Выбрать главу

–Ի՞նչ էիր մտածում, – հանկարծակի հարցրեց Մարինեն,– մտքերի մեջ էիր, չուզեցի խանգարել£

–Հենց այնպես մտածում էի£

–Իսկ գիտե՞ս, ես ինչի մասին էի մտածում,– հարցրեց Մարինեն£

–Ինչի՞ մասին էիր մտածում,– հարցրի£

–Մտածում էի այն մասին, որ կինը տղամարդու կողոսկրից է ստեղծված իրոք® Ոչ թե ոտքից, որ ստորացված լինի, ոչ թե գլխից, որ գերազանցի նրան® Այլ կողոսկրից, որ միշտ կողք-կողքի լինի տղամադու հետ` նրան հավասար® Թևի տակ, որ պաշտպանված լինի® Սրտի կողմից, որ սիրված լինի® Մտածում էի նաև այն մասին, թե ինչու՞ շատ հաճախ գեղեցիկ աղջիկները բախտ չունեն£

Ես նայեցի Մարինեին£

–Որովհետև նրանց խաբողները շատ են,– նորից խոսեց Մարինեն£– Դա ճշմարիտ է, որ կանայք ականջներով են սիրում£ Աշխարհի ամենագայթակղիչ խոսքերը նրանց են ասում, պարզ է, նրանք էլ խաբվում են£ Մի՞թե ճիշտ չէ£

–Երևի ճիշտ է£

Մատուցողուհին բերեց ձկան խորովածը£

–Այս մեկն էլ խմենք քո կենացը Վահրամ,– ասաց Մարինեն, այնուհետև երկարուկ բաժակը դրեց սեղանին, երկու սառցակտոր սահեցրեց բաժակի մեջ£– Շնորհակալություն, որ զանգեցիր£ Թե միայն իմանայիր որքան դժվար է ապրել կարոտով ու իմանայիր նաև, թե ինչքան էի ուզում տեսնել քեզ® Քո մասին ոչինչ չես պատմում,– ասաց Մարինեն՝ նայելով ինձ£

–Ի՞նչ պատմեմ,– ասացի ես£ Որոշ ժամանակ լուռ էի£– Այստեղից գնացի Քաջարան£ Պղնձահանքերում էի աշխատում£ Միաժամանակ սովորում էի համալսարանում£ Համալսարանից հետո միառժամանակ թերթում, այնուհետև գրական ամսագրում էի աշխատում, այժմ հանրապետական թերթում եմ աշխատում£ Կարճ կենսագրություն ունեմ£

–Կրկին ու նորից խմենք մեր հանդիպման առթիվ£– Ես իմ ըմպանակը մոտեցրի Մարինեի բաժակին£– Իմ և քո կենացը, Մարինե,– առանց ըմպանակը ետ քաշելու, ասացի ես£ Ես շարունակ նայում էի Մարինեի կիսաբաց շուրթերին£– Իմ կյանքը միշտ լցված է եղել քեզնով, Մարինե® Բառերն ավելորդ են թվում երբեմն, երբ քեզ մոտ է նա, ում տենչում է սիրտդ, ով ջերմացնում ու լուսավորում է հոգիդ, որին ոչ միայն խելացնոր կերպով սիրում ես, այլև ամեն ակնթարթ նորիցնոր ու առավել ուժգին ես սիրահարվում£ Սերը մի կախարդանք է, որին ոչ բնությունը կարող է հաղթել, ոչ աղքատությունը և ոչ էլ ժամանակը, և պետք է այնպես սիրել, որպեսզի, անցնելով հազար գեղեցկուհու կողքով, ուշք չդարձնես նրանցից ոչ ոքի£ Ահա այդպես էի սիրում ես քեզ, Մարինե£ Դու իմ առաջին սերն էիր, աստվածային իմ սրբությունը մաքրամաքուր ..

