հավատա£
–Չգիտեմ,– ուսերը թոթվեց Մարինեն£– Որովհետև® ես ոչ մի տղայի հետ ընկերություն չեմ անում,– կապտացոլք աչքերով ու վառ շուրթերով խորամանկորեն ժպտալով ավելացրեց Մարինեն£
–Ո՞չ մի,– ասացի ես և անչափ ուրախ էի դրա համար£
–Ինչ է, հարցաքննո՞ւմ ես,– աչքերը մանրացնելով ու նորից իր վառ շուրթերով ժպտալով ասաց Մարինեն£
–Ասենք թե,– ժպտացի ես£
–Չեմ ասի,– մազերը ճակատից ետ տանելով ասաց Մարինեն£– Ամեն ինչ չէ, որ կարելի է պատմել£ Ավելի ճիշտ՝ ամեն ինչ չէ, որ հնարավոր է պատմել£
Հասել էինք Ղըրմա աղբյուրին, նստեցինք մամռապատ քարերին£ Մարինեն երկար նայում էր գուռից նով թափվող ջրերին, ջրերի վրա ճախրող գույնզգույն թիթեռներին, հետո ցածրաձայն ու թախծոտ ասաց.
–Մնաս բարով, հարազատ աղբյուր® Քո մոտով ինչքա¯ն մարդ է եկել ու անցել®Նրանց մեջ դու կհիշե՞ս ինձ®– Նա լռեց մի քիչ, հետո նույն թախծոտ ձայնով ասաց.– Կա թիթեռնիկի մի տեսակ, որ մի օր է ապրում® Ոսկե թևիկներով մի թիթեռնիկ ապրեց մի ամբողջ օր, և այդ օրն ամպոտ էր, շարունակ անձրև էր տեղում® Արև չկար, չկար դեղձանիկի երգը® Անցավ օրը, և ոսկե թևիկներով թիթեռնիկը ոչինչ չտեսավ ու չիմացավ, որ օրերը լինում են նաև արևոտ, աշխարհը լցված է լինում ցնծուն ձայներով® Իր կարճատև կյանքն այդպես ապրեց ոսկե թևիկներով փոքրիկ թիթեռնիկը£– Մարինեն նայեց ինձ, ժպտաց£ Եվ նրա ժպիտը նույնպես թախծոտ էր£
Հետո մենք դարձյալ քայլում էինք սարեր տանող ճանապարհով£ Ճանապարհը երբեմն դուրս էր գալիս բացատները ու նորից անտառ էր մտնում£ Բացատներից մենք ետ էինք նայում. հեռվում, անտառներից այն կողմ, դաշտերում ասես թախծում էին մենավոր դեզերը, երևում էր գյուղը£ Իսկ մենք գնում էինք Ջհանգիրի խմհատը. ամենալավ մոշը այնտեղ է լինում, գնում էինք վերջին անգամ մոշ ուտելու և այնտեղից նայելու հեռվում, ամառային մղեղի մեջ կորած մեր Հնձախութ գյուղին£
Մարինեն իմ հետևից էր գալիս, ես շրջվեցի նրա կողմը, կանգ առա.
–Չե՞ս հոգնել,– ասացի ես£
–Հոգնել եմ,– սեթևեթանքով ասաց Մարինեն՝ ուռցնելով գեղեցիկ շուրթերը£– Դեռ շա՞տ կա£
–Մի ձորակ է մնացել£ Դա էլ անցնենք, հասնում ենք,– պատասխանեցի ես£– Ուզո՞ւմ ես հետ դառնանք£
–Չէ, չեմ ուզում, տուր ձեռքդ£
Մարինեի ձեռքը բռնած գնում էինք զովասուն անտառի միջով£
–Եկող տարի որ գաս, հազիվ թե հոգնես,– ասացի ես£– Այս տարի առաջին անգամ է, անսովոր ես, դրա համար ես հոգնում£
–Եկող տարի չեմ գա,– անտառային խոր լռության մեջ զրնգուն ձայնով ասաց Մարինեն£– Ի՞նչ կա այստեղ£
–Քեզ դո՞ւր չի գալիս մեր գյուղը,– մի թեթև վիրավորված ասացի ես£
–Չգիտեմ£– Մարինեն լուռ էր, հետո, երբ կրկին մտնում էինք անտառ, ասաց.– Դուր է գալիս£ Սկզբում դուր չէր գալիս, հետո սկսեց դուր գալ® Քեզ հանդիպելուց հետո£