Վերջին բառերը նա ընդգծված ասաց£ Շեշտակիորեն նայեցի աչքերին. աչքերը խորամանակ ժպտում էին£ Մատներս, անկախ ինձնից, սեղմեցին Մարինեի նուրբ, թափանցիկության աստիճան ճերմակ ձեռքը£
–Իսկ Ապրեսը ձեր ի՞նչն է,– քիչ անց հարցրի ես£
–Ապրեսն ո՞վ է£
–Ապրեսին չգիտե՞ս,– ժպտացի ես£– Փոստի Ապրեսին ամբողջ մարզն է ճանաչում£ Ալվարդի հայրը® Սուտասանների մրցույթ է եղել շրջկենտրոնում, առաջին տեղն է բռնել£
–Ա¯®– գլխի ընկավ Մարինեն, ինքն էլ ժպտաց,– թռչունների գեղգեղանքից ու անտառի խոնավ բուրմունքից խելքս կորցրել եմ®– Նրա տղան մեզ մոտ, Սումգայիթում է ապրում®
–Իմ քույրն էլ այնտեղ է ապրում® Կաուչիկի գործարանում է աշխատում£
–Իրո՞ք®£– Մարինեն կողքանց նայեց ինձ, շարունակեց.– Մենք ինչ– որ հեռու բարեկամ ենք£ Բացի այդ, նրա տղան հիվանդանոց էր ընկել, վիրահատել էին® Մայրս հիվանդանոցում է, չէ՞, աշխատում, բուժքույր է, նրան շատ է օգնել® Երբ ապաքինվեց, մեր տուն հաճախակի էր գալիս-գնում ® Հայրը, քեռի Ապրեսն այսինքն, եկել էր Սումգայիթ, գյուղ գալիս, մայրս ինձ էլ հետն ուղարկեց£ Քեռի Ապրեսն ինքն առաջարկեց, ես էլ, իհարկե, դեմ չէի® Չէ-որ առիթ էր պետք՝ քեզ տեսնելու համար®
Նա ծաղրում էր իհարկե£
–Իսկ հա՞յր,– զգույշ հարցրի ես£– Հայր չունե՞ս £
–Ոչ,– քիչ լռելուց հետո մտախոհ ասաց Մարինեն, հետո ավեացրեց.– Բաժանվել է մեզնից£ Ուրիշ քաղաքում է ապրում£ Միջին Ասիայում£ Ամուսնացել է, նոր կնոջից մի աղջիկ ունի®£– Նորից քիչ լռեց, հետո ասաց.– Ես եմ, մայրս, եղբայրս® Եղբայրս այս տարի առաջին դասարան է գնալու®
Լուռ քայլում էինք£ Ճանապարհը ծկլթոցով կտրում-անցնում էին նախշուն չարդերը£
–Բայց այլևս չեմ գա այստեղ,– հանկարծ ասաց Մարինեն£
–Ախր ինչո՞ւ,– արագ հարցրի ես,– չէ՞ որ ասում ես, թե դուր է գալիս մեր գյուղը£
–Միևնույն է® չեմ գա,– գլուխն օրորեց Մարինեն£– Նախ, որ մոտիկ ոչ ոք չունեմ այստեղ® Հետո էլ, այդ Ապրեսը զզվացնում է արդեն՝ սրա հետ մի խոսիր, նրա հետ մի խոսիր, ես քեզ համար պատասխանատու եմ, էսպես մի հագվիր, էնպես մի հագվիր, և այլն® Նրա կինը քեզ չի հավանում,– ժպտալով ավելացրեց Մարինեն£
–Ի՞նձ,– զարմացա ես£– Ինչո՞ւ£
–Ասում է նրա մեջ ի՞նչ ես գտել£
–Իսկ դո՞ւ£
–Իսկ ես ծիծաղում եմ£ Գյուղում բոլորը, ասում է, քո մասին են խոսում, նրա հետ ինչո՞ւ ես անտառները գնում®£– Մարինեն ժպտուն, մշուշոտ աչքերով նայեց ինձ£
Ես Մարինեին չասացի, որ հայրս նույնպես հանդիմանել է ինձ, չասացի, որ նա առավոտյան կռվել է ինձ հետ£ Իսկ նա, իրոք, կռվել էր. «Ի՞նչ ես էն աղջկա հետևից ընկել,– առավոտյան ասաց հայրս,– քո ընկերներն օրական երկու աշխօր են անում, իսկ դու աննպատակ թրև ես գալիս ծմակներում»£ Այդ մասին էի մտածում, բայց ուրիշ բան ասացի Մարինեին£
–Եկող տարի մեզ մոտ արի, – ասացի ես նրան£– Մեր տանը կմնաս£
Մարինեն շեղակի նայեց, օրորեց գլուխը.
–Չեմ գա,– ասաց նա գլխի թեթև շարժումով£ Իսկ հետո ավելացրեց.– Հայրդ սայլապա՞ն է£
–Այո,– ասացի ես, ակամա կարմրելով£– Իսկ ի՞նչ է£
–Ոչինչ, հենց այնպես ասացի® Ես այսօր տեսա նրան®
Ես վայրկյանապես հիշեցի հորս մազակալած դեմքը, ռեզինե փոկահան տրեխները, մինչև ճտքերը իջնող վանդակավոր հնամաշ վերնաշապիկը հիշեցի և տաբատը՝ վրան հազար կարկատան, վայրկյանապես հիշեցի և քրտնելով ու կարմրելով հարցրի.
