–Առաջ ոչինչ չկար այստեղ, հիշո՞ւմ ես£ Հիմա ծովափի երկարությամբ մեծ զբոսայգի է£ Եվ քաղաքն էլ այն չէ£ Շա¯տ է փոխվել®
–Այո, շատ է փոխվել,– ասացի ես£– Դու չես միայն փոխվել£
–Դա միայն թվում է, Վահրամ£ Դու քա՞նի օրով ես եկել£
– Այսօր գնում եմ£ Սամարղանդից եմ գալիս£ Այնտեղ հայկական մեծ համայք կա, հոդվածաշար պետք է պատրաստեմ£ Այսօր գնում եմ,– կրկնեցի ես£
–Ինչո՞ւ այդպես շուտ£
–Աշխատանքի եմ® Ավտոբուսի տոմս էի գնում£ Հերթի էի կանգնել, հետո ասացի՝ մի անգամ էլ զանգեմ£ Զանգեցի, և դու վերցրիր£ Իսկ դու, ինչ է, տա՞նը չէիր, երբ առաջին անգամ զանգեցի£
–Տանն էի®
–Ես այդպես էլ գիտեի£ Զգում էի, որ չեն ուզում հեռախոսի մոտ կանչել£
–Կարծես մորս չգիտես,– հառաչեց Մարինեն£
Մի փոքր լռեցինք£
–Քույրս ասաց, որ զանգեմ,– ասացի ես£– Հեռախոսի համարն ինքը տվեց£
–Ես էի խնդրել£ Դու հիմա որտե՞ղ ես աշխատում£
–Երիտասարդական թերթի խմբագրությունում£ Չգիտե՞ս, վերջին ավտոբուսն այստեղից քանիսին է մեկնում Բաքու£
– Գիտեմ£ Ժամը տասնմեկ անց կեսին£ Օդանավակայա՞ն պիտի գնաս£
–Այո£ Առավոտյան ժամը վեցին թռչում եմ£ Կգնամ օդանավակայանի հյուրանոցում կմնամ, առավոտյան կթռչեմ£ Թե չէ՝ այստեղից չեմ հասցնի£
–Այո, այստեղից չես հասցնի£ Մինչև կհասնես Բաքու ու այնտեղից՝ օդանավակայան, քո ինքնաթիռն արդեն Երևանում կլինի£
Մեքենա էր անցնում, ես քնքշորեն բռնեցի Մարինեի թևը£
–Սպասիր,– ասացի ես£
Մեքենայի լույսերն ընկան Մարինեի վրա և ես մի կարճ պահ տեսա նրան լույսերի մեջ£ Ադամանդե ականջօղերով ու ոսկյա շողշողուն շղթայիկով՝ նա գեղեցիկ էր. նույնն էին լույսից կկոցված աչքերն ու լույսով շղարշված հմայիչ դիմագծերը£
–Վախենո՞ւմ ես ինձ համար,– Մարինեն նայեց իմ աչքերին, ասես ասեղներ կային Մարինեի սևորակ աչքերում£ Ես հայացքս փախցրի£
Մեքենան անցավ մեր առջևով£
–Վախենո՞ւմ ես,– չարաճճիորեն կրկնեց նա£
–Վախենում եմ,– ասացի ես և մի հեռավոր, մոռացված անուշ խլրտոց զգացի իմ հոգում£ Ես ակամայից սեղմեցի Մարինեի տաք թևը£– Անցնենք£
Ծովն արդեն մոտ էր, այնտեղից սառը հով էր փչում, և մթության մեջ, աստղերի ներքո, թույլ փայլկտում էին ալիքները, լսելի խշշում£
Հեռվում ինչ-որ տեղ տխուր սուլում էր մանևրային շոգեքարշը£
–Լսո՞ւմ ես£– Մարինեն, ականջը հեռու սուլոցին, կանգնեց£– Աչքերդ փակիր ու լսիր£
Մենք կանգնել էինք իրար կողքի, մաքուր աստղերի տակ, փակ աչքերով, և լսում էինք գործարանային մանևրող շոգեքարշի տխուր, ասես հեռվից, տարիների խորքից կանչող սուլոցները£
