Կատաղի խանդն ալիք տվեց իմ հոգում, ես մեջքով հենվեցի պատին, որ չընկնեմ® Մարինեն շփոթահար նայում էր ինձ, հետո հանկարծ շրջվեց և սկսեց արագ իջնել աստիճաններով£
–Մարինե,– կանչեցի ես,– Մարինե, կանգնիր®
Մարինեն չկանգնեց£ Ես հասա նրան առաջին հարկի միջանցքում և, թափով շրջելով նրան իմ կողմը, ասացի.
–Դու ի՞նչ էիր անում այնտեղ£
–Քո ի՞նչ գործն է,– կոպտաբար նետեց Մարինեն£
_Դու համբուրվե ՞լ ես նրա հետ£
_Այո,_լկտիաբար նետեց նա` ցույց տալով փքուն շրթունքները,ավելացրեց հանդուգն,_ մի՞թե չես տեսնում£
Մարդիկ կանգնած նայում էին, և ես ամբողջ ուժով ապտակեցի Մարինեին£
–Գնա,– ասացի ես նրան£– Ես երեք հարյուր ռուբլի չեմ վաստակում, ես «Վոլգա» չունեմ, տեխնիկումի տնօրեն հայր չունեմ ես®
Հետո գնացի ծովափ, ընկա ավազների վրա՝ հայցքս դեպի երկինք, դեպի երկնքի խորքով չվող ամպերը£ «Չեմ մնա այստեղ,– մտածում էի ես£– Կգնամ, կհեռանամ քեզանից, Մարինե,– մրմնջում էի ես£– Ու չեմ մոռանա քեզ, կսիրեմ քեզ, կսիրեմ քեզ, ամբողջ կյանքում կսիրեմ քեզ, ու դու ոչինչ չես իմանա այդ մասին»£
Այդ օրերին թերթերում հայտարարություն տպագրվեց այն մասին, որ Հայաստանում, Քաջարանի պղնձահանքերում բանվորներ են պետք£ Կարդացի այդ հայտարարությունը և մեկնեցի Քաջարան® Աշխատանքի տեղավորվեցի այնտեղ, իսկ հաջորդ տարին ընդունվեցի համալսարան՝ ժուռնալիստիկայի բաժին£ Դա իմ վաղուցվա երազանքն էր£ Այն ժամանակ, հիշում եմ, Մարինեն ասաց՝ դուք լրագրող կդառնաք, թերթերում հոդվածներ կգրեք ու ես կկարդամ®
Աննկատ անցան ուսման տարիները, այնուհետև աշխատանքի ընդունվեցի երիտասարդական «Ավանգարդ» թերթի խմբագրությունում£
Այդ բոլոր տարիներին ես չմոռացա Մարինեին£ Ո՞րտեղ էր նա, ի՞նչ էր անում, ամուսնացա՞վ Ստեփանի հետ, թե ոչ՝ չգիտեի£ Եվ ահա պատահեց այնպես, որ խմբագրությունից ինձ գործուղեցին Սամարղանդ£ Վերադարձին ես Բաքվի օդանավակայնից տաքսի վերցրի և մեկնեցի Սումգայիթ՝ քրոջս տեսնելու£
Մինչև երեկո մնացի քրոջս տանը, երկար զրուցում էինք£ Հետո քույրս ճանապարհեց ինձ մինչև բակ և այնտեղ, բակում նա հանկարծ ասաց. «Մի երկու անգամ Մարինեն եկել է մեր տուն, շատ է ուզում տեսնել քեզ, զանգիր£ 48-45, գրիր հեռախոսի համարը»£
Ես քայլում էի դեպի տրոլեյբուսի կանգառ ու մտածում էի Մարինեի մասին£ «Զանգեմ ի՞նչ ասեմ,– մտածում էի ինքս ինձ£– Ամեն ինչ վաղո¯ւց անցած է արդեն, ինչի՞ մասին պիտի խոսենք®»£ Տրոլեյբուսի կանգառում ես դարձյալ մտածում էի Մարինեի մասին և սիրտս, չգիտես ինչու, անհանգիստ, տագնապալից խփում էր£ Ինձ այնպես էր թվում, թե հիմա ինչ որ տեղից դուրս կգա Մարինեն՝ առաջվա պես փխրուն ու գեղեցիկ, և կասի. «Ողջույն, Վահրամ, ես եմ, դու հո չե՞ս մոռացել քո նախկին Մարինեին»£
