Երկար հայելու առջև Մարինեն հարդարեց մազերը£
–Որտե՞ղ նստենք,– կամացուկ, մտերմիկ հարցրեց Մարինեն£
–Անկյունում£– Ես սեղանների արանքով թևանցուկ տանում էի Մարինենին և, թեպետ չէի նայում ոչ ոքի, սակայն զգում էի, որ այս ու այն կողմից նայում են Մարինեին£ Ես հիշեցի, որ այն ժամանակ էլ, երբ միասին գնում էինք կինո, բոլորը հափշտակությամբ նայում էին Մարինեին, և դա խելացնոր կերպով դուր էր գալիս ինձ£ Դիտմամբ ուշ էինք մտնում դահլիճ՝ երրորդ զանգից մեկ-երկու րոպե շուտ, Մարինեն՝ վայելչագեղ բարձր ոտքերով, գնում էր առջևից և գիտեր, որ գեղեցիկ է, որ բոլորը նայում են իրեն, գնում էր թեթև, ասես սառույցի վրայով սահում էր, գլուխը բարձր, խրոխտ, նա լեզվի ծայրը տանում էր կիսաբաց շուրթերի վրայով, և շուրթերը նռան գույն էին ստանում®
Ես բացեցի ճաշացուցակը£
–Ի՞նչ ենք պատվիրում,– հարցրի ես£
–Չգիտեմ£ Իսկ ի՞նչ կա£
Աչքերս սահում էին ճաշանունների վրայով, բայց իմ մտքում ոչինչ չէր մնում£ Եկավ մատուցողուհին£
–Բարի երեկո,– ասաց նա£– Լսում եմ ձեզ£
–Լավ ու թարմ ի՞նչ ունեք,– կիսաթեքվելով նրա կողմը, ասացի ես£ Իսկ հետո ասացի.– Թառափի խորոված կուզենայինք, կլինի՞£– Մատուցողուհին գլխով արեց£ Ես նայեցի Մարինեին£ Մարինեն դեմ չէր ձկան խորովածին£
– Մարինե, ի՞նչ ես խմելու£
– Մարտինի կուզենայի£ Սառույցով£
–Իսկ ինձ համար կոնյակ բերեք£ Երկու հարյուր գրամ£ Ընտիր կոնյակ ունե՞ք£
–Ունենք,– ասաց մատուցողուհին£– Մոլդավական£ Բոլորին դուր է գալիս£
–Հայկական չունե՞ք£
–Որտեցի¯ց,– մեղավոր ժպտաց մատուցողուհին£
–Իսկ խավիա՞ր,– հարցրեց Մարինեն£
–Կճարվի£
–Ուրեմն շատ լավ,– աշխուժացավ Մարինեն£– Սև խավիար շատ եմ սիրում,– ասաց նա£– Իսկ դո՞ւ£
–Ես էլ,– ժպտացի ես ի պատասխան, իսկ մատուցուհուն ասացի.– Այնպես արեք, որ իմ ընկերուհին գոհ մնա£
Մատուցողուհին ժպտաց, սիրալիր մի հայացք ձգելով Մարինեին£
Երաժիշտները թուրքական ինչ-որ եղանակ էին նվագում£ Ես նայեցի երաժիշտներին£ «Մեր կողմն են նայում® Մարինեին»,– մտածեցի ես առանց խանդի զգացումի, նայեցի Մարինեին£
–Ես ճիշտ չէի,– ասացի ես Մարինեին£– Ճիշտ չէի, երբ ասացի, որ չես փոխվել£
–Փոխվե՞լ եմ£
–Այո£ Շա¯տ£ Դու հիմա ավելի գեղեցիկ ես£ Ուղղակի սքանչելի£
–Շնորհակալություն,– ասաց Մարինեն, կիսաթեք ժպիտով մի կարճ պահ, ասես տարիների խորքից, աչքերը կկոցած՝ մշուշոտ հայացքով նայելով ինձ£– Գեղեցիկ է թվում ամեն բան, ինչին սիրով ես նայում£
Մատուցողուհին բերեց մարտինին ու սառցակտորները՝ պնակի մեջ, կոնյակի կլորիկ սրվակն ու ուտեստեղենը խնամքով ու ջանասիրությամբ շարեց սեղանին£ Նա բաց արեց մարտինիի տափակ շիշը, Մարինեին մարտինի լցրեց, ինձ՝ կոնյակ£
