–Բայց նա ինչ-որ բանով վիրավորեց քեզ,– համառորեն պնդեց Կարենը£
–Ասում է՝ սերն իր տեղը, իսկ ամուսնանալու ես ինձ հետ® Երևի տնական գինին վատ է ազդում նրա վրա,– նա կրկին փորձեց ժպտալ և վախվորած նայեց Կարենին, որի դեմքը վայրկենապես դաժան արտահայտություն ստացավ£ Դա լարեց Անահիտին£ Նա արագությամբ բռնեց Կարենի ձեռքը£– Կարիք չկա չնչին բանի համար կռվել£ Հիմա այդ էր միայն պակաս ինձ£– Բայց իսկույն ևեթ սթափվեց և ավելացրեց.– Ներիր, ես ուզում էի ասել մեզ® Չէ՞ որ, իսկապես, դա մեզ պետք չէ հիմա® Մի՞թե դրա ժամանակն է,– և պատասխան չստանալով, նա խոսեց ուրիշ բանի մասին£– Դու գնալո՞ւ ես արևածագը դիմավորելու£
Կարենն ի վերջո ասես արթնացավ, նրա դիմագծերը քիչ մեղմացան£ Նա բռնի ժպտալով, ասաց.
–Երևի գնամ, բայց®
–Բայց՝ ի՞նչ,-հարցրեց Անահիտը£
–Այդ բոլորը՝ արևածագի դիմավորումը, վարդագույն երազները՝ ապագայի մասին և նման այլ բաներ, երեխաների համար ստեղծված անմիտ զվարճանքներ են թվում հիմա ինձ£ Իսկ քե՞զ£
–Չգիտեմ, ես չեմ մտածել այդ մասին£ Պարզապես դպրոցական գեղեցիկ ավանդույթ է, իսկ մենք զառամյալ ծերունիներ չենք£ Ճիշտ չէ՞®
–Իհարկե, ճիշտ է, բայց®
–Պետք չէ այդ «բայցը», պարզապես լավ բաների մասին մտածիր և ավելի շատ վստահիր ինձ£ Դա քեզ իմ միակ խնդրանքն է, չհաշված մի ուրիշ խնդրանք ևս, որն ավելի շուտ խնդրանք չէ, այլ սրտի բաղձալի ցանկություն. կուզենայի, որ միշտ ինձ մոտ լինեիր, իմը լինեիր£
–Ես քոնն եմ ընդմիշտ, բայց®
–Դարձյալ «բայց»£
–Ոչ, իմ խոսքը վստահության մասին է£ Ինչո՞ւ ես կարծում, թե ես չեմ վստահում քեզ£
–Համենայն դեպս, դու մինչև հիմա հարկ չես համարել ինձ պատմել քո մտատանջությունների մասին£ Ես հասկանում եմ, որ այդ դառնություններն ինչ-որ կերպ առնչություն ունեն ինձ հետ, հազար ու մի ձևի ենթադրություններ եմ անում՝ մեկը մյուսից սարսափելի, իսկ դու, ինչպես կրիան իր պատյանում, պարփակվել ես ինքդ քո մեջ ու լռել® Նույնիսկ չես ուզում ասել, թե ինչու այդպես հանկարծակի որոշեցիր գնալ Ղազախստան® Օհ, տեր աստված, էլի եկավ®– Անահիտը նայեց ուսուցչանոցի դռների մեջ կանգնած Մուշեղին£
–Քչփչում եք, հա՞,– արտաբերեց Մուշեղը բարեսիրտ ծիծաղով£ Նա, իսկապես, մի քիչ հարբած էր երևում£– Կարո՞ղ եմ, արդյոք, միանալ ձեզ£
–Կարող ես,– խեթ-խեթ նայելով նրան դժկամ ասաց Կարենը£
Մուշեղը, թեթևակի օրորվելով, մոտեցավ, մեջքով հենվեց լայն լուսամուտագոգին և ձեռքերը խաչեց կրծքին. մարտահրավեր արտահայտող նրա կեցվածքն ու անչար, զվարթ տրամադրությունը իրար չէին բռնում£