Տրոլեյբուսը չկար£ Ճանապարհից այն կողմ, բլրի ետևում, ծովն էր£ Պարզ լսվում էր ալիքների աղմուկը£ Որոնեցի գրպաններս, երկու կոպեկանոց գտա£ «Կճանաչի՞ ձայնս, կհիշի՞,– մտածում էի ես£– Եթե հեռախոսը չվերցրեց, կամ թե տանը չէ, ուրեմն էլ չեմ զանգի»£ Հավաքեցի համարը՝ 4, 8, 4, հավաքեցի վերջին թիվը՝ 5£ Սիրտս անհանգիստ խփում էր£ Հեռախոսի մյուս ծայրին մեկն ասաց. «Ալլո»£
«Եղբայրն է,– մտածեցի ես£– Առաջին դասարան էր գնում, հիմա երևի դպրոցը վաղուց է ավարտել£ Իսկ գուցե ամուսինն է£ Գուցե Ստեփանի ձա՞յնն էր»£
–Ես Մարինեին եմ խնդրում,– ինչքան կարելի էր հանգիստ ասացի ես£– Մարինեն տա՞նն է®
Հեռախոսագծի մյուս կողմում մի պահ լռություն եղավ£
–Իսկ ո՞վ է հարցնում,– վերջապես ասաց տղամարդու ձայնը£
«Եղբայրն է»,– կրկին մտածեցի ես£
–Չեք ճանաչի,– հեռախոսի մեմբրանը ծածկելով, ասացի ես£– Տա՞նն է Մարինեն£
Կրկին լռություն եղավ£
–Ալլո, այդ ո՞վ է£ Ի՞նչ եք ուզում£
Մայրն էր£ Հազարավոր ձայների մեջ ես կճանաչեի նրա ձայնը£
–Ես Մարինեին եմ խնդրում£ Կանչեցեք, եթե կարելի է£
–Մարինեն տանը չէ£ Ո՞վ է հարցնում£
–Չեք ճանաչի,– ուշացումով ասացի ես£
–Ուրեմն պետք էլ չէ, որ ճանաչենք,– ընդհատեց մայրը£– Եվ չհամարձակվեք այլևս զանգել այստեղ, լսո՞ւմ եք®
Ես զգացի, որ Մարինեի մայրը հիմա ցած կդնի հեռախոսափողը, ինքս առաջինը դրեցի խոսափողը£ «Ուրեմն վերջ, մնաս բարով,– մտովի ասացի Մարինեին£– Ես զանգեցի, ես կատարեցի քո խնդրանքը, զանգեցի, սակայն քեզ չուզեցին հեռախոսի մոտ կանչել»£
Տրոլեյբուսը թեթև մոտեցավ, հետո թեթև սահեց տեղից£ «Այսքան մարդկանց մեջ ոչ մի ծանոթ չկա»,– անցավ իմ մտքով£ Իսկ այն ժամանակ, տարիներ առաջ, քաղաքը դեռ փոքր էր, մի քանի տասնյակ հազար բնակիչ ուներ ընդամենը, և բոլորն իրար դեմքով գիտեին համարյա£
Տրոլեյբուսից երևում էր Կասպիականը£ Ծովը մութ-մութ էր, և միայն հեռվում, այնտեղ, ուր ասես վերջանում էր ծովը, իրիկնային աղջամուղջի մեջ կարմիր լույսեր էին վառվում ու հանգչում£ Դա ձկնորսանավերն էին լողում ծովի խորքում£
Ավտոկայանում իջա տրոլեյբուսից£ Բաքու մեկնող ավտոբուսի տոմսերը վաճառվում էին£ «Իսկ որտե՞ղ է,– մտածում էի ես£– Տանն էր, պարզապես չուզեցին կանչել»£ Ես դուրս եկա հերթից£ «Մի անգամ էլ զանգեմ»,– որոշեցի£ Մտա հեռախոսախցիկ, հավաքեցի երեք համարը, մատով մի փոքր պահեցի վերջին թիվը, հետո բաց թողեցի սկավառակը£ Սկավառակը ետ սահեց, և քիչ անց հեռախոսագծի մյուս ծայրում վերցրին հեռախոսը£