Выбрать главу

Մեր գլխավերևում մեղմորեն օրորվում էին մատղաշ բարդիները, մատղաշ բարդիներն ասես գլխով էին անում, ասում էին այո, սիրո խոստովանության խոսքերն են նրա կրակոտ շուրթերի անուշաբուրակ համբույրները£

Այն հեռավոր տարիներին այդպես տեղի ունեցավ իմ երկրորդ հանդիպումը Մարինեին£ Ես այսօր ուզում եմ վերստին հիշել այն հեռավոր, անդարձ օրերը, և ասես ներքին մի ձայն ինձ կամացուկ ասում է՝ մի հիշիր դու գեղատեսիլ վայրերը քո պատանության, ինչ թողել ես այնտեղ վաղուց, էլ չես գտնի, ոչ վայրերն են անտեղ արդեն գեղատեսիլ, և ոչ էլ դու՝ այն պատանին® Մի հիշիր® Մի՞թե հնարավոր է դա, և մի՞թե հնարավոր է մոռանալ լուսնյակ այն գիշերը, երբ Մարինեի հետ երկար շրջեցինք արդեն դատակված զբոսայգում, հետո ես նրան ուղեկցեցի տուն£ Մայրն այդ օրը հերթապահում էր հիվանդանոցում, տանը չէր, բայց բնակարանի լույսերը վառվում էին դեռ£ Մարինեի փոքրիկ եղբայրը շորերով պառկել, քնել էր բազմոցին, իսկ դուռը բաց էր կրնկի վրա£

–Դուռն անգամ չի փակել,– նայելով ինձ, մի տեսակ մեղավոր ժպտաց Մարինեն, հետո ասաց.– Նա մեզ չի ների£

–Ավելի լավ,– ասացի ես,– նույնիսկ հաճելի է, երբ կա մեկը, որը շարունակ պիտի մտածի մեր մասին£

–Նա մեզ չի ների,– կրկին ասաց Մարինեն մտախոհ, իսկ հետո ծիծաղեց£– Բայց դա ինձ համար միևնույն է,– ավելացրեց նա՝ լուսաժպիտ նայելով ինձ£

Ես կանգնել էի միջանցքում, չէի համարձակվում մտնել սենյակ, որտեղ բազմոցին պառկած քնով էր անցել Մարինեի փոքրիկ եղբայրը£

–Բայց դա ինձ համար միևնույն է,– ասաց Մարինեն և հանգցրեց միջանցքի լույսը£– Որովհետև ես սիրում եմ քեզ,– շշուկով ասաց նա£– Որովհետև դու նույնպես սիրում ես ինձ®– Մարինեն միանգամից նետվեց իմ գիրկը՝ իր պիրկ կրծքերով սեղմվելով ինձ£– Որովհետև հարյուրավոր կլիոմետր ճանապարհ ես անցել ինձ համար®

Կիսամութ միջանցքում ես համբուրում էի Մարինեի մեղմանուշ շուրթերը, ես նրան ասում էի այն մասին, որ իրենից մի քայլ անգամ չեմ հեռանա այսուհետև, որ ես կապված եմ նրան հազար թելերով և մի օր, մի ժամ, մի վայրկյան անգամ չեմ ապրի առանց նրան£

–Այո, այո, այո,– շշնջում էր Մարինեն£– Իսկ հիմա գնա,– շշուկով ասում էր նա,– ուշ է, գնա, քույրդ կարող է անհանգստանալ£

Ես դուրս եկա նրանց տնից, երջանկությունից պայթում էր կուրծքս, ուզում էի գոռալ, արթնացնել քնած մարդկանց, պատմել նրանց Մարինեի մասին£

Այո, այդպես տեղի ունեցավ իմ երկրորդ հանդիպումը Մարինեի հետ£ Այնուհետև մենք շարունակ իրար հետ էինք, ես աշխատանքի ընդունվեցի ''Փոստային արկղ-240'' քիմիական գործարանում, աշխատանքից հետո գնում էի Մարինեի մոտ, և մենք միասին անհոգ շրջում էինք քաղաքում, գնում էինք կինո, թափառում ծովափին® Մենք երջանիկ էինք, և ամբողջ քաղաքը գիտեր դա, ամբողջ քաղաքն ուզում էր, որ միշտ միասին լինեինք ես ու Մարինեն£

