Выбрать главу

–Հա, երևի էդպես է,– անորոշ արձագանքեց հերացուս և, շրջվելով դեպի Մխիթարը, հարցրեց.

–Մխիթար, էլի բանաստեղծություն-բան գրո՞ւմ ես, թե՞ թողեցիր£

–Մեկ-մեկ գրում եմ, շրջանային թերթը տպում է£ Ոչ մի բառ չեն փոխում, ոնց որ գրում եմ՝ էնպես էլ տպում են£ Բայց դե փող քիչ են տալիս£

–Այ մարդ, հարյուր տարվա պահեստապետ ես, կոլտնտեսության ամբողջ ունեցվածքը ձեռքիդ, փողն ինչի՞դ է պետք£

–Կարծում ես մի շատ ուրա՞խ եմ, որ պահեստապետ եմ,– Մխիթարը շուրթերը ծռմռեց£– Ես գործ անող մարդ եմ, գործից չեմ վախենում: Ամենևին: Գործ անողի համար ամենածանր բանը անգործ մնալն է£ Ոտքս վիրավոր չլիներ, վաղուց թողել էի պահեստը£ Ի՞նչ եմ ստանում, կգնայի ֆերմա, էնտեղ շատ են ստանում£

Հերացուս աչքով արեց ինձ, ասաց.

–Մխիթար, էդ ճի՞շտ է, որ ասում են, իբր թե, մարդիկ են եղել, որ կռվի թունդ ժամանակ թաքուն կրակել են իրենց ձեռքին կամ ոտքին£

Մխիթարը, իբր, երկար մտածում էր£

–Թշնամու խոսք է,– ի վերջո ասաց նա£– Չի կարող պատահի£ Ախր, ո՞վ կհավատա£ Մեկն էլ դու, կհավատա՞ս£

–Ե՞ս® Ինչո՞ւ չեմ հավատա,– խնդմնդաց հերացուս, և , Մխիթարի հետ իր գործն ավարտած համարելով, դարձավ ինձ.– պառավը ո՞նց է, ո՞ղջ է, թե արդեն գործուղման է մեկնել£– Դարձյալ ծիծաղեց՝ այս անգամ իր անհամ սրախոսության վրա, իսկ հետո լրջանալով ասաց.– Ի¯նչ աստվածային կնիկ էր® Նա մեռնելուց չպիտի վախենա, դժոխքն էս կյանքում տեսել է արդեն£

–Իմաստունի հետ քար քաշիր, հիմարի հետ փլավ մի կեր,– հերացուիս հեռանալուց հետո դժգոհ փնթփնթաց Մխիթարը£– Հիմար մարդը լավ կանի, որ չխոսա, բայց, դե, եթե էդքանն ընբռնի, էլ ինչի պիտի խոսա: Խելոք մարդը երկու բան գիտի՝ շատ մտածել, քիչ խոսել£ Մարդ պիտի ինքն իրեն հարգի, որ ուրիշներն էլ հարգեն£ Էդպես է, մարդ որ հիմար ծնվեց, հիմար էլ կմնա, մեկը չի էլ հասկանում, թե վարդն ինչու է բուրում, մյուսը խոտ ու ծաղկից դեղ է սարքում, բուժում մարդկանց£ Աչքերը բռնի հորս արածը£ Դա որ անտառում ընկել էր ծառի տակ, ոտքը փշրել, ո՞վ է բերել հիվանդանոց£ Հերս է բերել սայլով£ Բա¯® Մարդ կա, մի կոպեկի լավություն անես, մինչև կյանքի վերջը կհիշի, մյուսին կյանքդ էլ տաս՝ չի գնահատի£ Աշխարհն էդպես է ստեղծված, ոչինչ չես փոխի® Խելք բաժանելիս բացակա է եղել£ Հիմար-հիմար խոսում է: Մեկն ասի՝ տեսե՞լ ես կրակելիս® Բայց մի բանում ճիշտ էր,– ամենայն հավանականությամբ՝ խոսակցության թեման փոխելու նպատակով, ավելացրեց.– Ձեր Շահում աքան էս կյանքում իր բաժին դժոխքն իրոք տեսել է արդեն, էն աշխարհում վախենալու բան չունի£ Բա ոնց, տեսել է£ Գյուղում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված աղբյուր-հուշարձան էր կանգնեցվել, շրջանային «Բարեկամություն» թերթում գրել եմ էդ մասին, էն որ վերևում, դպրոցի մոտ կանգնած է, էդ հուշարձանը£ Ուրեմս, հուշարձանը բացվեց շատ շուքով, Շահում աքան, որ մարդկանց մեջ մինչև էդ լուռ, շուրթերը սեղմած գունատված կանգնած էր, հանկարծ չոքեչոք, ինչպես առաջները գնում էին սրբի դուռը, էդպես չոքեչոք մոտեցավ հուշարձանին, գլուխը դրեց պատվանդանին ու դառը լաց եղավ£ Իսկ հուշարձանին, տեսել ես, պատերազմում զոհված նրա չորս որդիների անուններն էին՝ Աբրահամյան Սահակ, Աբրահամյան Արամ, Աբրահամյան Վաղարշակ, Աբրահամյան Հովհաննես® Հովհաննեսի մասին հրամանատարությունից պաշտոնական նամակ կար, շրջանային զինկոմը կարդաց նամակը, ուր գրված էր, որ մարտական առաջադրանքների կատարման ժամանակ 1945-ի մայիսի 7-ին հերոսաբար զոհվեց գվարդիայի ավագ լեյտենանտ, տանկի հրամանատար Հովհաննես Աղաբեկի Աբրահամյանը£ Գրված էր նաև, որ նրան տրված Կարմիր դրոշի շքանշանը, Կարմիր աստղի շքանշանը և մի շարք մեդալներ հետմահու ուղարկվել է Մարտակերտի զինկոմիսարիատ: Վերջում հրամանատարությունը հայտնում էր, որ ծնողները պետք է հպարտանան այդպիսի խիզախ որդի դաստիարակելու համար£ Բա, էդպես էր® Շահում աքան ամեն օր, պատկերացնո՞ւմ ես, ամեն օր լուսը-լուսին գալիս էր հուշարձանի մոտ, ավլում, սրբում էր շուրջը, թաց շորով մաքրում հուշարձանի փոշին£ «Իմ տունն էստեղ է, ասում էր, իմ երեխեքն էստեղ են»£ Հետո քարի մոտ նստած գուլպա էր գործում, ինչպես որ անում էր Հայրենական Մեծ պատերազմի օրերին և ծարավ անցորդներին ջուր էր տալիս իր հին մեծ փարչով, որով խմում էին որդիները® Հետո Սամվելիկին բերեցին, մի մատ երեխա էր, դպրոց էլ չէր գնում դեռ, վիշտը ոնց որ մի քիչ մեղմացավ, կյանքը կարծես թե նոր իմաստ ստացավ, սկսեց թոռան հետ միասին ապրել, ասես նորից ջահելացել էր, բայց դե, աստված էդ էլ երևի շատ համարեց® Է¯հ, կյանք ասողի հերն անիծեմ£ Գյուղում գիտե՞ս ինչ են ասում£

