Выбрать главу

–Ժամանակ շատ կա դեռ,– պատասխանեցի ես£

–Լսիր Վահրամ, լիներ, այնպես լիներ, որ հետ գնային օրերը,– երազկոտ ասաց Մարինեն£– Հետ գնային, ու մենք կրկին լինեինք այնտեղ, գյուղից վեր՝ ձեր այն անտառակում, հիշո՞ւմ ես, ես կարմիր շորով էի, համատարած լռություն էր մեր շուրջը, թեթև հովից օրորվում էին ծաղիկները, ծառերի արանքից խոր երկինքն էր երևում, ձեր գյուղն էր լավ երևում, ու նաև, հիշում եմ, քիչ հեռվում բացատ կար, այդ բացատը, ուր արևի վերջին շողերը վառվռում, հուրհրատում էին արահետի վրա£

Լուսնկա այդ երեկո, նայելով Մարինեին, ես զարմանքով մտածեցի այն մասին , որ այն ժամանակ, շատ տարիներ առաջ, նա նույնպես կարմիր շոր էր հագած, և որ նա հիմա այս հանդիպանը հատուկ կարմիր շջազգեստով էր եկել, որպեսզի վերստին հիշեցնի ինձ վաղնուց անցած երանելի այն հին օրերը մեր գյուղում £

–Այո, այնպես լիներ, մենք նորից սկսեինք հանդի պել,– շարունակեց նա£ – Առաջվա պես անտեղյակ աշխարհի ցավերին՝ անհոգ շրջեինք ձեր հանդ ու սարերում, թափառեինք այս փողոցներում, բայց միայն լիներ՝ օրերը հետ գնային£ Թող լրագրող չլինեիր, թող հասարակ բանվոր լինեիր այստեղ, ինչպես այն ժամանակ, միայն լիներ՝ հետ գնային օրերը® Բայց հնարավոր չէ,– տխրությամբ ասաց Մարիեն£– Օրերը հետ չեն գնա®

Հասել էինք նրանց շենքին£ Ես վերև նայեցի£

–Ձերոնք չեն քնել դեռ,– ասացի ես£– Ձեր լույսը վառվում է£

Մարինեն երկար նայում էր ինձ£ Անթարթափ նայում էր, հետո ասաց.

–Կա թիթեռնիկի մի տեսակ, որ մի օր է ապրում ընդամենը® Ոսկե թևիկներով մի թիթեռնիկ ապրեց մի ամբողջ օր, և այդ օրը ամպոտ էր, շարունակ անձրև էր տեղում®

Որտե՞ղ էի լսել ես այդ պատմությունը՝ հիշել չկարողացա£

–Անցավ ոսկե թևիկներով թիթեռնիկի բաժին օրը,– շարունակեց Մարինեն,– և ոսկե թևիկներով թիթեռնիկն այդպես էլ չիմացավ, որ օրերը լինում են նաև արևոտ, աշխարհը լցված է լինում ցնծուն ձայներով® Իր կարճատև կյանքն այդպես ապրեց փոքրիկ թիթեռնիկը£– Մարինեն կրկին նայեց ինձ£– Ոսկե թևիկներով այդ թիթեռնիկը ես եմ, Վահրամ,– հառաչանքով ասաց նա, հետո ավելացրեց.– Գոնե երբեմն արի£ Այս ժամանակ, գարնանը®

Կիսամթան մեջ ես գտա Մարինեի ձեռքը£

–Դու դեռ հիշո՞ւմ ես մեր սերը,– ասացի ես, և իմ ձայնը դողաց£

–Ի՞ նչ է նշանակում՝ հիշում ես,– ասաց Մարինեն վհատ£– Մինչև չգա վաղը, դժվար թե մարդ հասկանա, թե ինչքան լավ էր այսօր£ Եվ ինչքան քիչ բան է պետք, Վահրամ, որպեսզի մարդ իրեն զգա երջանիկ և ինչքան շատ բան՝ որպեսզի դժբախտ չզգա իրեն£ Ադամի մասին ի՞նչ է ասում Մարկ Տվենը£ Այն, որ Ադամը մարդ էր, և որ նրա բաղձալի ցանկությունը դրախտի ծառի խնձորն էր, ոչ թե նրա համար, որ այն խնձոր էր, այլ նրա համար, որ այն արգելված էր® Այո,– դառնորեն ավելացրեց նա– հեռվից երևի ամեն ինչ է քաղցր թվում£ Մարդ սիրո խորությունը կորցնելուց հետո է զգում միայն£ Բայց ի՞նչ օգուտ դրանից, ամեն ինչ կորած է հիմա£

