Выбрать главу

Այսպիսի դառը մտքերով Կարենը մտավ բակ և սանդուղքներով տուն բարձրանալիս անսպասելիորեն մտածեց այն մասին, որ այդ տունն օտար է իր համար, ու ինքը չի ուզում ոտք դնել այնտեղ£ Եվ սարսափեց այդ հանկարծահաս մտքից®

®Այս նկարն արվեց ավարտական երեկույթի օրը£ Շրջկենտրոնից լուսանկարիչ էր եկել, ծանրամարմին, անչափ բարեկիրթ և բարի մի մարդ՝ անունը Սամսոն£ Դպրոցի պատին ինչ-որ պաստառ էր կապել, այդ պաստառի ֆոնին երկու տասերորդցիները միասին նկարվեցին£ Երջանիկ օր էր այդ օրը, շռայլ արև էր, հովը խաղում էր ծառերի կատարներին, տերևները շրջում մի կողմ£ Իսկ հետո սկսվեց երեկույթը£ Հանձնելով հասունության ատեստատը, դպրոցի տնօրենն ամեն մի շրջանավարտի համար ողջերթի սրտառուչ խոսք էր գտնում ասելու, որից պարզվում էր, որ իրենցից յուրաքանչյուրին նա, թերևս, եթե ոչ լավ, գոնե վատ չգիտեր, քան իր՝ շրջանավարտի, ծնողները£ Դա հաճելի կերպով զարմացրեց բոլորին, քանի որ տնօրենը, սովորաբար, հազվադեպ էր մտնում դասարանները, բացի իններորդից, ուր նա աշխարհագրություն էր դասավանդում, և այդչափ հազվադեպ էր խոսում աշակերտների հետ, դրա համար էլ բոլորը համոզված էին, որ նա աշակերտներից դեմքով համարյա ոչ ոքի չգիտե և պատկերացում չունի, թե ով ինչպես է սովորում, կամ ուր է մտադիր հետագայում գնալ՝ ինստիտո՞ւտ, տեխնիկո՞ւմ, թե՞ որոշել է մնալ կոլտնտեսությունում£ Եվ հանկարծ պարզվում է, որ տնօրենը բոլոր այդ տարիներին ուշադրությամբ հետևել է նրանցից յուրաքանչյուրին և բացարձակապես ամեն ինչ գիտի նրանց մասին£ Հակառակ արտաքուստ թվացող իր ողջ մանկայնության, այդ մարդն ուշադիր ու կառչուն հայացք ուներ£ Այնուամենայնիվ, մի շրջանավարտի հարցում նա սխալ դուրս եկավ£ Այդ շրջանավարտը Կարենն էր£ Հասունության ատեստահը մեկնելով նրան, տնօրենն իր սովորական, ոչ բարձր ձայնով ասաց.

–Շնորհավորում եմ քեզ, Կարեն£ Այս տասը տարիների ընթացքում դու միշտ ընթանում էիր գերազանցիկների շարքում£ Ճիշտն ասած, ինձ թվում էր անպայման մեդալ կստանաս£ Եվ, այնուամենայնիվ, ես ուրախ եմ քո նվաճումների համար£ Ես գիտեմ, որ դու վաղուց երազում ես ընդունվել Տիմիրյազևի անվան ակադեմիա£ Քեզ հաջողություններ եմ մաղթում, համոզված եմ, որ մեր դպրոցի անունը բարձր կպահես այնտեղ£ Խոստովանո՞ւմ ես£

Կարենը մի քանի վայրկյան տատանվում էր, չիմանալով ինչպես պատասխանել ուղղակի դրված հարցին£ Կարելի էր, իհարկե, ասել, որ, այո, իբր, խոստանում եմ և մնաս բարով, ոչ ոք ոչ մի բանում նրան չէր պարտավորեցնում£ Մի պահ խորհելուց հետո նա, այնուամենայնիվ, ասաց.

–Ոչ, չեմ խոստանում£

–Ինչպե՞ս թե՝ չեմ խոստանում,– տնօրենի դեմքը ձգվեց£– Չես ուզո՞ւմ բարձրագույն ընդունվել£

–Այս տարի երևի չի ստացվի£

Ընդարձակ ուսուցչանոցում, ուր տեղի էր ունենում ատեստատների հանձնման արարողությունը, լարված լռություն տիրեց£ Մի քանի տասնյակ զույգ աչքեր սևեռվեցին տնօրենին ու Կարենին£ Այն մասին, որ Կարենը չի գնում սովորելու, ոչ ոք չգիտեր, նույնիսկ Անահիտը£ Իսկ մինչդեռ բոլորը համոզված էին, որ ով, բայց՝ Կարենն անպայման պետք է գնա սովորելու, որովհետև հաջողության բոլոր շանսերն ունենալ և ինստիտուտ չգնալ®

–Իսկ դու ին՞չ ես մտադիր անել,– հարցրեց տնօրենը, բայց նկատելով, որ Կարենը շարունակում է տատանվել, ավելացրեց£– Լավ, ինքդ գիտես£

Երեկույթն, ընդհանուր առմամբ, լավ անցավ, շատ երգեցին, պարեցին պատեֆոնի նվագի տակ, ուսուցիչների խիստ հսկողությամբ սեղանի շուրջը նստած, մուշկեթի տնական թույլ գինի խմեցին, իսկ հետո միանգամից ընկան տաք, մանղալների վրայից վերցրած թշշացող խորովածի վրա£ Մանղալները դրված էին դպրոցի բակում, որտեղ հրամանատարություն էին անում Մուշեղը՝ 10-րդ «բ»-ից և տնտեսվար Աշոտը, որը, համաձայն համընդհանուր կարծիքի, լավ խորոված էր պատրաստում£ Կոլտնտեսության նախագահ Մռավը, որի տղան նույնպես այդ օրը ավարտում էր դպրոցը, երկու գառնուկ էր դուրս գրել, և հիմա գառան թարմ խորովածի բույրը բռնել էր ամենուր£ Ավարտելով կերուխումը, մի կողմ քաշեցին սեղաններն ու աթոռները, և կրկին սկսեցին երգն ու պարը£ Մուշեղը մի քանի անգամ պարի մեջ մտավ, ասես միայն նրա համար, որպեսզի պարելու հրավիրի Անահիտին, սակայն երեկույթի հենց սկզբից Կարենի տրամադրությունն անցավ նրան, և նա, ինչքան էլ ջանում էր, չէր կարողանում ստիպել իրեն պարել, թեև համարյա բոլոր շրջանավարտներն ու ուսուցիչները միահամուռ պահանջում էին. Մուշեղը գերազանց պարում էր, իսկ աղջիկների մեջ միայն Անահիտն էր, որ պարելում չէր զիջում նրան£ Մուշեղը սկզբում չվիրավորվեց մերժում ստանալու համար, երկրորդ անգամ վիրավորվեց, բայց թաքցրեց վիրավորանքը, երրորդ անգամ թաքցնել չկարողացավ£ Չընդհատելով պարը, նա մոտեցավ Անահիտին և շշուկով մի բան ասաց նրան, հավանաբար, վիրավորական բան ասաց, որովհետև Անահիտը հանկարծակի կարմրեց, աչքերը լցվեցին արցունքով, և նա արագ դուրս եկավ միջանցք£ Կարենը դուրս եկավ նրա ետևից£

–Նա ի՞նչ ասաց քեզ£

–Դատարկ բան է,– Անահիտն ինքն իրեն ստիպեց ժպտալ£– Հիմարի մեկն է, չարժե ուշադրություն դարձնել£