Выбрать главу

Մարինեն ուզում էր Արմենին պատմել, որ Ստեփանը բռնի ուժով տիրեց իրեն, ուզում էր ամեն ինչ բացատրել նրան, բայց վերջին պահին, չգիտես ինչու, ասաց.

–Մինչև քեզ մեկի հետ հանդիպել եմ®Ստեփան է անունը® Մենք պիտի ամուսնանայինք®

–Հետո՞,– ցածր ասաց Արմենը£ Ձայնն ասես ինչ-որ հեռավոր տեղից էր գալիս£ Թվում էր հիմա կընդհատվի շնչառությունը£

–Մենք նրա հետ պիտի ամուսնանայինք,– շարունակեց Մարինեն®-Սակայն® սակայն մինչև հարսանիք չսպասեցինք® հիմարություն, երեխայություն էր դա® իսկ հարսանիքից երկու օր առաջ նրա մեքենան վթարի ենթարկվեց, և նա զոհվեց®

Մի պահ Արմենը նստել էր անշարժ, այտամկանն էր միայն ցնցվում շարունակ£ Հետո ծանր վեր կացավ տեղից, գնաց£ Գնում էր գլխիկոր, առանց ետ նայելու£ Մարինեն նայում էր նրա ետևից ու չգիտեր ինչ անել£ Իսկ հետո լաց եղավ£ Երկար ու դառը լաց եղավ Մարինեն£

–Իսկ հետո՞,– առանց Մարինեին նայելու, հարցրի ես£-Այդպես էլ գնա՞ց£

–Ոչ,– պատասխանեց Մարինեն£– Սիրում էր£ Մի շաբաթից եկավ®

Մի շաբաթ հետո Արմենը եկավ անթրաշ, աչքերը կարմրած£ Լռին նայում էր Մարինեին, ինչպես հավատացյալը սրբապատկերի£

–Չեմ կարող առանց քեզ,– ասաց նա,– սիրում եմ, չեմ կարող, ուժ չունեմ£

Նորից սկսեցին հանդիպել Մարինեն ու Արմենը£ Նոր տարվա նախօրյակին Արմենը աշխատանքից ուղիղ գնաց Մարինեենց մոտ£ Տանը միայն Մարինեն էր£

–Մի տուն եմ գտել,– ասաց Արմենն ուրախ տրամադրությամբ£– Կապրենք վարձով, մինչև բնակարան կտան£ Խոստացել են£

Առանց հարսանիքի, երաժշտության ամուսնացան£ Ամեն ինչ լավ էր, աշխատավարձն Արմենը ստանում, մինչև վերջին կոպեկը բերում էր Մարինեին£ Մարինեն նույնպես աշխատում էր£ Հաշվառող էր տրամվայի հավաքակայանում£ Երեք ամիս էր, ինչ միասին էին, պլանավորում էին, թե ուր գնան ամառը£

–Կգնանք մեզ մոտ, Շահումյան,– ասում էր Արմենը£– Երկրագնդի վրա մեր Սառնաղբյուր գյուղի պես գյուղ չկա£ Հորդահոս գետակներով, բարձր, մինչև երկինք հասնող Դոտսար ու Ալհրակ սարերով ու անտառներով շրջապատված, ծաղիկների ու վարդերի մեջ կորած® Ինչպես որ հայկական բոլոր տեղանուններն այդ կողմերում՝ ադրբեջանցիներն, ասում էր, փոխել են նաև մեր գյուղի անունը, Բուզլուխ են կոչում, իսկ Ալհրակ լեռը՝ Քյափազ£

Քաղաքում էր ապրում նա, բայց հոգով գյուղի հետ էր, շարունակ գյուղից էր խոսում, գյուղի սարերից, աղբյուրներից£ Այնտեղ էր անցկացրել մանկությունը, ավարտել միջնակարգը£ Իսկ Ստեփանի մասին չէր խոսում£ Թեպետ Մարինեն զգում էր, որ նա հաճախակի էր մտածում այդ մասին£ Մտածում էր, տանջվում, բայց ոչինչ չէր ասում£ Արմենի գլխի մեջ ամուր նստած էր իր և Մարինեի միջև կանգնած մի երրորդի ստվերը£ Եվ նա չէր կարողանում սրտից հանել դա£ Տանջվում էր, զգում էր դա Մարինեն, բայց ի՞նչ կարող էր անել£ Միայն մի անգամ Արմենն ասաց.

