Выбрать главу

–Սրբուհի, հիմա ո՞նց ես զգում քեզ£

Ես մտքում հայհոյում էի նրան, ես այնպես էի ուզում խոսել Մարինեի հետ, ես ուզում էի հիմա, այս րոպեին ամեն ինչ ասել նրան, խոսելու այնքա¯ն բան ունեի, բայց հնարավոր չէր, դուրս եկանք խճուղի, մեքենան հիմա ավելի արագ էր գնում, առջևում, սարերի տակ, երևում էին Ստեփանակերտի լույսերը£ Ինչքան մոտենում էինք մարզկենտրոնին, այնքան տխրում էի ես, և սիրտս արագ էր խփում£ «Մի՞թե չի տա իր հասցեն»,– մտածում էի Մարինեի մասին, ուզում էի խնդրել հասցեն ու չէի համարձակվում£

Մի քանի րոպե հետո կմտնենք քաղաք® մի քանի րոպե հետո ուշ կլինի այլևս, համարձակություն վերցրի և, առանց Մարինեին նայելու, ասացի.

–Հասցեդ տուր ինձ, Մարինե£

Մարինեն օրորեց գլուխը£

–Տուր հասցեդ,– ասացի ես,– խնդրում եմ£ Չեմ գրի, ոչինչ չեմ գրի, մի վախենա, տուր հասցեդ, տասը տարի հետո կգամ,– դողացող ձայնով ասացի ես,– չգիտեմ, մի անգամ կգամ քեզ տեսնելու£ Տուն չեմ գա, հեռվից հեռու, մի վախենա, Մարինե®

Մարինեն կրկին օրորեց գլուխը£

–Գոնե ասա, ի՞նչ տեխնիկում ես ընդունվել, կգամ, կգտնեմ քեզ®

–Մի խնդրիր®,– Մարինեն ձեռքերով ծածկեց երեսը£– Չեմ կարող,– շշնջաց նա£– Չեմ կարող, ներիր£– Նա արտասվաթոր աչքերով նայեց ինձ£– Ինչո՞ւ, ինչո՞ւ եկա այստեղ®,– կրկին շշնջաց, օրորեց գլուխը, վերստին ձեռքերով ծածկելով դեմքը£– Երանի թե չգայի, չհանդիպեինք®

–Որտե՞ղ ես իջնելու,– առանց իմ կողմը շրջվելու, ասաց ուսմասվարը£

–Ավտոկայանի մոտ,– առանց մտածելու ասացի ես£

Մեքենան արդեն քաղաք էր մտել, իսկ ավտոկայանը քաղաքի սկզբում էր, և այդ խելագար Բալաբեկն այնպիսի արագությամբ էր քշում® Տնօրենը ծեծեց խցիկը£

–Պահիր, իջնող կա,– բարձր ասաց նա, քամուց կնճռոտվելով, հետո թեքվեց և կնոջ հետ ինչ-որ բան էր խոսում£

Ես դանդաղ սահեցի թափքից, բռնեցի Մարինեի ձեռքը, մնացի կանգնած.

–Տուր հասցեդ, Մարինե,– խնդրեցի ես,– ուզում եմ գալ, տեսնել քեզ, ուզում եմ խոսել քեզ հետ, Մարինե®

Մարինեն փորձ արեց ժպտալ£

–Մնաս բարով,– տխրությամբ ասաց նա£– Շնորհակալություն ամեն ինչի համար® Մնաս բարով® Հիշիր մեր վերջին հանդիպումն անտառում®

–Քշիր,– ասաց ուսմասվարը£

Ես Մարինեի ձեռքը բաց չէի թողել, ես նրա ձեռքը քսեցի շուրթերիս, չհամարձակվեցի համբուրել, քսեցի շուրթերիս, մեքենայի հետ արագ գնացի, քիչ վազեցի ու բաց թողեցի Մարինեի ձեռքը®

Ես կանգնել էի ճանապարհի մեջտեղը, իսկ մեքենան առաջ էր գնում, և Մարինեն շարունակ իմ կողմն էր նայում, ձեռքով հրաժեշտ էր տալիս, և նրա դեմքը հեռվից չէր երևում, ու չգիտեի ես՝ ժպտո՞ւմ է նա, թե՞ լաց է լինում£

