Выбрать главу

Մարինեն լռեց£ Ես չէի բարձրացնում հայացքս, չէի նայում Մարինեին£

–Չգնա՞նք,– ասաց Մարինեն£– Սուրճը խմիր, դուրս գնաք£

Դրսում օդը սառն էր£ Թեթև քամի էր, և լուսինը ճոճվում էր ջրերի վրա£ Զբոսայգու նստարանները զբաղված էին, մենք դանդաղ քայլում էինք ծառուղիներով ու լուռ էինք£

Ծովի անծայրածիր մակերևույթը մուգ կանաչավուն չէր հիմա, այլ լիովին գորշ՝ միախառնված սևին, որ հեռանալով՝ խավարում ձուլվում էր երկնքին£ Հեռվում, ծովի ետևից լուսինն արդեն բարձրացել, անարգել սահում էր աստեղնազարդ մաքուր երկինքն ի վեր՝ առաջվա պես լուսավորելով այս ու այնտեղ ցցասյուների վրա սևին տվող ձկնորսական ինքնաշեն տախտակամածները£

–Ինչո՞ւ պատմեցի,– կամացուկ ասաց Մարիեն£

Դադար£

–Ինչո՞ւ հիշեցի այսքանը,– տխրությամբ ավելացրեց նա£

Դադար£

–Սա իմ կյանքն է, լավ-վատ՝ իմն է£

Նորից դադար£

–Ես քեզ պատմեցի իմ կյանքը,– խոսեց նա, առանց նայելու իմ կողմը£– Ավելի շուտ՝ մի կտոր իմ փոշոտ կյանքից£

Հառաչ£ Մի քանի վայրկյան մտորում£

Գլխի սովոր շարժումով Մարինեն ետ գցեց ճակատին ընկած մազերը£

–Ես քեզ ճիշտ ասացի, Վահրամ, – կրկին խոսեց Մարինեն£– Իմ կյանքը թերթում չի տեղավորվի, չփորձես գրել£ Ես թեթևամտորեն վերաբերվեցի կյանքին, և կյանքն արժանին հատուցեց ինձ£ Ինձ նմանների մասին ճշմարիտ է ասված, որ մենք հազվադեպ ենք մենակ լինում, բայց շատ հաճախ վերջում մնում ենք միայնակ£ Եվ եթե, բան է, գրես, գրիր, որ, այո, ես էի մեղավորը£ Ես չկարողացա պահպանել այն սրբասուրբ զգացմունքը, որ տածում էիր իմ հանդեպ£ Միայն մի անգամ է տրվում այն կյանքում£ Իսկ հետո այլևս այն չէ£ Ծանոթանում ես, հանդիպում, խոսում ես, կարծես թե դուր է գալիս, թվում է նույնիսկ, թե սիրում ես արդեն£ Բայց դա միայն թվում է, որովհետև ժամանակի հետ անցնում է այդ սեր կոչվածը, և դու նորից ու վերստին զգում ես, որ դա չէր իսկական սերը® Ես այսպես եմ կարծում, Վահրամ, եթե դու քո վարքով ի զորու չէիր պահելու նրան, ով քեզ սրտանց դուր էր գալիս ու քո բախտն էր՝ տրված ի վերուստ, ապա կյանքը կստիպի քեզ, որ դու մինչև վերջ զղջաս ու լուռ մորմոքվես քո հիմար քայլի համար® Ինչո՞ւ ենք երբեմն կյանքում կուրանում,– որոշ դադարից ետո ավելացրեց նա£– Ինչո՞ւ ենք միայն հետո հասկանում, թե ով էր արժանի և ում ընտրեցինք®

Մարինեն լուռ էր, մտքերի հետ£

–Ծխախոտ տուր,– ասաց նա£

Ես ծխախոտատուփը պարզեցի, որպեսզի Մարինեն սիգարետ վերցնի£ Հետո ինքնալուցիչը վառած պահեցի, մինչև նա կկպցներ սիգարետը և լույսի մեջ մի կարճ պահ տեսա Մարինեի վշտահար դեմքը£ «Իսկ հիմա որտե՞ ղ է Ստեփանը»,– մտածում էի ես£

–Իսկ ես Ստեփանին տեսնում եմ,– հանկարծ ասաց Մարինեն, և ես ակամա նայեցի նրան£– Նոր բնակարան է ստացել մեր փողոցում£ Ինչ-որ բարձր տեղ է աշխատում£ Հաճախակի եմ տեսնում՝ շաբաթ կամ կիրակի օրերին£ Ընտանիքը բերել է Բաքվից, երկու տղա ունի£ Անցնում եմ նրանց կողքից, իսկ նա գլուխն անգամ չի բարձրացնում, որ ինձ նայի£ Կնոջ հետ թևանցուկ քայլում են, ու երբ հանկարծ տեսնում է ինձ, իսկույն թողնում է կնոջ թևը£ Կինն ինձ, իհարկե, չգիտի® Ու ես միշտ մտածում եմ, թե երբեմն ի¯նչ նվաստ, մանր, չնչին ու ողորմելի են տղամարդիկ£– Նա կարճատև դադար տվեց£– Ես կարծում եմ,– քիչ անց ասաց նա,– որ առհասարակ դիպվածական երևույթներ չեն լինում£ Այս աշխարհում ամեն ինչ կամ փորձություն է, կամ պատիժ, կամ շնորհ, կամ էլ, ասենք, նախանշան, և մեր կյանքում հայտնվող յուրաքանչյուր ոք անկասկած որևէ ազդեցություն է ունենում մեզ վրա£ Ոմանք մեզ սովորեցնում են իմաստուն լինել, կարողանալ ներել, լինել երջանիկ և ուրախանալ բացվող ամեն մի նոր օրվա համար: Ոմանք սովորեցնում են լինել ավելի ուժեղ, իսկ ոմանք էլ ընդհանրապես չեն սովորեցնում, ուղղակի կոտրում են մեզ, սակայն դրանից էլ մենք փորձ ու տոկունություն ենք ձեռք բերում՝ դիմակայելու հետագա արհավիրքներին£ Ըստ երևույթին, անհրաժեշտ է ամեն մեկին գնահատել յուրովի ու գիտակցել, որ, եթե նա հայտնվել է քո կյանքում, ապա դա այդպես էլ պետք է լիներ, որովհետև, իրոք, պատահական ոչինչ չկա այս կյանքում£– Մարինեն նայեց ժամացույցին£– Հանկարծ կուշանաս ավտոբուսից®