Выбрать главу

Ես դեռ նայում էի նրա կապտացոլ աչքերին, շառագույն զեղուն շուրթերին, կրծքերին, որ քնած աղունիկներ էին թվում այդ պահին, հայացքս, այո, ոչ մի կերպ չէի կարողանում կտրել նրանից, մեր շուրջը մթնող անտառն էր և խշշուն լռությունը, Մարինեն շաղված նայվածքով մի պահ զննեց ինձ, սովոր շարժումով ետ նետեց մազերը, որոնք կրկին շաղ եկան ուսերին, խուլ ու տաք ծիծաղեց, ասաց.

–Աղջկան գիտե՞ս, թե ինչպես պետք է սիրել£

Ես զմայլված նայում էի նրան, առանց որևէ բառ արտասանելու£

–Դու չգիտե՞ս, թե աղջկան ինչպես պետք է սիրել, – կրկին հարցրեց նա, միանգամայն ու անսպասելի՝ դանդաղորեն արձակելով վանդականախշ վերնաշապիկիս կոճակները£– Աղջկան այնպես պետք է սիրել, որ նրա մտքովն անգամ չանցնի, թե ինչ-որ մեկը կարող է ավելի ուժգին սիրել£

Աջ ձեռքի երկարուկ մատները սահեցնելով իմ կրծքի վրայով, որից քիչ մնաց կտրվեր շունչս, Մարինեն նույն շիկնահար տեսքով ժպտաց ինչ-որ քմահաճ ժպիտով և ընդոստ մի շարժումով փաթաթվեց ինձ՝ պրկված ցցուն ստինքերով սեղմվելով կրծքիս£ Ես այդ հոգեցունց քաղցր մերձեցումից գլխապտույտ զգացի, հուզմունքից ասես կանգ առավ շնչառությունս, գրգռանքի, արյան խելառ եռքի ու երանության մեջ անկանոն թպրտում էր սիրտս՝ պատրաստ թռչելու իմ կրծքավանդակից£ «Եթե ինձ հիշես երբևէ,– քնքշանվաղուն ձայնով շշնջաց Մարինեն,– այս պահը նույնպես հիշիր»£ Հետո ծնկներս զգացին Մարինեի ծնկները, ձեռքերս՝ նրա դյուրաբեկ բարակ մեջքը, իսկ շուրթերս® իմ շուրթերը կսկծացին Մարինեի շուրթերի հուզագրգիռ հպումից£ Նրա ձեռքերը վերնաշապիկիս տակից մեղմորեն գրկել էին ինձ, նրբենի մատներն անընդհատ շոյում էին ուսերս£ Թվում էր ևս մի պահ, ու ես կկորցնեմ ինձ, ուժ չեմ ունենա դիմանալ զկացմունքներիս հորձանքին£ Հետո Մարինեի շուրթերը դանդաղ ետ գնացին, ոնց որ երազում՝ նրա ընդհատուն թառաչանքի ու տաքուկ շնչառության հետ համաժամանակ՝ ես զգացի նրա կոշտավուն լեզվի կրքոտ ջերմությունը®

Խելացնոր այդ համբույրը երկար տևեց, հետո Մարինեն միանգամից հետ քաշվեց, կիսաշրջվեց ինձնից՝ դողացող մատներով կոճկելով բլուզը£

–Մարինե,– հանգչող շշուկով արտաբերեցի ես£

–Ոչինչ մի ասա,– գլուխն օրորեց Մարինեն£– Դու այդ էիր ուզում£– Կողքանց նայելով ինձ, նա այլայլված ժպտաց, ասաց.– Իսկ գուցե ո՞չ միայն այդ®

Անտառի վրայով սրընթաց անցավ քամին, անտառը խշշաց, տարուբերվեց, ինչ-որ տեղ մի չոր ճյուղ ընկավ ծառից£

–Մարինե®

–Խնդրում եմ,– Մարինեն ծաղկաբույր մատները դրեց իմ շուրթերին£– Խնդրում եմ, ոչինչ այլևս պետք չէ ասել® Իսկ հիմա գնանք®

Տեղի ունեցածից շփոթահար՝ ես բոլորովին կորցրել էի ինձ, ոտքերս ինձ չէին ենթարկվում ասես£

