Выбрать главу

Մնալով մենակ, Կարենն ու Անահիտը, նայեցին իրար, բռնազբոսիկ ժպտացին£ Այնուհետև, չկարողանալով իրեն զսպել, Անահիտը գողունի նայեց շուրջը և, մտերմորեն փարվելով Կարենին, հանկարծ խորը հառաչեց£

–Քեզ ի՞նչ եղավ,– հարցրեց Կարենը£

–Չգիտեմ, մի տեսակ ինչ-որ վատ բան եմ կանխազգում® ինչ-որ վախ է մտել սիրտս և շարունակ տանջում է ինձ®

–Ուզո՞ւմ ես գնանք այստեղից£

–Գնաք£ Ո՞ւր£

–Գնանք միասին արևածագը դիմավորելու£

Անահիտը հուսահատ նայեց նրան, ձեռքերով ծածկեց դեմքը£ Նա լալիս էր®

… Լուսանկարից, տարիների հեռվից հիմա Կարենը նայում էր նրան թախծոտ ու կարոտած աչքերով£ Անահիտը անձկությամբ հիշեց նրանց բաժանումը£ Ավարտական երեկույթից երկու օր հետո էր դա£ Կարենը մեկնեց առանց հարազատներին հրաժեշտ տալու (նախօրյակին նրանք նորից խիստ գժտվել էին)£ Անահիտը ճանապարհեց նրան և մենակ, տխուր վերադարձավ տուն£

Աշխարհն Անահիտի համար միանգամից դատարկվեց£ Ոչ կկվի տխրագին ձայնն էր գրավում նրան, որ գալիս էր Սառնատան կողմերից, ոչ չարդի ու մոշահավի զիլ կանչերը՝ Մատուռի ձորում, ոչ արտույտների գեղգեղանքը՝ կակաչների մեջ հուրհրատին տվող արտերում, ոչինչ, ոչինչ չէր գրավում Անահիտին, նա քայլում էր հոգնաբեկ ու մտամոլոր, և աչքին ոչինչ չէր երևում£ Ոտքերը նրան տարան ծանոթ արահետով, անցավ ծանոթ կամրջի մոտով, խորացավ անտառի մեջ և հասնելով մամռոտ քարերի մեջ լուռ ծվարած իրենց աղբյուրին, նստեց ու ազատություն տվեց արցունքներին£ Հետո նա կրկին մտածում էր Կարենի մասին, տարօրինակ էր, որ Կարենը մեկնեց՝ այդպես էլ չասելով, թե ինչը ստիպեց նրան դիմելու այդ քայլին£ Անահիտը հասկանում էր՝ Կարենը, հավանորեն, ծանրակշիռ պատճառներ ուներ իրեն ոչինչ չասելու, ինքը որոշ բաներ կռահում էր, իհարկե. այն օրը, երեկույթից հետո իրեն տուն ճանապարհելիս, Կարենը, կարծես պատահմամբ, կիսաբերան ասաց. «Ոչ մի հարցով մերոնց չդիմես»£ Անահիտը մնաց սառած՝ սպասելով, թե նա էլ ինչ կասի£ Բայց Կարենը ոչինչ չասաց այլևս£ Նա մի քանի անգամ փորձեց պարզել՝ ի՞նչ է պատահել և, առհասարակ, ի՞նչ կա թաքնված այդ բառերի ետևում, սակայն Կարենը համառորեն լուռ էր, Անահիտը նույնպես լռեց, հասկանալով, որ Կարենն իր ծնողների մասին դատապարտելի ոչինչ ասել չի ուզում£ Բայց ծնողների հետ ունեցած նրա վեճն ինչ-որ չափով կապվա՞ծ է արդյոք իր հետ, թե ոչ£ Անահիտը չգիտեր, և դա նրան մտատանջում էր®