Եվ միայն Մարինեի մայրն էր, որ դեմ էր դրան£

–Ես չգիտեմ, թե իմ Մարինեն ինչ է գտել քո մեջ,– մի անգամ կծու նետեց նա £– Դու կդժբախտացնես իմ աղջկան, ես դա գիտեմ£

–Ես սիրում եմ նրան,– արագ ասացի ես, բայց Մարինեի մայրը չուզեց լսել ինձ£

–Մեզ պետք չէ քո սերը,– ասաց նա£

–Ինչո՞ւ,– չհասկացա ես£

–Դու ի՞նչ կարող ես տալ իմ աղջկան հիսունինը ռուբլի քո աշխատավարձով,– քամահրանքով ասաց նա£

Դա շատ էր ստորացուցիչ£ Ես նույնիսկ մի պահ կորցրի ինձ£

–Ասա, ի՞նչ կարող ես տալ նրան,– կրկին հարցրեց Մարինեի մայրը՝ ոտից գլուխ չափելով ինձ£

–Իմ աշխատավարձը կբարձրանա շուտով,– մրմնջացի ես£– Ես հիմա թթվածնային արտադրամասում ապարատավարի օգնական եմ, շուտով կարգ կստանամ® Ես փող շատ կստանամ£

–Ինչքա՞ն,-ծաղրեց Մարինեի մայրը£

–Հարյուր ռուբլի,– ասացի ես և զգացի, որ խեղդվում եմ վիրավորանքից£

–Իսկ Ստեփանը երեք հարյուր է ստանում,– քմծիծաղեց Մարինեի մայրը և, նայելով ինձ իր սպանիչ հայացքով, ասաց.– Չտեսնեմ քեզ այլևս նրա հետ, լսո՞ւմ ես, չտեսնեմ այլևս®

Անցավ ձմեռը, եկավ գարուն£ Ես քրոջս տնից փոխադրվել էի արդեն խողովակագլանման գործարանի հանրակացարան, իսկ հանրակացարանը քաղաքի կենտրոնական մասում էր, Բարեկամության պողոտայի վրա£ Պատահում էր, տեխնիկումից տուն վերադառնալիս, Մարինեն գալիս էր հանրակացարան, ինձ մոտ (նրանք նոր բնակարան էին ստացել, և Մարինեն հանրակացարանի մոտով էր գնում տեխնիկում ու վերադառնում այնտեղից)£ Մարինեին դուր էր գալիս իմ սենյակը£ Մի անգամ ասաց.

–Այսպիսի տաքուկ սենյակ եմ ուզում£

–Արի այստեղ ապրիր,– ասացի£

–Տղաների հանրակացարանո՞ւմ,– ծիծաղեց Մարինեն£

–Ի՞նչ կա որ®

–Գիտես, որ չեն թույլատրի, դրա համար էլ ասում ես£

–Իսկ կգայի՞ր, եթե թույլատրեին£

–Վազեվազ կգայի,– ասաց Մարինեն£– Մի օր անգամ քեզ մենակ չէի թողնի, եթե բնակարան ունենայիր£

–Իսկ ի՞նչ կանեիր,– ժպտացի ես£

–Քեզ կտանեի զագս, կպսակեի ինձ հետ, կստիպեի, որ սիրես ինձ հավիտյան£

–Շուտով կհերթագրվեմ ու բնակարան կստանամ,– ասացի ես, շոյելով Մարինեի ոսկեփայլ մազերը£– Եվ դու կդառնաս իմ տան ու իմ սրտի տիրուհին£

–Իսկ ե՞րբ կլինի դա, Վահրամ, ե՞րբ կլինի,– համարյա թախանձանքով շշնջաց Մարինեն£

–Մի երկու տարի չի քաշի£

–Իսկ Ստեփանն արդեն ստացավ,– տխրաձայն ասաց Մարինեն£-Ընդամենը մի քանի ամիս է, ինչ կադրերի բաժնի պետ է սուպերֆոսֆատի գործարանում, և ահա երկու սենյականոց բնակարան ստացավ®