–Եվ շատ էլ լավ ենք արել, որ պայմանավորվել ենք,– ճղրտաց մայրը£– Իսկ ինչի՞ համար ենք արել դա£ Որպեսզի քեզ նման հիմարը լավ ապրուստ ունենա£ Որպեսզի ստիպված չլինես վիզ ծռել ուրիշի առաջ£ Գալու է, գալու է էդ օրը, երկու ձեռքով գլուխդ թակելու ես քո էդ սիրո համար, բայց ուշ է լինելու®
–Աղչի,– սաստեց նրան ամուսինը,– սպասիր, էն չես ասում, ինչ հարկավոր է£ Թող սիրի, սիրելով պսակվի£ Միայն թե ինձ ասա, Աստղիկն ինչո՞վ է պակաս քո էդ Սուրենի աղջկանից£ Նա ինչ է, քո՞ռ է, քաչա՞լ է£ Որ նայում ես՝ ոնց որ մի հուրի-փերի, ազնվությամբ եմ ասում, մեր էս վերի գյուղարանքում նրա նման աղջիկ չեմ տեսել£ Եվ քաղաքում էլ ապրում է, ոչ թե քո էս աղջիկների նման՝ ամռանն ու աշնանը՝ հանդերում, ձմռանն ու գարնանը՝ ձյուն ու ցեխի մեջ կորած£
–Այդպիսիներն ինձ ավելի են դուր գալիս,– համառորեն ասաց Կարենը:
Նրա վրա հոր խոսքերը ազդեցություն չունեցան, որովհետև անխելք մարդն անգամ կհասկանար, որ դա անհաջող փորձ էր՝ սքողել կնոջ չափից դուրս բացարձակ ասված խոսքերը. քանզի հիմնական միտքը հենց պարունակում էր նրա բառերում. մայրն ուզում էր խնամիանալ իր մի հեռու ազգականի հետ, որը խոստացել էր աղջկա օժիտի հետ միասին ավտոմեքենա նվիրել ապագա փեսային, իսկ հարսանիքից հետո նորապսակների համար սեփական առանձնատուն կառուցել քաղաքում (այդ ազգականն ապրում էր մարզկենտրոնում, ինչ որ պետ էր յուղի գործարանում, և կասկած չկար, որ նա անպայման կկատարի իր խոստումը. Աստղիկը նրա միակ աղջիկն էր, սովորում էր օտար լեզուների ինստիտուտի առաջին կուրսում և, իմիջիայլոց, անտարբեր չէր Կարենի նկատմամբ, որը, սակայն, նրան պարզապես վերաբերվում էր որպես հեռու ազգականի, ոչ ավել£
–Ձյուն ու ցեխի մեջ կորածներն ինձ ավլի են դուր գալիս,– կրկնեց Կարենը£– Իսկ առանձնատունն ու մեքենան ինձ պետք չեն£ Տուն՝ մենք ունենք, իսկ ինչ մնում է մեքենային, առանց դրան էլ կարելի է ապրել£
–Սուրենի աղջիկն իմ տուն չի մտնելու,– նորից ճղրտաց մայրը£– Ես ու հերդ նրա համար չենք տարիներով տուն ու տեղ դրել, որպեսզի նա գա տիրություն անի էստեղ£ Նրա ոտն էս տանը չի լինելու£
–Ինչո՞ւ,– գունատվեց Կարենըը£– Որովհետև հարուստ ընտանիքից չէ, դիպլոմ չունի, և պարզ չէ՝ կունենա՞ երբևէ£ Այո՞£
–Այո,– շուրթերը սեղմած գլխով արեց մայրը£
–Որ դու դիպլոմ ունես, ինչի՞ է պետք£ Գոնե մի օր աշխատե՞լ ես կյանքում£
–Չեմ աշխատել, որովհետև դրա կարիքը չենք զգում£ Ամուսինս աշխատում է£
–Ամուսինդ հասարակ անտառապահ է՝ ութսուներկու ռուբլի աշխատավարձով®
–Հասարակ անտառապահ է, բայց ամբողջ շրջանը ճանաչում, հարգում է նրան£
–Պետական անտառը ծախում, բոլորին ուտացնում է, դրա համար էլ հարգում են£