Այո, գնաց Կարենը, և Անահիտի համար, աշխարհը, իրոք, միանգամից դատարկվեց, կորցրեց իր հմայքը£ Նրա միակ սփոփանքն այժմ Կարենի նամակներն էին, որ գալիս էին շաբաթը մեկ, երբեմն՝ նաև երկու անգամ£ Անահիտի համար այդպիսի օրերը տոն օրեր էին, վերցնում էր գրքերը ( ընդունելության քննությունների էր պատրաստվում) և գնում Մատուռի ձոր£ Նստում էր մամռոտ ժայռերից մեկին և, աղբյուրի անուշ կարկաչն ականջում, դանդաղ, ըմբոշխելով յուրաքանչյուր բառը, ընթերցում ու վերընթերցում էր Կարենի նամակը£

Անահիտին այդ նամակները դուր էին գալիս, և դուր էին գալիս ոչ միայն այն բանի համար, որ Կարենն էր գրել, այլև, որ դրանք ինքնին հետաքրքրական նամակներ էին՝ տոգորված սիրով ու քնքշությամբ՝ հանդեպ Անահիտի, գրված մանր ձեռագրով, տառերը, ոնց որ մարգարիտներ՝ խնամքով շարված էին աշակերտական տետրից պոկված մի քաի թերթերի վրա£ Կարենը գրում էր իր գործերի մասին, շինարարությունից էր գրում, ուր աշխատում էր քեռու հետ միասին, աշխատանքային ընկերներից, այն մասին, թե ինչքան ծանր է իր համար առանց Անահիտի, և որ ինքը խելացնոր կերպով ուզում է տեսնել նրա ժպիտը, լսել նրա ծիծաղը, զգալ նրա ձեռքերի ջերմությունը® Ձորում, աղբյուրի մոտ միայնակ նստած, Անահիտը վերընթերցում էր Կարենի հերթական նամակը, և ծիծաղն ու լացը մեջընդմիջվում էին, հետո նա ելնում, լվացվում էր աղբյուրի սառը ջրով և վազում տուն՝ ուրախ ու թեթևացած£ Իսկ ուշ երեկոյան, երբ բոլորը պառկում էին քնելու, վառում էր լույսը, և, սեղանին հակված, գրում էր Կարենի նամակի պատասխանը՝ լի ջերմությամբ ու սպասումով, գրում էր ու ինքն էլ զարմանում՝ որտեղի՞ց են այսքան բառերը, իրենք իրենց հորդում են®

Մի անգամ, արևալից մի քնքուշ առավոտ, Անհիտը դուրս եկավ պատշգամբ և, բաց անելով պատուհանը, սկսեց նայել դուրս£ Բակի հեռավոր անկյունում մայրը կթում էր կովը, և հում կաթը թշշոցով փրփրում, բարձրանում էր պղնձե կլայեկած կթիչի մեջ£ Երեք ամսական հորթը, փոքրիկ պարանը վզին, դունչը ագահորեն խոթում էր այս ու այն կողմ՝ խանգարելով կթելուն£ Անահիտի մայրը ձեռքով հրում էր նրան, բայց հորթը նորից ու նորից խցկվում էր կովի տակ£

–Աղջի, Անահիտ, մի դեն կորցրու էս հիմարին,– կանչեց մայրը,– չե՞ս տեսնում խանգարում է£

Անահիտը ծիծաղեց, վազելով իջավ տնից և, բռնելով պարանից, հորթուկին մի կողմ քաշեց£ Նա խալաթի ծայրով սրբեց հորթուկի դունչը և համբուրեց ճակատը, որից հորթուկն ասես ոգևորվեց՝ ցանկանալով կրկին դուրս պրծնել Անահիտի ձեռքերից, բայց Անահիտը նրան կապեց թթենուց և մատով սպառնաց նրան.

–Դի հիմի գնա խուլիգանություն արա, հիմարիկ£

Հորթուկը պռոշ արած նայեց նրան, շրջեց գլուխը£