–Քո կենացն ենք խմելու առաջինը, Մարինե,– ասացի, երբ մատուցողուհին հեռացել էր արդեն£– Ես երբեք չեմ մոռացել քեզ® Երբեք£ Քո կենացը® Ես քեզ համար եկա քաղաք ու քո պատճառով էր նաև, որ գնացի այստեղից,– ներողամիտ ժպիտով ասացի ես Մարինեին£– Բայց միևնույն է, քո կենացը£
–Գիտեմ, ես ամեն ինչ գիտեմ, Վահրամ®Ես եմ մեղավոր ամեն ինչում, միայն ես£ Աստված ինքն անգամ անկարող է փոխել մեր անցյալը, անցյալը երբեք չի անհայտանում, այն ստվերի պես շարունակ հետևում է մեզ£
–Ես երբեք չեմ մոռացել քեզ,– կրկնեցի ես£– Իմ կյանքը, ամենայն հավանականությամբ, ուրիշ ուղղությամբ կգնար, Մարինե, միանգամայն այլ ընթացք կունենար, եթե մենք չհանդիպեինք® Ամեն մի սեր էլ ինքնին գեղեցիկ է, միայն թե մարդու սրտում, հոգում ու էության մեջ լինի, այլ ոչ միայն գլխում£ Սերն առանց խորին հարգանքի ու ակնածանքի, սեր չէ դեռևս, ես կարծում եմ, որ կյանքն անշահախնդիր ու փոխադարձ սիրո վրա է հիմնված միայն, և ամենածանր տառապանքը տառապանքն է անփոխադարձ սիրո® Այն բանից հետո,– շարունակեցի ես և իսկույն փոխեցի խոսքս,– քո կենացը, Մարինե®Այսօրվա մեր հանդիպման կենացը£
Խմեցինք, իսկ հետո Մարինեն ասաց.
– Իրոք, մարդ երջանկության արժեքն այն կորցնելուց հետո է միայն գիտակցում£ Ես շատ եմ մտածել այդ մասին, Վահրամ, և եկել եմ այն եզրակացության, որ արտաքին տեսքն աչք է շոյում միայն, սիրտը գրավելու համար հոգի է պետք£ Հոգին համր է, նա ձայն չունի, չի կարող գոռալ և դրա համար էլ ստիպված է դիմանա¯լ, դիմանալ¯… դիմանա¯լ: Սիրած մարդու թերությունները չես նկատում, իսկ չսիրած մարդու արժանիքներն անգամ գրգռում են£ Այդպես է, հանուն կնոջ դժվար չէ մեռնելը, առավել դժվար է գտնել այնպիսի կնոջ, որի համար արժենար մեռնել£ Գիտես, մարդ սկսում է ծխել, որպեսզի ապացուցի, որ ինքն այնպիսին է՝ ինչպիսին բոլորը, հետո, շատ տարիներ հետո, նա թողնում է ծխելը, դարձյալ ապացուցելու համար, որ ինքը նման չէ ուրիշների£ Ահա այդ քայլը՝ լավից դեպի վատը, ինչպես որ խելոքությունից դեպի հիմարություն, դժվար չէ կատարել, ընդամենը մի քայլ, և դու այնտեղ ես, հակառակ քայլն է դժվար, հակառակ քայլը՝ դեպի ետ, որին եզակիներն են ընդունակ միայն£ Էհ, Վահրամ, Վահրամ® Երաժշտություն լսենք£ Լավ են նվագում£
Ես կրկին հիշեցի այն օրը , երբ տեսա Մարինեին սուպերֆոսֆատի գործարանի կադրերի բաժնի վարիչ Ստեփանի «Վոլգայում» ®Հետո թե ինչպես ապտակեցի նրան®