–Որտե՞ղ£
–Մինչ քո գալը£ Ծառերի տակ նստած էի, խոտ բեռնած սայլով եկավ անցավ£ Չտեսավ ինձ®
Հետո լուռ էինք£ Ես դարձյալ գնում էի առջևից, ճանապարհը հալվել, մի կածան էր միայն, և մեր շուրջը նորից դեղձանիկների դայլայլ էր, կուկուն տրտում ու սրտաբեկ կանչում էր անտառի խորքում, քիչ լռում ու նորից սկսում էր կանչել, անտառը վերջացավ, դուրս եկանք Ջհանգիրի խմհատը£ Անցած շաբաթ էինք եղել այնտեղ, և հիմա մոշն ավելի էր սևացել ու լիքն էր£ Երկարուկ ու քաղցր մոշ այստեղ է միայն լինում, մոշ կերանք, նստեցինք կանաչ խոտերին, անսահման հաճելի էր հեռվից երկար նայել մեր Հնձախութին՝ կորած կաթնամշուշ մղեղի մեջ, հետո նորից մոշ կերանք, աղբրի սառնասառն ջրով, որից քիչ էր մնում սառչեին մատներս, ես մաքրեցի Մարինեի՝ սև մոշից կապտած ձեռքերը, և Մարինեն շարունակ ծիծաղում էր, որովհետև ջուրը շատ էր սառը, իսկ ես նրա ձեռքը բաց չէի թողնում, և իմ ձեռքը դողում էր, երբ ջրի մեջ թաթախում էի մատներս ու քսում Մարինեի շուրթերին, և Մարինեի շունչը տաք էր, նա շրթունքները փակ ծիծաղում էր, իբր փորձ էր անում փախչել ու նորից հնազանդ կանգնում էր, և ես ուզում էի, որ այդ պահը երկարեր, և սիրտս նվաղում, նվաղում էր® Հետո Մարինեն ծիծաղելով փախավ, և նրա շքեղ մազերը շաղ եկան ուսերին, արևն արդեն հասել էր թավախիտ անտառներով պատած Կղնախաչ սարին, մտել սարի վրա նստած ամպերի մեջ£
–Արևն արդեն մայր է մտնում,– քիչ հեռվից ասաց Մարինեն,– տուն գնանք£
–Արևը մեզ է սպասում,– ասացի ես£– Մեր գյուղի արևը խելացի արև է£
Ետադարձի ճանապարհը ձորերի միջով էր, Բարակ ջրի կողքով, ես վայրի ծաղիկներ էի փնջել, ամրացրել Մարինեի մազերի մեջ և աղջկական զմայլելի բուրմունքի հետ ծաղկունքի բույր էր գալիս նրանից, և հանկարծ անտառը մթնեց, ծառերի կատարները քամուց սկսեցին ուժեղ օրորվել® Դեղձանիկներն այլևս չէին երգում, իրար ետևից թրատելով օդը, անտառների վրա պայթում էին կայծակները£ Անձրև էր գալու£ Գյուղը հեռու էր դեռ, բայց պետք էր անցնել գետը, որովհետև ես ետ նայեցի և տեսա, որ Կղնախաչ բարձր սարի վրա երկինքը սևակնել է. այնտեղ արդեն անձրև էր£ Անձրևը սարերի ու ձորերի վրայով դեպի գյուղ էր գալիս£ «Շուտով կվարարի գետը»,– մտածեցի ես£ Ես ու Մարինեն իրար ձեռք բռնած վազեցինք օրորվող ու մթնած անտառի միջով և հենց նոր էինք անցել գետը, հորդ անձրևը բռնեց մեզ£ Մտանք պատահած մի ծառի տակ. այստեղ ապահով էր, ես վերև նայեցի ու Մարինեի ձեռքը բռնած դուրս վազեցի ծառի տակից, որովհետև դա մի բարձրաբերձ կաղնի ծառ էր, իսկ մեզ մոտ, դա բոլորին է հայտնի, կայծակը հենց կաղնի ծառերին է խփում£ Մարինեի հետ վազեցինք գյուղ իջնող նեղ ճանապարհով, թրջվելով վազեցինք, ես հայացքով հաճարկենի կամ բոխի ծառ էի որոնում, գտա վերջապես£ Բայց թրջվել էինք արդեն, ես ուզում էի հանել վերնաշապիկս, գցել Մարինեի ուսերին, սակայն Մարինեն չթողեց. «Չեմ մրսում»,– ասաց նա£ Բայց նա մրսում էր, կպել էր ծառի բնին, ես ձախ ձեռքով գրկել էի Մարինեին, նա սեղմվել էր ինձ, ջրվեժի պես ցած իջնող փարթամ մազերը քսվում էին դեմքիս, մազերը անուշ բույր էին արձակում, իսկ նրա թրջված մարմինը փխրուն ու տաք էր, ես ուզում էի նրան ասել իմ սիրո մասին, ուզում էի ասել, որ ինչ էլ լինի՝ ես նրան սիրելու եմ միշտ, բայց չէի համարձակվում, շուրթերս զգույշ ու քնքշորեն քսվում էին նրա մազերին, իսկ անձրևը նորից խշշում էր, կածանով անձրևաջուրը տերևներ էր քշում, կայծակը դղրդում էր՝ մի կարճ ակնթարթ լուսավորելով մթամած անտառը, Մարինենի թրջված մարմինը տաքություն էր բուրում, և գետը ոռնում էր խոր ձորում£