Выбрать главу

–Իսկ եթե հանկարծ մնա՞նք այստեղ,– վախվորած ասաց Մարինեն£

–Չենք մնա,– ժպտացի ես,– հորդ անձրևը շուտ է դադարում, հիմա կկտրի£

Հետո ես վերցրի Մարինեի ձեռքը, ասացի՝ արի գուշակեմ£ «Գուշակիր»,– ասաց Մարինեն£ Ես բացեցի Մարինեի ափը, երկար նայում էի, իբր մտածում էի, իբր դժվար էր գուշակելը£ «Երջանիկ կյանք է առջևում. այսպես է ցույց տալիս£ Ամուսինդ սիրելու է քեզ,– ասացի,– ամուսինդ անչափ սիրելու է քեզ, շարունակ սիրելու է,– աչքերս փակ մրմնջում էի ես,– գիշեր-ցերեկ սիրելու է ու շատ-շատ խանդելու է, որովհետև այնտեղ, ուր կա մեծ սեր, կա նաև մեծ խանդ, խելացնոր սիրելու է®»£ «Միայն մի հոգո՞ւ եմ սիրելու»,– նայելով ինձ և խորամանկ ժպիտն աչքերում հարցրեց Մարինեն£ «Ինչպե՞ս»– չհասկացա ես£ «Միայն մեկի՞ն,– նույն խորամանկ ժպիտը կրակացայտ աչքերում, ասաց Մարինեն.– Միայն մեկի՞ն եմ սիրելու և ուրիշ ոչ ոքի՞»£ «Իհարկե,– վերջապես գլխի ընկնելով ասացի ես,– միայն մեկին, և®»£ «Իսկ ի՞նձ,– ընդհատեց Մարինեն,– ի՞նձ քանի հոգի են են սիրելու»£ «Մի հոգի միայն,– ոչ հաստատ համոզմամբ ասացի ես, նայելով Մարինեի ճերմակ ձեռքին,– ահա, նայիր»£ «Ճիշտ չես գուշակում,– Մարինեն խճողեց մազերս, դուրս փախավ ծառի տակից, կանգնեց մարդկանց ու անասունների ոտնահետքերից տոփանված կածանի մեջ, բոխու՝ թաթի պես մեկնված ճղան տակ,– ճիշտ չես ասում,– կրկնեց նա, – երկուսին ես արդեն գիտեմ®»£ «Ինչպե՞ս»,– սրտատրոփ վախով արտաբերեցի ես£ «Չեմ ասի»– ծիծաղելով ասաց Մարինեն, հետո տեսավ, թե ինչպես հանկարծ ընկավ իմ տրամադրությունը, եկավ, կանգնեց ինձ մոտ£ Ոչինչ չէր ասում, չէր ժպտում նույնիսկ£ Սուս նայում էր, հետո ասաց.

–Մի նեղացիր£

Մարինեն նստեց ոտքերիս մոտ, զմրուխտե մամռոտ քարին, ողորկ ծնկները գրկած մի քանի րոպե նստեց և առանց ինձ նայելու, կամացուկ ասաց.

–Կա մեկը® Ստեփան է անունը® Այս տարի է ավարտել ինստիտուտը® Մինչև նոր բնակարան ստանալը՝ մեր բակում էին ապրում® Եվ ես չգիտեմ նույնիսկ՝ ավելի շատ ատում եմ նրան, թե սիրում®Դու մի նեղացիր®

–Չեմ նեղանում,– հենց այնպես ասացի ես, ուժով զսպելով հուզմունքս£– Ինչո՞ւ պիտի նեղանամ®

Հետո անձրևը կտրեց, արևի վերջին շողերից թաց տերևները փայլկտում էին, ձորերից ծխի պես ամպաքուլաներ էին ելնում, իսկ երկինքն այնպես պայծառ էր® Գյուղագլխին, այնտեղ, ուր անտառը վերջանում էր, ավելի ճիշտ մի երկու քայլից հետո պիտի վերջանար, Մարինեն թեքվեց ճանապարհից, քայլեց անձրևի կաթիլներով ցողված արահետով£ Լուռ գնացի նրա ետևից£ Քիչ անց, նա ետ շրջվեց դեպի ինձ. նրա դեմքը վառվում էր£ Չորս բոլորքը լռություն էր, ծառերից այն կողմ՝ կապտաժեռ հեռավոր երկինքն էր երևում, ու մեր գյուղը՝ շուրջը դյութական հանդ ու սարեր, որ բարձրանում, հասնում էին մինչև երկինք£

–Երջանկությունը վաղվա օր չունի,– ասաց Մարինեն,– այն երեկվա օր նույնպես չունի, այն ամենևին չի ուզում հիշել անցյալը, չի մտածում վաղվա մասին, այն ունի միայն ներկան, այն էլ ոչ թե օր, այլ ժամ, ակնաթարթ® Արի հրաժեշտ տանք իրար,– փոխված ձայնով ու շիկնահար ավելացրեց Մարինեն, մատներով ետ տանելով մազերը£

Ես նայում էի նրա խոշոր ու գեղեցիկ աչքերի մեջ, որոնք լույս էին արձակում, նրա շուրթերին, որ կրակի շեղջի պես հուրհրատում էին ասես, հայացքս չէի կարողանում կտրել նրանից®

–Ի՞նչ ես այդպես անջատված նայում,– նորից խոսեց Մարինեն, մատները հանգիստ ու քնքշորեն քսելով դեմքիս£– Դու սիրում ես ինձ£ Ես դա տեսնում եմ® Ես նույնպես քեզ չեմ մոռանա, որովհետև® Դու անաղարտ հոգի ունես£ Ես չգիտեմ նույնիսկ, թե այդպիսի սրտով դու ինչպես ես ապրելու այս աշխարհում£