Ինձ թվում էր, թե Մարինեն կուրախանա անչափ՝ հանկարծակի տեսնելով ինձ, երջանկությունից կփայլկտան նրա աչքերը թվում էր, բայց ինչքան եղավ իմ զարմանքն ու հիասթափությունը, երբ նա, տեխնիկումի բակում տեսնելով ինձ, վախվորած նայեց և թողնելով ինձ ծառերի տակ կանգնած, ընկերուհիների հետ նստեց տրամվայ ու գնաց£
Ես կանգնել էի տեխնիկումի բակում, հուսահատ ու շփոթահար և չգիտեի ինչ անել£
Տրամվայի գծերից այն կողմ ծովն էր£ Ծովը չէր երևում, բայց երբեմն մեղմ հովը բերում էր ալիքների ձայնը£ Ես քայլեցի դեպի ծով և մինչև ուշ երեկո թափառում էի ծովափին, նայում էի ծովի հեռու խորքում դանդաղ լողացող ձկնորսանավերին, որոնք փայլում էին իրիկնային արևի վերջին շողերից£ Ծովը հետզհետե մթնեց, սևացավ, ես գնացի Մարինեենց տուն՝ հույս չունենալով, թե կարող եմ հանդիպել նրան£ Ցերեկով եղել էի նրանց տան մոտ, բակում ֆուտբոլ խաղացող փոքրիկ տղաներից հարցրել էի նրանց բնակարանը, ցույց էին տվել£
Միհարկանի ձյութածածկ երկարավուն շենք էր դա՝ նեղլիկ պատուհաններով£ Ես նրանց բնակարանն իսկույն ճանաչեցի. մուտքից ձախ՝ չորրորդ պատուհանը նրանցն էր£ Լույսը վառվում էր£ «Մարինեն տանն է երևի»,– մտածեցի ես և կանգ առա մթան մեջ, չհամարձակվելով առաջ գնալ£ Երկար ժեմանակ քայլում էի մթան մեջ, երբեմն թաքնվում, երբ որևէ մեկը դույլը ձեռքին դուրս էր գալիս շքամուտքից՝ բակի ծորակից ջուր վերցնելու£ Նայեցի շուրջս. ոչ ոք չկար£ Համարյա պատին քսվելով կամացուկ մոտեցա Մարինեենց լուսամուտին, վարագույրների արանքով դրսից նայեցի ներս. Մարինեն ինչ-որ տղայի հետ կանգնած էր սենյակի մեջտեղը, տղան ինչ-որ բան էր ասում նրան, հատկապես ինչ՝ չէր հասկացվում, իսկ Մարինեն նայում էր նրան ու ոչինչ չէր ասում, միայն ժպտում էր£ «Կա մեկը® Ստեփան է անունը® այս տարի է ավարտել ինստիտուտը®»,– վայրկյանապես հիշեցի Մարինեի խոսքը, և սիրտս կանգ առավ ասես£ Մի՞թե նա է£ Ցածրահասակ, սևուկ, դյուրաշարժ£ Նորաձև կապույտ բաճկոնակով£ Տղան կրկին խոսում էր, հետո ձեռքը դրեց Մարինեի ուսին, Մարինեն կրկին ժպտում էր®
Ինքս էլ չիմացա, թե ինչպես եղավ դա, արագ ծեծեցի լուսամուտի ապակին£ Տղան շրջվեց լուսամուտի կողմը, բայց նա ինձ տեսնել չէր կարող, դրսում մութ էր, իսկ նա կանգնած էր լուսավոր սենյակում£ Ես տեսա, թե ինչպես Մարինեն վախեցած ետ նայեց£
Ես արագ հեռացա լուսամուտից£ «Դա նա է, Ստեփանը,– մտածեցի ես,– նա ուրիշի է սիրում®»£ Ես ուզում էի գոռալ այդ անծանոթ քաղաքով մեկ£ Եվ, չգիտեմ ինչու, քայլեցի դեպի ծով£ Բայց մի ձայն կանգնեցրեց ինձ£ Մարինեի ձայնն էր դա. նա գալիս էր վազելով, և նրա արձակ մազերը ծածանվում էին ուսերին£
