–Բայց դուք շատ եք ինքնահավան,– ասաց Մարինեն ժպտալով,– այդպես չի կարելի£
–Իսկ դո՞ւ,– ասաց տղան ու նորից նրա ամբողջ դեմքը ողողվեց բարեհոգի ժպիտով£– Քո գեցեղիկ աչքերում և խորամանկություն կա և մի փոքր էլ մեծամտություն£
–Մի՞թե,– ասաց Մարինեն£
–Այո£ Ի դեպ, քեզ նման գեղեցիկ աղջիկները՝ երկրպագուներով շրջապատված, հազվադեպ են մենակ լինում,– ասաց տղան,– բայց շատ հաճախ վերջում մնում են միայնակ£ – Նա արագ փոխեց խոսքը£– Դու ամեն օր կաթո՞վ ես լվացվում,– հարցրեց նա£
–Ինչո՞ւ կաթով,– զարմացավ Մարինեն£
–Չգիտեմ,– ասաց տղան£– Երևի կաթով ես լվացվում, որ այդպես սիրուն ես£
–Ոչ, վարդաջրով եմ լվացվում,– ծիծաղեց Մարինեն£ Նա չէր ուզում ծիծաղել, չէր ուզում ժպտալ, չէր ուզում նայել տղային, բայց չէր ստացվում. նայում էր, ժպտում£ Ձայնն էլ այնպես հաճելի էր£ Մարինեի ժպիտը, հավանորեն, քաջալերում էր տղային, նա հեծանիվը նստած դանդաղ պտտում էր ոտնակները՝ աշխատելով ոչ առաջ ընկնել, ոչ՝ ետ£
–Ես քեզ դուր եմ գալիս,– ասաց տղան£ -Ես դա զգում եմ£
–Ի՞նչ,– ծիծաղեց Մարինեն£
Հասել էին Մարինեենց տանը£ Մարինեն ցանկացավ մտնել շքամուտք£ Բայց տղան հեծանիվով փակել էր շքամուտքը£ Եվ դարձյալ դեմքից չէր իջնում ժպիտը£
–Ինչպես տեսնում եմ, շատ եք ուրախ,– ասաց Մարինեն£
–Իսկ ինչ է, դա դուր չի՞ գալիս ձեզ,– ասաց տղան£ Նա մեկ դու-ով էր խոսում, մեկ անցնում էր դուք-ի£
–Դուր է գալիս, ինչու չէ,– պատասխանեց Մարինեն, նայելով նրան£
–Այդ դեպքում ամուսնացիր ինձ հետ,– հանկարծ ասաց տղան£
–Առանց սիրո՞,– խաղի մեջ մտավ Մարինեն£
–Հետո կսիրես,– ժպտաց տղան£
–Հետո՝ ե՞րբ,– հարցրեց Մարինեն£
–Հենց որ ամուսնանաս£
–Իսկ դո՞ւ,– ակամա ինքն էլ դու-ի անցնելով ասաց Մարինեն£
–Ես հիմա էլ սիրում եմ£
–Մի՞թե® հենց առաջին հայացքի՞ց,– ժպտաց Մարինեն£
–Այո,– պատասխանեց տղան£– Սեր՝ առաջին հայացքից£ Դա ամենամաքուրն է£ Մնացածը դատարկ բան է£ Բայց այս էլ կա, որ ինչքան շատ ես սիրում , այնքան շատ ես տառապում£
–Կյանքի կարգին փորձ ունես, ինչպես տեսնում եմ,– ասաց Մարինեն£
–Իհարկե,– ժպտաց տղան,– բայց ոչ ոք ինձ դուր չի գալիս,– ավելացրեց նա£– Քեզնից բացի£ Դու լավն ես, իսկ մազերդ՝ ոնց որ ոսկեջրած, ձայնդ էլ անչափ բարի է£ Ասես լեռնային գետակի կարկաչ£
–Իսկ եթե սխալվո՞ւմ ես,– ասաց Մարինեն£– Ես շատ վատն եմ, չարը£
–Եվ ո՞վ կհավատա քեզ,– ասաց տղան£– Դու չգիտես քեզ, ինձնից հարցրու, ես քեզ պես աղջիկ չեմ տեսել կյանքում£
–Քո ամբողջ կյանքն առջևում է դեռ,– ասաց Մարինեն ժպտադեմ£– Դեռ շատ կտեսնես£ Դու դեռ երեխա ես®
–Երեխա ես գտել,– ծիծաղեց տղան£– Բանակ գնացած-եկած տղա եմ, ինչ երեխա£ Երեխաները մանկապարտեզում են լինում£Նոր եմ եկել բանակից£ Այս ամսին£