Բեռնատարի հետևի կարմիր լույսերը վառվում-հանգչում էին, ասես ծաղրում էին ինձ, հետո բեռնատարը գնաց, փոքրացավ ու այլևս չէր երևում£

®Ես քեռուս տուն չգնացի, աննպատակ քայլեցի փոքրիկ քաղաքի դատարկ փողոցներով, հոգնեցի, մի կես ժամ նստեցի ավտոկայանում, մի կես ժամ՝ հեռախոսակայնում, նորից թափառեցի քաղաքում, հերթապահ միլիցիոներները կասկածանքով նայում էին իմ կողմը, հետո գնացի քաղաքային զբոսայգի, նստեցի այգու խորքում, դարավոր լորենիների տակ, շուրջս լռություն էր, ես շարունակ մտածում էի Մարինեի մասին, հետո սկսեց ցրտել, ես ձեռքերով ծածկել էի դեմքս, այդպես լավ էր, իմ շնչառությունից տաքանում էի, ու դարձյալ մտածում էի Մարինեի մասին£ Մեղմ լռությամբ շրջապատված ծառերն օրորվում էին զգուշորեն, առանց շրշյունի, իսկ ես զրւցում էի Մարինեի հետ£ «Մնաս բարով, Մարինե,– ասում էի ես£– Մնաս բարով, սիրելիս, մենք այլևս չենք հանդիպի, մնաս բարով®»£ Ես ինձ անչափ խեղճ ու մենակ էի զգում, արհամարված ու անօգնական, ուզում էի, որ ամբողջ աշխարհը խղճար ինձ, բոլորը խղճային®

Հաջորդ օրը, ճամփակից մի քանի բեռնատար փոխելով, ես հասա գյուղ£

Ամայացել էր մեր Հնձախութն առանց Մարինեի£ Ներքևում, ձորում համրացել էին դեղձանիկները£ Ո՞ւմ համար պիտի երգեին նրանք, երբ չկար Մարինեն£ Գյուղը դատարկ էր իմ սրտի պես. ոչ ձայն, ոչ ծպտուն, միայն մեղրաճանճերն էին միալար գվվում տնամերձ այգում£ «Մարինե, իմ Մարինե,-շշնջում էի ես,– ինչո՞ւ եկար մեր գյուղ, ինչո՞ւ տեսա քեզ® Ասա, ինչպե՞ս պիտի հիմա ապրեմ առանց քեզ, Մարինե, մի՞թե դա հնարավոր է»£

Ոչ, հնարավոր չէր£ Հնարավոր չեղավ® Ես շարունակ մտածում էի Մարինեի մասին և ինչքան էլ որ աշխատում էի չմտածել, չէր ստացվում, նրա պատկերն իմ աչքի առաջ էր, նրա թախծանուշ աչքերը ժպտում էին ինձ, իսկ ձայնը, Մարինեի թավշե ձայնը, երաժշտության փոխված, հնչում էր իմ հոգում£ Եվ այդ հրաժեշտի պահն անտառի խորքում®

Սեպտեմբերի վերջերին մորս ասացի. «Մայրիկ, գնում եմ Սումգայիթ»£ Մայրս լաց եղավ, հայրս նախատեց, բայց անօգուտ էին այդ բոլորը, ինձ համար ծանր էր արդեն ապրել առանց Մարինեի£

Ալվարդից մեծ դժվարությամբ վերցրի Մարինեի հասցեն, իմացա նաև, թե նա ինչ տեխնիկում է ընդունվել, միլիցիայի շրջանային բաժանմունքում, անձնագրային սեղանի աշխատակից Սոկրատի օգնությամբ անձնագիր ստացա, և երկու օր անց գնացքն ինձ տանում էր քաղաք, Մարինեի մոտ£

Դա երջանիկ ճանապարհորդություն էր£ Հիմա էլ, տարիներ հետո, հուզմունքով եմ հիշում, թե ինչպես էր գնացքը սլանում խավարի միջով, երբեմնակի սուլում զիլ ու թախծական® Մարինեին էր կանչում ասես£