–Գնանք,– հասնելով ինձ ասաց նա շնչահեղձվելով,– գնանք այստեղից£– Նա արագ վերցրեց ձեռքս, և մենք վազելով գնացինք մթին փողոցով£– Ես քեզ ամեն ինչ կբացատրեմ,– ասաց Մարինեն հանգչող շշուկով®£– Ես քեզ ամեն բան կբացատրեմ®
Մենք կտրեցինք-անցանք մի երկու թաղամաս, ես չգիտեի, թե մենք ուր ենք գնում£ Մարինեն երբեմն ետ էր նայում, մի երկու թաղամաս ևս անցանք£ Առջևում ծովափնյա զբոսայգին էր£
–Իսկ հիմա պատմիր,– հանկարծակի շրջվելով դեպի ինձ և գլուխը սեղմելով կրծքիս, ասաց Մարինեն£– Ես քեզ սպասում էի® Այսօր, քեզ տեսնելուց հետո, երկար լաց էի լինում տանը£
–Իսկ ինչո՞ւ չխոսեցիր ինձ հետ այնտեղ, տեխնիկումի բակում£
–Որովհետև նրա քույրն այնտեղ էր£
–Ո՞ւմ քույրը,– չհասկացա ես£
–Ես նրա մասին պատմել եմ քեզ® Ստեփանի քույրը£ Հիշո՞ւմ ես® Մի՞թե մոռացել ես£
–Այդ նա՞ էր ձեր տանը£
–Այո£ Նրանք առաջ մեր բակում էին ապրում, այդ մասին նույնպես ասել եմ քեզ, հետո նոր բնակարան ստացան® Հայրը մեր տեխնիկումի տնօրենն է£
–Իսկ նա ի՞նչ էր անում ձեր տանը,– խանդից խեղդվելով անհամբեր հարցրեցի ես£
–Նա հաճախակի է գալիս® Մայրս նույնպես գիտի® Բոլորը գիտեն® Նա սիրում է ինձ£
–Իսկ դո՞ւ£– Ես համարյա շնչահեղձվում էի£
–Իսկ ես® ոչ,– ամբողջ իրանով սեղմվելով ինձ շշնջաց Մարինեն£– Քեզ հետ ծանոթանալուց, քեզ ճանաչելուց հետո անհնարին է որևէ մեկին սիրել, Վահրամ® Նա ինքնահավան ու ամբարտավան է, պարծենկոտ ու լկտի£ Դու նրա նման չես® Նա այսօր եկել էր ինձ ասելու, որ հայրը մեքենա է գնել իր համար, իսկ ես շարունակ քո մասին էի մտածում£
–Մի՞թե սա երազ չէ, Մարինե,– շշնջացի ես, անհամարձակ համբուրելով նրա մազերը£
–Ոչ, երազ չէ,– նույնպես շշուկով ասաց Մարինեն£– Դու ինքդ էլ տեսնում ես, որ երազ չէ£ Ահա ես քեզ մոտ եմ® քոնն եմ£
Ես չթողեցի, որպեսզի նրա վերջին հնչյունները հանգչեին շուրթերի վրա, ես համբուրեցի նրա կամակոր տաք շուրթերը, տենդագին ինչ-որ խոսքեր էի ասում նրան՝ իմ շուրթերի վրա զգալով նրա համբույրներն ու արցունքները£
–Ես վախենում եմ քեզ համար,– ասում էր Մարինեն£– Նա ընկերներ շատ ունի, դրա համար ես չտվեցի քեզ իմ հասցեն, և դրա համար չուզեցի քեզ հետ խոսել այսօր, գիտե՞ս, նա բռնցքամարտիկի կարգ ունի, ես վախենում եմ քեզ համար£
–Դու անհոգ մնա, Մարինե,– ասում էի ես իմ գրկի մեջ սեղմելով նրա սլացիկ մարմինն ու շնչելով նորաբաց վարդի պես թարմ նրա շուրթերի բույրը£– Դու անհոգ մնա, ինձ ոչ ոք ոչինչ չի կարող անել, ես սիրում եմ քեզ, Մարինե®