Իմ մատները Մարինեի թևի վրայով սահեցին, գտան մատները. չկար քիչ առաջվա սառնությունը, մատները հիմա տաք էին£
–Դու լսո՞ւմ ես, Վահրամ,– աչքերը դեռևս փակ, ասաց Մարինեն,– այն ժամանակ էլ, տարիներ առաջ, երբ ծորուն սուլում էին մանևրային շոգեքարշները, կանգնում ականջ էինք դնում այդ թախծածոր կանչին£ Հիշո՞ւմ ես, փակ աչքերով, իրար սեղմված լսում էինք®
–Հիշում եմ,– ասացի ես, մատներս քնքշորեն քսեցի Մարինեի դեմքին, ասես արթնացնում էի նրան հիպնոսացումից£ Իմ մատները սահեցին արցունքներից թաց տաք շուրթերի վրայով®-Մարինե£
Շոգեքարշն այլևս չէր սուլում, էլ չէր կանչում տարիների հեռվից. խաղաղություն, անդորր էր զբոսայգու վրա£
–Մարինե,– շշնջացի ես£
–Արդեն գարուն է գալիս,– մտքերով հեռու հուշերում՝ ասաց Մարինեն£ -Ձեզ մոտ ինչպե՞ս է£ Ցու՞րտ է դեռ£
–Մեզ մոտ նույնպես գարուն է£ Կարաբալայի ժառանգները մանուշակ են վաճառում արդեն£
–Կարաբալան ո՞վ է£
–Կարաբալա՞ն£ Ծաղիկների սիրահար էր, ծաղկավաճառ£ Մեզ մոտ բոլոր սիրահարները նրանից էին ծաղիկ գնում£ Կարելի՞ է թևանցուկ անել£
–Իհարկե,– Մարինեն կողքանց նայեց ինձ, դառը ժպտաց£– Թևանցուկ անելու մասին թույլտվություն ես հարցնում, առանց թույլտվության՝ ապտակում® Վահրամ, ես դա երբեք չեմ մոռանում£
–Դա այնքա¯ն վաղուց էր£
–Դա ի՞նչ նշանակություն ունի£ Ուզում ես ասել՝ մոռացե՞լ ես£– Մարինեն քիչ լռեց, ասաց.– Դու կարող ես և մոռանալ, իսկ ես՝ ոչ£ Ես չեմ մոռանա£ Ամեն ինչ դրանից սկսվեց£
Ծովի անսահման մակերևույթը մոտիկից մուգ կանաչավուն էր, ապա գորշ, որ գնալով ձուլվում էր իրիկնային մթնող երկնքին£ Հեռվում, ծովի ետևից դանդաղորեն ելնում էր լուսինը՝ լուսավորելով ծովի ծանծաղ մասում այստեղ-այնտեղ ցցասյուների վրա սևին տվող ձկնորսների ինքնաշեն տախտակամածները£
–Նայիր, Վահրամ,– ասաց Մարինեն,– լուսինը ճանապարհ է գծում ծովի վրայով£
Մենք լուռ նայում էինք նորելուկ լուսնին, որ աստղերի միջով՝ կամաց գալիս էր դեպի քաղաք£ Քիչ հեռվում, նեոնային կարմիր լույսը մութ օդի մեջ շարունակ դաջում էր «Ռեստորան Սումգայիթ», ջնջվում, նորից էր հայտնվում նույն դաջվածքը£ Ես հիշեցի, որ Մարինեի հետ երբեք ռեստորան չենք գնացել և ասացի.
–Գնա՞նք ռեստորան£ Մի քիչ կնստենք, երաժշտություն կլսենք£ Այնքան հանդիպել ենք ու երբեք ռեստորան չենք գնացել£
–Ռեստորան գնալու համար փող էր պետք,– դարձյալ դառը ժպտաց Մարինեն, և ես անհարմար զգացի ասածիս համար£
Ձկան խորովածի բույրը տարածվել էր շրջապատում£ Ես ներս հրեցի ռեստորանի ապակեպատ ծանր դուռը, և, Մարինեին առաջ թողնելով, ներս մտանք£