Ոչ այնքան հեռու ինչ– որ տեղ երգի անցած՝ ախորժալուր ու քաղցրաձայն գեղգեղում էր դեղձանիկը, ծիածանը հալվում էր հեռու բացատների վրա, իսկ արևն արդեն մայր էր մտնում£ Բախչուտի աղբյուրին փոքրիկ աղջիկներ կային՝ գլխներին ծաղկապսակներ, նրանք իրար վրա ջուր էին ցայտում, բարձր ծիծաղում, մեզ տեսնելուն պես՝ լռեցին. կամաց ինչ-որ բան էին ասում ու նայում մեր կողմը£

–Մեր մասին էին խոսում,– երբ աղբյուրն անցել էինք, ասաց Մարինեն£

–Թող խոսեն ,– անհոգ ասացի ես£

Մարինեն շեղակի նայեց ինձ, ժպտաց՝ երկարատև համբույրից թեթևակի ուռած իր շուրթերով£

–Միևնույն է, ես գնում եմ,– ասաց նա£– Դու վախեցիր. այսուհետև ոչ մի աղջիկ չի ուզենա հանդիպել քեզ հետ£

–Ինձ ոչ ոք պետք չէ,– ասացի ես սրտի նվաղումով, կրկին հիշելով ու վերապրալով այն ամենը, ինչ տեղի ունեցավ այնտեղ, ճամփեզրի կիսամութ անտառակում®

Բեռնատար մեքենայով էր գնում Մարինեն£ Բեռնատարով՝ մինչև Ստեփանակերտ, իսկ այնտեղից՝ ավտոբուսով ուղիղ Սումգայիթ£ Մեքենան կիսով չափ փայտով բեռնված էր, փայտի վրա ծղոտ էր փռված, ծղոտի վրա նստել էին Մարինեն ու մեր դպրոցի ուսմասվարը. ուսմասվարի կինը վատառողջ էր, ուսմասվարը նրան տանում էր մարզկենտրոնի հիվանդանոց£ Գյուղում նրա մասին ասում էին, որ, իբր, օր չկա, որ չծեծի կնոջը£ Մարինեն բարձրից, թափքի վրայից նայում էր ինձ ու մտերմիկ ժպտում էր£

–Գնո՞ւմ ես,– կամացուկ, տխրալիր ասացի ես£

–Այո,– կամացուկ, սիրալիր ասաց Մարինեն£– Գնում եմ£

Մութն ընկել էր արդեն, մթան մեջ թախծոտ փայլում էին Մարինեի աչքերը£

–Դու անտրամադի՞ր ես, Մարինե,– քիչ լռելուց հետո ասացի ես£– Տխո՞ւր ես, որ գնում ես մեր գյուղից£

–Եվ այո, և ոչ,– նա քիչ լռեց, ասաց.– Դու չես նեղանում, չէ՞, իմ խոսքերից£

–Չեմ նեղանում,– ընկճված ձայնով ասացի ես£ Ես նայում էի Մարինեին ու ոչինչ չէի գտնում ասելու£ Երկար նայում էի և միայն կարողացա ասել.

–Ինչո՞ւ պիտի նեղանամ®

Բոլորը մեքենայի աջ կողմում էին կանգնած, ինչ-որ բան էին ասում ուսմասվարին ու նրա կնոջը, որ նստած էր բեռնատարի խցիկում£ Ալվարդը, բեռնատարի մոտ կանգնած, մեկ ինձ էր նայում, մեկ Մարինեին£ Եվ, չգիտես ինչու, չէր համարձակվում որևէ բան ասել£ Հորից էր քաշվում երևի£ «Մորդ իմ կողմից բարև կանես,– ասում էր սուտասան Ապրեսը£– Կասես, որ լավ ենք պահել քեզ£ Ասա՝ Ապրես դային ասում է աշխարհիս տակին միակ բանը, որ չեմ սիրում՝ սուտ խոսելն է, ասա Ապրես դային հրավիրել է, ես խոսքը ճակատին ասող մարդ եմ, մի բանը որ ասացի, ուրեմս վերջ, ասածս՝ ասած է£ Եկող տարի թող գա, դու էլ արի, թե ուզում ես»£ Մարինեն անուշադիր գլխով էր անում® Ես մեքենայի ձախ կողմում էի կանգնել, հենվել էի ձախ թափքակողին ու նայում էի Մարինեին£ Բալաբեկի համար գրասենյակում ուղեգիր էին գրում, նա դուրս եկավ այնտեղից, ռուսերեն ասաց՝ պոեխալի, աչքով արեց ինձ՝ «Դու է՞լ ես գալիս» և, ոտքով խփելով մեքենայի անվադողին, մտավ խցիկ£