–Ի՞նչ են ասում£

–Ես խոսքը մարդու ճակատին ասող եմ, դրա համար շատերը չեն սիրում ինձ: Ասում են, որ ուզենայիր՝ կազատեիր բանակից, չէիր թողնի, որ տանեին Աֆղանստան£ Մեծ-մեծ մարդկանց հետ ես նստում-վերկենում, նրանց մի խոսքը բավական էր, որ նրան Աֆղանստան չուղարկեին£

…Այնտեղ, Սուրաթում, երբ Փեշավարից հետո կարծես թե հաջողվել էր գտնել Սամվելի հետքը, ես շարունակ այդ մասին էի մտածում£ Գուցե հենց դա էր հիմնական պատճառը՝ սեփական մեղսագիտակցության զգացումը, որ իսկույն համաձայնեցի կատարել Շահում մեծ մորս խնդրանքը՝ գնալ ու փնտրել Սամվելիկին£ «Գետնից մինչև երկինք շնորհակալ կլինեմ,– ասաց նա,– գնա գտիր, սիրտս ասում է, որ գնաս՝ գտնելու ես»£ Չգիտեմ ինչու, ես նույնպես հավատացած էի, որ ողջ է նա, որովհետև լուրեր էին պտտվում, որ ինչ-որ տեղ, աֆղանական Շինդանդ գավառի ղշլաղներից մեկում տեսնող է եղել, թե ինչպես են մոջահեդները նրան՝ ծանր վիրավոր, գերի վերցրել£ Այդ հավատն ինձ Աֆղանստանի վրայով տարավ մինչև Փեշավար՝ սովետական հյուպատոսություն, ուր հյուպատոսության զինվորական կցորդը՝ քաղաքացիական հագուստով, անչափ բարի ռուս մի մարդ, հաստատեց, որ, համաձայն հետախուզական տեղեկությունների, այո, հնդկական Սուրաթ քաղաքի մոտերքում կա մի հայ՝ Հերաթի հարյուրմեկերորդ մոտոհրաձգային գնդի մեր նախկին զինվորներից, բայց թե ինչպես է անունը, դժբախտաբար, ասել չի կարող, նախ, որ ահագին ժամանակ է անցել, գերիների հարցերով իրենք չեն զբաղվում այլևս, երկրորդն էլ՝ աֆղանական պատերազմում կորած մեր զինվորները վախից թաքցնում են իրենց իսկական անուն-ազգանունները, շատերը հավատափոխ են եղել, դժվար թե հաջողվի որևէ մեկին գտնել: Ես ուզում էի հետ դառնալ այդտեղից, բայց այդքան որոնելուց հետո որոշեցի այդ տեղեկությունը ևս ստուգել. գուցե իրո՞ք Սամվելիկն է այդ հայը£ Փեշավարից մեծ դժվարությամբ հասա մինչև Դելի, այդտեղից Սուրաթ՝ գնացքով մի օրվա ճանապարհ էր£ Ես գնացքի պատուհանից նայում էի թեյի ու ծխախոտի անծայրածիր կանաչ տնկադաշտերին, մեկը մյուսին հաջորդող Ջայպուր, Ահմեդաբադ, Ուդայպուր, Աջմեր, Բհարուչ քաղաքների մրջնանոց հիշեցնող կեղտոտ կայարաններին՝ էժանագին ձիթայուղի անդուր հոտով, մուրացիկ տկլոր երեխաներով, և շարունակ մտածում էի Սամվելիկի մասին£ Վերջապես կհաջողվի՞, արդյոք, գտնել նրան, թե իմ այս վերջին չարչարանքը նույնպես իզուր է£