Выбрать главу

–Ոչինչ, ես էլ շուտով կստանամ,– մի բան ասած լինելու համար ասացի ես, ինքս էլ չհավատալով իմ խոսքին£

Մարինեն նայեց ինձ, քմծիծաղեց£

–Տա աստված,– ասաց նա, իսկ հետո, այտը սեղմելով ուսիս, մտերմիկ տոնով ասաց.– Ստեփանի հետ ինչո՞ւ եք կռվել £

–Ո՞վ ասաց քեզ,– հարցրեցի ես տարակուսանքով£– Նա՞ է ասել£

–Ոչ,– գլուխը տարուբերեց Մարինեն£– Դա կարևոր չէ£ Ուրիշներից եմ լսել£

Ես հայացքս փախցրի Մարինեից£ Ես նրան չասացի, որ Ստեփանը մի քանի անգամ ընկերներով եկել է հանրակացարան՝ կռվելու, իսկ մի անգամ, տրամվայի կանգառում, նրա մեքենան քիչ մնաց խփեր ինձ£ Չպատմեցի նաև, որ մի շաբաթ առաջ նա զանգել էր մեզ մոտ, թթվածնային արտադրամաս, և ձայնը փոխելով, հայհոյել ու սպառնացել, որ կսպանի ինձ, եթե անհապաղ ձեռք չքաշեմ Մարինեից£ «Եթե սրանից հետո մի անգամ էլ քեզ տեսնեմ Մարինեի հետ,– ասաց նա ինձ հեռախոսով,– իմացած եղիր, որ մերդ լացացնելու եմ»£ «Մենք շարունակ միասին ենք լինում,– պատասխանեցի նրան£– Եվ միշտ միասին կլինենք£ Իսկ ինչ վեաբերում է մեր լացացնելուն, ապա հայտնի չէ դեռևս, թե ով ում մերը կլացացնի»£ Ես երկրորդ հերթի էի աշխատում այդ օրը, հանրակացարան եկա գիշերվա մեկին£ Եվ նոր էի մտել սենյակ, դուռը ծեծեցին£ «Դրսում քեզ սպասող կա»,– ասաց ինչ-որ մի տղա£ Իսկույն հասկացա՝ նա էր£ Դանդաղ իջա առաջին հարկ, դուրս եկա փողոց£ Դատարկ փողոցի եզրին, ծառերի տակ կանգնած էր Ստեփանի մեքենան£ Իմ ետևից եկած տղայի հետ գնացի դեպի մեքենան£ Մեքենայում, Ստեփանից բացի, երկու տղա ևս կային£

–Ահա եկել եմ, ի՞նչ ես ուզում,– բարձր ասացի ես, առանց որևէ մեկին նայելու. պարզ էր, իմ խոսքը Ստեփանին էր ուղղված£

–Դու սրտոտ ֆրաեր ես եղել, չեմ իմացել,– դուրս գալով մեքենայից ասաց Ստեփանը, անփութորեն խփելով մեքենայի դռնակը£– Բայց միևնույն է, պիտի դաստիարակեմ քեզ£

–Դո՞ւ,– ծաղրանքով հարցրի ես£

–Ես,– ասաց Ստեփանը£– Դու մի վախենա, տղաներից ոչ ոք չի խառնվի£– Մի ակնթարթում աջ այտամկանը ցնցվեց նրա դեմքին£– Ոչ ոք չի խառնվի£ Ես ինքս, արի,– նա գնաց դեպի մութ ծառուղի£

Ես քայլեցի նրա ետևից£ Ստեփանը կանգ առավ ծառերի տակ, շրջվեց դեպի ինձ£

–Քեզ հեռախոսով ասացի՞ն, որ այլևս չխոսես Մարինեի հետ,– հարցրեց Ստեփանը£

–Ասացին,– պատասխանեցի ես անվրդով£

–Մայրն ասե՞լ էր, որ գործ չունես նրա հետ£

–Ասել էր£

–Հետո՞£

–Հետո այն, որ մենք սիրում ենք իրար£

–Մի՞թե,– ծիծաղեց Ստեփանը£

–Այո,– ասացի ես հանգիստ ձայնով£

–Իսկ դու գիտե՞ս, որ նա աղջիկ չի£

Գետինը ասես երերաց ոտքերիս տակ, իսկ օդը համարյա չէր հերիքում£ Ստեփանը ծիծաղեց, դերասանավարի ձեռքերը տարածած ընկերների կողմը, ծիծաղելով ասաց.