«Մեր անցած օրերից մենք ոչինչ չենք վերցնում մեզ հետ,– մտածեցի ես£ -Ոչինչ չենք վերցնում՝ հիշողություններից բացի,,»£

Եվ հանկարծ վերևի հարկերից մեկում ինչ-որ մեկը միացրեց մագնիտոֆոնը կարմիր Գուցե նույնիսկ մագնիտոֆոն չէր դա, գուցե ռադիոընդունիչ կամ հեռուստացույց էր£ Բայր դա չէր կարևորը£ Կարևորը երաժշտությունն էր ու երգը£ Ես ինքնաբերաբար սեղմեցի Մարինեի ձեռքը, և մենք վերև նայեցինք£

Դա մեր մոռացված երգն էր, այն երգը, որ տարիներ առաջ լսել էինք ես ու Մարինեն՝ գյուղական մեր հին ակումբում£ Առաջվա պես տղան, աղջկա կողմից լքված, վշտաբեկ երգում էր այն մասին, որ ինքը քայլում է այն բոլոր վայրերով, ուր իրենք եղել են միասին, երդումներ էին տվել սիրո և հիմա դատարկված է իր հոգին ու փշրված է արդեն սիրտը, և այլևս ոչինչ-ոչինչ չի սփոփի իրեն՝ ամեն ինչ կորած է անդարձ®

– Կբացվի նոր գարուն, նոր սեր,

Կծաղկեն ծաղիկները ալ,

Չեն բացվի տերևները այն,

Որ անցած աշնանը մեռան,-

կամացուկ արտասանեց Մարինեն՝ սեղմվելով ինձ£– Հիշո՞ւմ ես, Վահրամ,– ասաց նա դողդոջուն ձայնով£

–Հիշում եմ,– պատասխանեցի ես՝ շոյելով Մարինեի ցորնագույն մազերը£

–Եվ հիմա դատարկվել է իմ հոգին,– դարձյալ կամացուկ ասաց Մարինեն,– ու փշրված է արդեն իմ սիրտը, և այլևս ոչինչ-ոչինչ չի սփոփի ինձ՝ ամեն ինչ կորած է անդարձ£

–Մարինե®

– Ոչինչ մի ասա, Վահրամ£ Խնդրում եմ®Ոչինչ ինձ պետք չէ® ոչ խղճահարություն, ոչ կարեկցանք®– Մթության մեջ շողացին Մարինեի արցունքները£– Միայն երկու-երեք տարին մի անգամ, եթե կարող ես, արի£ Եվ երբեմն հիշիր քո նախկին Մարինեին£ Իսկ հիմա գնա,– անկարող պահելու արցունքները, ասաց Մարինեն£– Քեզ  բարի ճանապարհ£

Մի երկու քայլ չարած, ես ակամաբար ետ նայեցի. լուսնալույսով թեթևակի լուսավորված ցավատանջ դեմքով ՝ նա լուռ կանգնել էր կիսամութ բակում£

Հեռվում, ասես տարիների հեռու խորքից, կարոտաբաղձ ու տխրածոր կանչում էին շոգեքարշ գնացքները®

Պ Ա Տ Մ Վ Ա Ծ Ք Ն Ե Ր

Ճ Ա Ն Ա Պ Ա Ր Հ Ի Ն

Հեռվում միանգամից երևաց Թարթառը՝ սևակնած ու, ամենայն հավանականությամբ, պղտոր։ Գետը լեռներից էր գալիս։