–Պետք չէ, Վահրամ,– առանց հայացքը բարձրացնելու, ասաց Մարինեն, հետո նայեց ինձ հոգնած ու վշտաբեկ£– Դու իմ մասին ոչինչ չգիտես,– ասաց նա£– Ես բոլորովին էլ այնպիսին չեմ, ինչպիսին դու ես կարծում£ Ես այն Մարինեն չեմ, Վահրամ® Ասեմ քեզ, կա հինգ բան, որ ետ բերել անհնարին է՝ նետած քարը, ասված խոսքը, չօգտագործված հնարավորությունը, ժամանակը, որ բաց է թողնված և սերը, որ կորցրել ես ընդմիշտ£ Նախկին Մարինեն այլևս չկա,– Մարինեն թույլ ժպտաց£– Այն Մարինեն մնաց տարիների խորքում®

–Խմենք,– ես մի ումպով խմեցի կոնյակը£

–Ամեն ինչ սկսվեց այն ապտակից,– քիչ հետո ասաց Մարինեն£– Մեղավոր էի® Զգում էի, որ մեղավոր եմ, բայց, միևնույն է, չէի ուզում քեզ տեսնել® Նա ինձ ասաց, որ աշխատանքի կընդունի կադրերի բաժնում, իր մոտ£ Այո, ես նրա հետ հանդիպում էի, իսկ քեզ ոչինչ չէի ասում£ Մայրս է մեղավոր, ես մինչև հիմա էլ նրան ներել չեմ կարողանում£

–Ձեր հարևանուհին ինձ ամեն ինչ պատմեց քո մասին£ Սուպերֆոսֆատի դեպքից հետո երկու օր անց եկել էի ձեզ մոտ, սիրտս չէր դիմանում, ուզում էի հանդիպել քեզ£ Բայց դու չկայիր£ Նա պատահաբար տեսավ ինձ, պատմեց ամբողջը£ Եվ ես որոշեցի գնալ, հեռանալ այստեղից£

–Ստեփանի հետ էի,– կրկնեց Մարինեն£ Մեքենայով մինչև ուշ երեկո ման էր ածում քաղաքից դուրս£ Ասում էր՝ սիրում է ինձ, դեռ շատ վաղուց, ասում էր£ Եվ եթե ես լքեմ իրեն, ասում էր նա, ապա ինքն իրեն միանգամայն դժբախտ կզգա£ Նա խոսում էր ու խոսում£ Ամեն ինչ լավ կլինի, ասում էր, կսովորես® Բաքվի բժշկական ինստիտուտում ծանոթ ունեմ, ասում էր, ընդունել կտամ£ Մի խոսքով, ամեն ինչ վճռված էր® Գիտես, սերն իրավամբ աստվածային պարգև է և այն պետք է գնահատվի ըստ արժանվույն ու աստվածային վսեմությամբ£ Այն իրենից հետո պետք է թողնի այնպիսի քնքշալից հիշողություններ՝ գեղեցիկ սիրատածության, ջենտլմենական վարվելաձևի, առատաձեռնության ու անբասիր ըմբռնողության մասին, որ կինն այլ ընտրանքի ցանկություն չունենա բնավ ու, եթե, աստված չանի, մտքովն անգամ անցնի, չկարողանա նմանը գտնել£ Դու հասկանո՞ւմ ես ինձ£

Ես նրան, իհարկե, հասկանում էի£

–Սերը ծնվում է սրտում, արտացոլվում աչքերում ու ապրում արարքներում£– Մարինեն ուշադիր նայեց ինձ, ասես փորձելով հասկանալ ՝ իր ասածի իմաստը հասնո՞ւմ է ինձ արդյոք£

–Հետո՞,– ասացի ես, հեռուն գնացող իր մտքերից նրան վերադարձնելով մեր խոսակցությանը££

–Շատ էի բարկացած քեզ վրա,– շարունակեց Մարինեն£– Ապտակի համար շատ էի բարկացած£ Հիմա էլ որ հիշում եմ, վատ եմ զգում® Բոլորի ներկայությամբ® Քո մասին ձգտում էի չմտածել£ Իսկ հետո այլևս չտեսա քեզ£ Միայն մի անգամ, չգիտեմ ով էր, ասաց, որ գնացել ես քաղաքից£ Բայց և այնպես հետագայում հոգուս խորքում ինչ-որ տեղ ցավ էի զգում քեզ համար£ Մեղավոր էի զգում ինձ£