–Իսկ դու այդպես մի նայիր ինձ, Կարեն,– ասաց նա£– Ես եկա խաղաղությամբ, իսկ դուք® ուրեմն®դուք սվիններով դիմավորեցիք ինձ® Չեմ հիշում, թե ով է ասել£ Ասենք դա կարևոր էլ չէ£ Ես վիրավորեցի Անահիտին, և ես եկա նրա մոտ մեղքս հանձն առնելու£ Եվ փորձեք դրանից հետո ասել, թե ես անդաստիարակ ապուշ եմ£
–Դու դաստիարակված ապուշ ես, Մուշեղ,– դառը կիսաժպիով հառաչեց Կարենը£
–Նայած, թե ով է դա ասում, եթե հարցնես մորս, արար աշխարհում ինձ նման տղա չկա® Բայց, այ, որոշ հանճարներ, դպրոցական մասշտաբի, իհարկե, համենայն դեպս, չափազանց մեծ խելքից չէ, որ հրաժարվում են գնալ սովորելու£
–Իսկ դա ինչ է, շա՞տ է վշտացնում քեզ,– զայրացկոտ ասաց Անահիտը£– Քո ի՞նչ գործն է£
Մուշեղի դեմքից անմիջապես չքացավ շինծու ծիծաղկոտությունը£
–Դու այդպիսի հարց տալու իրավունք կունենայիր, եթե ես նկատի առնեի մեզ երեքիս միասին վերցրած,– ասաց նա լրջորեն և մի վայրկյան լռեց, հնարավորություն տալով, որ Անահիտը «մարսի» ակնարկը£ Բայց ես խոսում եմ միայն Կարենի մասին£ Բացեիբաց ասեմ. դու, օրինակ, երկնքից աստղեր չէիր վայր բերում£ Ես էլ, փառք աստծո, շնորհքից զուրկ չեմ, բայց ավաղ, նույնպես շատ եմ հեռու աստղերից£ Իսկ ահա նա®– Մուշեղը մատով ցույց տվեց Կարենին և կրկին անցավ իր հեգնական տոնին, որի ետևում, ի միջի այլոց, հեշտությամբ նկատելի էր դառնում այն բանի անկեղծությունը, ինչ նա ասում էր£– Ահա նա® նա առաջին մեծության աստղ է® Ինչպե՞ս արտահայտվեմ, որ հասկանալի ու պարզ լինի® Նրա մեջ աստծու կայծ կա, այսինքն տաղանդի կայծ® Մի խոսքով, կրակ կա, մարդը հանճար է՝ մասնավորապես և ընդհանրապես£ Եվ յուրաքանչյուր ազնիվ ու օրինավոր մարդու պետք է մտահոգի հանճարի ճակատագիրը, թեկուզև նա լինի դպրոցական մասշտաբի հանճար£ Իսկ վերջում կցանկանայի ավելացնել, որ դու, Կարեն, ինքդ քո նկատմամբ ունեցած վերաբերմունքի տեսակետից առաջին կարգի հիմար ես£
–Լսիր, ձեռք քաշիր, զզվացրիր արդեն,– տհաճությամբ ասաց Կարենը, մտածելով այն մասին, որ ճշմարտության մասնիկ կա նրա ասածների մեջ£– Ի՞նչ ես տակից-գլխից դուրս տալիս, գնա քնիր, երևի շատ ես խմել®
Մուշեղը ծիծաղեց£
–Սիրում եմ, երբ ճշմարտությունը երեսին ասում են£ Դե լավ, ես գնացի£ Տխուր անձնավորություններ եք դուք, ձեզ հետ մարդ կարող է ձանձրույթից սատկել£– Նա ուզում էր գնալ դեպի ուսուցչանոց, բայց կանգ առավ կես ճանապարհին, և շրջվելով, անզուսպ հանդգնությամբ ասաց.– Այնուամենայնիվ, Անահիտ, դու ինձ հետ ես ամուսնանալու£ Եվ գիտե՞ս ինչու, Կարեն£ Հիշիր, կանայք սիրահարվում են բարդ բնավորությամբ տղամարդկանց, բայց որպես ամուսին գերադասում են® ինձ նմաններին®– Նա, առանց ետ նայելու, քայլեց միջանցքով, և մտնելով ուսուցչանոց, իր ետևից ամուր փակեց դուռը£