–Դա ինձ չի վերաբերում,– լուրջ դեմք ընդունելով ասաց Մարինեն£-Հեծանիվը քաշեք, տանը սպասում են ինձ£
–Պատասխանեք իմ հարցին, հետո,– ասաց տղան£
–Ի՞նչ հարց,– ուսերը թոթվեց Մարինեն£
–Կամուսնանա՞ք ինձ հետ£
–Հենց հիմա՞,– ծիծաղեց Մարինեն£– Սպասեք գնամ մորս ասեմ՝ նոր£ Առանց նրա համաձայնության անհարմար է£
–Որ չգաս՝ կփախցնեմ,– ասաց տղան£– Հաստատ£
–Այս հեծանիվո՞վ,– կրկին ծիծաղեց Մարինեն£
Տղան ճանապարհից մի կողմ քաշեց հեծանիվը£
–Գնա,– մռայլ ասաց նա£– Չեմ խանգարի£
Մարինեն արագ բարձրացավ աստիճաններով, բայց չգիտես ինչու, մտածում էր տղայի մասին£ «Վիրավորվեց»,– մտածեց նա£ Նա նույնիսկ ցանկացավ ետ դառնալ, ներողություն խնդրել£ Բայց ետ չդարձավ® Մյուս օրը տղան նորից եկավ£ Դարձյալ երեկոյան դիմաց£ Առանց հեծանիվի£ Մարինեն խոհանոցի պատուհանից տեսավ նրան£ Դուրս եկավ£ Անցած օրվա նման չէր. տղան համարյա չէր ժպտում£
–Այս գիշեր չեմ քնել,– ասաց նա£
–Ինչո՞ւ,– հարցրեց Մարինեն£
–Ձեր մասին էի մտածում,– ասաց տղան՝ ասես չհամարձակվելով նայել Մարինեին®
Այդպես սկսեցին հանդիպել Մարինեն ու Արմենը£
Շահումյանի Սառնաղբյուր գյուղից էր£ Ծնողներն այնտեղ էին, գյուղից էր բանակ գնացել£ Ամուսնացած եղբայր ուներ Սումգայիթում, նրա մոտ էր ապրում£ Բանակից նոր էր եկել, չէր գրանցվել դեռ£ Հետո գրանցվեց, աշխատանքի մտավ£ Տրամվայի հավաքակայանում էր աշխատում£ Եվ ահա մի օր նա եղբոր հետ եկավ Մարինեենց տուն£ Մարինեին չէր ասել, ուզում էր հաճելի անակնկալ մատուցել£ Մարինեի սիրտն ասես կանգ առավ, երբ նրանք ներս մտան£ Իր և Ստեփանի ինտիմ հարաբերությունների մասին նա ոչինչ չէր ասել Արմենին£ Դա մտատանջում էր նրան£ «Ի՞նչ անել,– մտածում էր Մարինեն,– ինչպե՞ս բացատրել նրան»£ Որոշեց ասել£ Ոչ այդ օրը, իհարկե£ Մյուս օրը Արմենը զանգեց, առաջարկեց կինո գնալ, սակայն Մարինեն չուզեց£ Նա ուզում էր Արմենին պատմել բոլորը£ Այն մասին, թե ինչպես մի անգամ, երբ ինքը դեռ իներորդ դասարանում էր, երեկոյան ուշ իրենց մոտ եկավ Ստեփանը£ Մայրն այդ օրը հերթապահում էր հիվանդանոցում£ «Կարևոր բան ունեմ ասելու»,-ասաց նա£ Մարինեն բաց արեց դուռը և վախեցած սեղմվեց պատին£ Ստեփանը խմած էր, աչքերը վառվում էին չարագուշակ փայլով£ «Դու իմը կլինես,– ասաց այն ժամանակ Ստեփանը,– դու միայն ինձ պիտի պատկանես, լսո՞ւմ ես, և այն էլ այսօր, հենց հիմա»£ Մարինեն չհասցրեց անգամ ճչալ, Ստեփանը միանգամից գրկեց նրան, առաջ հրելով տարավ դեպի բազմոցը£ Մարինեն դիմադրում էր£ Նրանք բազմոցին չհասան, Ստեփանը կոպտորեն նրան գցեց հատակին, պատռտեց շորերը®