Խոսակցությունն այնուհետև վերածվեց անհեթեթության, ծնողները սկսեցին բղավել Կարենի վրա, պահանջելով նրանից հնազանդություն ու սպառնալով նրան բոլոր տեսակի պատիժներով, Կարենը համառորեն թափահարում էր գլուխը՝ անձնատուր չլինելով նրանց հորդորներին ու սպառնալիքներին£ Վերջացավ նրանով, որ Կարենը, դուրս գալով հավասարակշռությունից, նույնպես սկսեց բղավել ծնողների վրա, որից հետո մայրը անիծեց նրան՝ դառն արտասուքներ թափելով£
–Դուրս կորիր էստեղից, շուն-շան տղա,– կատաղած առաջ եկավ հայրը£– Դուրս կորիր, անպատկառ լակոտ, և չփորձես այսուհետև երևալ աչքիս,– գոռաց հայրը, դողդողացող մատներով հանելով «Բելամորկանալի» ճմրթված տուփը£
–Լրիվ խելքը կորցրել է,– որդու ետևից ծնկներին խփելով հառաչանքով ասաց մայրը՝ սրբելով արցունքները£– Ոչինչ, դու դեռ կտեսնես,– ավելացրեց նա, սակայն պարզ չէր՝ Կարենի՞ն էին վերաբերում այդ խոսքերը, թե՞ Անահիտին£
Կարենը չլսեց մոր ասածը£ Ուժեղ խփելով դարպասի դռնակը, նա, հոգով ընկճված, մի պահ կանգնեց լուռ՝ չիմանալով անելիքը£ Եվ ինքն էլ չգիտակցելով ինչպես, հանկարծակի վճռեց ավարտական երեկույթից հետո մեկնել Ղասախստան՝ քեռու մոտ£ Տնից մինչև դպրոց, նա շարունակ այդ մասին էր մտածում£ Մուրճ ու կացին բռնել գիտի, քեռին սովորեցրել է, բայց դա քիչ է, իհարկե, լուրջ գործ ձեռնարկելու համար, այդ պատճառով էլ նա վճռեց գնալ քեռու մոտ. կօգնի նրան և միաժամանակ փող կաշխատի ուսման համար, իսկ եթե այնտեղ, Ղազախստանում, լավ եղավ, կմնա այնտեղ և Անահիտին էլ կտանի իր մոտ£
® Կարենը, իհարկե, հասկանում էր, որ Անահիտի նկատմամբ ինքը հիմա անգթորեն վարվեց. հիմարաբար դուրս տվեց ու, ինչպես հարկն է, չբացատրեց բանի էությունը. դժվար չէ պատկերացնել, թե հոգեկան ինչպիսի ծանր դրության մեջ է նա այժմ£ Բայց ինքը Կարենն էլ կարգին վիճակում չէ, թեպետ խելառ մի միտք հուսադրում էր նրան, որ ամեն ինչ չէ, որ կորած է. նրան թվում էր, թե ծնողներին դեռևս կարելի է համոզել, չնայած շատ լավ գիտեր մոր բնավորությունը. եթե նա մի բան մտցրել է գլուխը, ապա, ինչ էլ ուզում է լինի, միևնույնն է, անպայման պիտի կատարի իր ասածը£ Հոր բանը, իհարկե, ուրիշ է, նրան հնարավոր էր մի բան հասկացնել, որովհետև թեև հոխորտում է՝ իրեն ձևացնելով ահեղ ամուսին ու ընտանիքի հեղինակավոր հայր, իրապես գտնվում է կնոջ իշխանության տակ® Գուցե քեռո՞ւն գրի£ Իսկ դա ի՞նչ կարող է տալ£ Քեռին այստեղից շատ է հեռու, նա ճիշտ է, շատ է սիրում Կարենին, բայց այսքան հեռավորության վրա հազիվ թե որևէ բանով կարողանա օգնել իրեն£ Ուրեմն ի՞նչ անել£ Մի՞թե միակ ելքը՝ նրա մոտ գնալն է£