–Իմ գլխից դուրս չի գալիս այն, որ մեկը պարկել է քեզ հետ, Մարինե, անկողնում գրկել է քո մերկ ուսերը, սիրո խոսքեր է ասել, համբուրել է քո հրաշք մարմինը, շուրթերը® Ես կգժվեմ£– Դեմքը ձեռքերով ծածկած էր խոսում, և մատները դեմքի վրա ասես դողում էին£

–Այդ մասին այլևս խոսք չլինի, խնդրում եմ,– ասաց Մարինեն£ – Ես հասկանում եմ քեզ, Արմեն, բայց խնդրում եմ, չխոսես այդ մասին£ Նա չկա®

–Լավ,– ցածր ասաց Արմենը£ Ու այլևս չխոսեց£ Իսկ գարնան մի օր, ապրիլի կեսերին էր, Արմենը ուշ եկավ տուն£ Խմած էր£ Ձեռքին բանալի կար, բայց ինքը չբացեց դուռը£ Երկար սեղմեց դռան զանգը£ Մարինեն բացեց դուռը և տեսավ նրան՝ շեմքին կանգնած, ոնց որ երեք օրվա անքնությունից՝ աչքերը լիովին կարմրած£ Նայեց նա Մարինեին ուղիղ, անքթիթ£ Եվ Մարինեն ներըմբռնողաբար հասկացավ. որ նա ամեն ինչ գիտի£ «Ստեփանն է ասել»,– իսկույն անցավ Մարինեի մտքով£

Չէր սխալվում Մարինեն£ Իրոք Ստեփանն էր ասել£ Նա Արմենին կանգնեցրել էր փողոցում ու հենց մեքենայից հարցրել. «Ինչպե՞ս է Մարինեն, նա չի՞ կարոտում ինձ»£ «Իսկ դու ո՞վ ես»,– շվարած հարցրել էր Արմենը£ «Իրեն հարցրու,– ծիծաղել էր Ստեփանը£– Մենք Մարինեի հետ հաճելի օրեր շատ ենք անցկացրել իմ բնակարանում£ Ասա Ստեփանը բարևում է»£ Նայեց Մարինեն ու հասկացավ ամեն ինչ£ Իսկ Արմենը ներս մտավ, առանց մի խոսքի, լռին անցավ սենյակ£ Մարինեն մտել էր խոհանոց ու սիրտ չէր անում գնալ նրա մոտ£ Վերջապես սիրտ արեց, ներս մտավ£ Արմենն արդեն կապել էր ճամպրուկը£

–Հարսանիքից երկու օր առաջ մեռածները հարություն են առել,– ասաց Արմենը խուլ, հազիվ լսելի ձայնով£– Ուրեմն խաբել ես ինձ® Եվ հիմա երկուսով ինձ վրա ծիծաղում եք երևի®

Մարինեն մնացել էր կանգնած, խոսք չէր գտնում ասելու, արտասվում էր միայն® Արմենը ճամպրուկը վերցրեց, դուրս եկավ®

–Ամբողջ մի տարի մենակ էի,– հառաչեց Մարինեն£– Հետո նորից եկա մերոնց մոտ£ Մայրս հետս չէր խոսում, եղբայրս փոքր էր£ Անտանելի էր®

Ես մոխրամանի մեջ հանգցրի ծխախոտը£

–Պատմիր,– ասացի ես£-Հետո՞, այլևս չեկա՞վ£