–Ստացվում է այնպես, որ նա իր փափլիկ մարմինն ինձ է տալիս, իսկ չեղած սերը էս հարիֆին® Բա ո¯նց է տրվում,– նստուկի այլանդակորեն շարժումներով քրքռաց նա ,– օ¯խ , ու¯խ, ա¯խ®

«Ստում ես, սրիկա»,-մտածեցի ես և ուժգին հարվածեցի նրա դեմքին£ Դա անսպասելի էր Ստեփանի համար, բայց նա չկորցրեց իրեն£ Նա ոտքով ուժեղ հարվածեց փորիս, գոտկատեղից քիչ ցածր, ես ակամայից ձեռքերս տարա փորիս, նա ձեռքի ափով խփեց երեսիս£

Վազելով մոտեցան Ստեփանի ընկերները, բայց Ստեփանը ձեռքով նշան արեց նրանց չմոտենալ£

–Ես ինքս,– շպրտեց նա£

Ես բռունցքներով էի խփում, Ստեփանը՝ ձեռքի ափով£ Իմ հարվածների ձայնը չէր լսվում, մինչդեռ Ստեփանի շառաչուն ապտակներից թնդում էր շուրջը£

Ստեփանի ընկերները բացականչություններով քաջալերում էին նրան£

–Կեցցես, Ստեփան, մի հատ էլ հասցրու էդ խրտվիլակին£

–Էնպես խփիր, որ հոր անունը մոռանա®

–Զգույշ, Ստեփան, մորթին չփչացնես®

Ես զգում էի, որ իմ հարվածները չէին կպչում նրան, նա ճարպկորեն խուսափում էր£ Եվս մի շառաչուն ապտակ, և արյունը հորդեց իմ քթանցքներից£ Մինչև կփորձեի արյունը կանգնեցնել, Ստեփանը մի անգամ էլ հարվածեց£ Ես չոքեցի գետնին, ուզում էի ելնել, չէր հաջողվում£

–Դե գնա, լակոտ,– ասաց Ստեփանը, թափ տալով շորերը£– Մեկ էլ տեսա հետը, ջարդուխուրդ կանեմ®

–Գնացինք,– ասաց տղաներից մեկը£

Նրանք քայլեցին դեպի մեքենան£ Լսվեց «Վոլգայի» խուլ հռնդյունը£

–Գուդ բայ, գեղացի տղա, գուդ բայ,– ձայնեց Ստեփանի ընկերներից մեկը£ Լսվեց նրանց համերաշխ ծիծաղը£ Հետո մեքենան ոռնաց ու սլացավ դատարկ փողոցով£

Ես այդ բոլորի մասին չասացի Մարինեին, ես նրան ոչինչ չասացի Ստեփանի ասածների մասին, ես լուռ մտատանջվում էի՝ առանց նրան որևէ խոսք ասելու®

Գարունը նույնպես անցավ£ Սկսվեցին ամռան առաջին օրերը£ «Մարինեի հետ այսօր կգնանք ծով՝ լողանալու»,– մտածեցի ես, դուրս գալով հանրակացարանից£ Եվ այդ պահին հանկարծ տեսա Ստեփանի մեքենան£ Դա մի կարճ ակնթարթ տևեց, մեքենայի ետնամասում աղջիկ կար նստած, ինձ թվաց, թե դա Մարինեն էր£ Ստեփանի մասին շատ էի լսել, որ նա իբր օրական մի աղջիկ է փոխում£ Ես շնչահեղձվելով առաջկտրուկ վազեցի պուրակով, դուրս եկա փողոց, բայց մեքենան հեռու էր արդեն£ «Նա էր»,-սրտի դողով մտածեցի ես և ասես ոտքերս թուլացան. «Ստացվում է այնպես, որ նա փափլիկ իր մարմինն ինձ է տալիս, իսկ չեղած սերը էս հարիֆին®»£ Ես չսպասեցի մինչև գար հերթական ավտոբուսը, տների արանքով, կարճ ճանապարհով, վազեցի դեպի Մարինեենց տուն£ «Մի՞թե Մարինեն էր»£ Ես գնում էի արագ, վազելուց շունչս կտրվում էր արդեն, բայց չէի կանգնում£ «Իսկ եթե նա՞ է»,– մտածում էի ես£ «Ոչ, չի կարող պատահել,– հուսադրում էի ինքս ինձ£– Բայց վերջերս փոխված է երևում մի տեսակ® նույնիսկ երեկ հրաժարվեց ինձ հետ գնալ կինո®»£ Աստված իմ, մի՞թե Մարինեն էր® Ահա և նրանց տունը£ Ես արագ սլացա աստիճաններն ի վեր, սեղմեցի դռան զանգը® «Ո՞վ է»,– ներսից ասաց Մարինեն£ «Ես եմ, Մարինե, բաց արա»£ Մարինեն բացեց դուռը£ «Արի»,– անտարբեր ասաց նա, մի կողմ կանգնելով£ Նա, ըստ երևույթին, նոր էր հագել տնային խալաթը£ «Ի՞նչ է պատահել»,– կոճկելով խալաթը, հարցրեց նա՝ ուշադիր նայելով ինձ£