Выбрать главу

Անահիտը ժպտաց, ուզում էր գնալ տուն, մայրը նորից կանչեց նրան£

–Թեյնիկը դիր, նախաճաշենք£ Էն կոթավոր կաթսան էլ մի լավ լվա, կաթը տաքացնենք£

–Շատ լավ, մամա£

Երբ նստել էին նախաճաշելու, Անահիտը նկատեց, որ մայրը մտահոգ տեսք ունի£ Այսինքն, նա դեռ երեկ էր նկատել դա, երբ մայրը եկավ աշխատանքից (նա դաշտավարական երրորդ բրիգադում օղակավար էր), բայց ուշադրություն չդարձրեց, իսկ հիմա մոր դեմքի արտահայտությունը տագնապահույզ արեց նրան£ Անահիտը տեսավ, որ մայրը մի երկու անգամ փորձեց ինչ-որ բան ասել, բայց, հավանաբար, սիրտ չէր անում£ Ի վերջո, այնուամենայնիվ, հարցրեց՝ չնայելով աղջկա կողմը.

–Երեկ Կարենից էլի նամա՞կ ես ստացել£

–Այո£

–Ի՞նչ է գրում£ Լա՞վ են գործերը£

–Իհարկե®-պատասխանեց Անահիտը՝ անթարթափ նայելով մորն ու ձգտելով բռնել նրա հայացքը£

Մայրը խոր հոգոց հանեց և վերջապես նայեց աղջկան£

–Աղջիկս, լավ կլիներ, թողնեիր էդ նամակագրությունը£

Անահիտը քիչ մնաց ձեռքից վայր գցեր թեյի բաժակը£

–Ինչո՞ւ, մայրիկ® Սրտո՞վդ չի Կարենը£

–Նա գուցե և սրտովս է, աղջիկս, բայց ծնողները սրտովս չեն®

Անահիտը մի կում թեյ ևս խմեց, զգալով, որ բաժակը դողում է ձեռքին, հետո բաժակը դեն հրեց£

–Իսկ ի՞նչ է պատահել, մայրիկ, նրանք քեզ ի՞նչ վատ բան են արել®

Մայրը սփռոցից ինքնաբերաբար հավաքեց հացի փշրանքները£

–Ի՞նչ ասեմ, աղջիկս, երեկ երեկոյան կոլխոզի գրասենյակի մոտ պատահեցի էդ Լուսիկին£

–Կարենի մո՞րը£

–Հա£ Տեսնում եմ՝ մի տեսակ ծուռ-ծուռ է նայում£ Մտածեցի՝ փոստում բանում երևի վիճել է (փոստից նոր էր դուրս եկել), կողքով անցնում էի, կանգնեցրեց՝ իբր գործ ունի հետս£ Դու, ասում է, աղջկադ կապը քաշիր, թող մեր տղային չհանի ճանապարհից, նա իբր մի տարի է արդեն, ինչ նշանած ունի, ինստիտուտում սովորում է£ Մնացի քար կտրած£ Ի՞նչ նշանած, ասում եմ£ Պարզվում է, որ իր հեռու ազգականի աղջիկն է® Անունն էլ ասաց, մտքիցս գնացել է® Հա, անունն Աստղիկ է®

–Իսկ հետո՞®-հարցրեց Անահիտը հանկարծակի խռպոտած ձայնով, զգալով, որ հեղձուկը հոսում է կոկորդին®-Հետո է՞լ ինչ ասաց®

–Դե, ի՞նչ պիտի ասի, աղջիկս,– ձեռքը հուսահատական թափ տվեց մայրը£– Աղջկադ ասա, ասում է, որ նրա ոտքը իմ շեմքը չի տեսնելու£ Նա դեռ իր հոր տանը, ասում է, մեզ բոլորիս թշնամացրել է իրար հետ£ Իբր թե, Կարենը քո պատճառով է գնացել խոպան, և աստված գիտի, թե էլ ինչեր ասաց® Մի քանի հոգի էլ հավաքել էր գլխին, ամոթից քիչ էր մնում գետինը մտնեի® Լավ կլիներ, ձեռք քաշեիր դրանցից, աղջիկս, դեռ էս գլխից ձերը թարս է գնում, ի՞նչ պիտի լինի դրա վերջը® Ձեռք քաշիր, քանի ուշ չի® Ուրիշ տղաներ չկա՞ն, ինչ է, հրեն, տես ինչքան կան գյուղում®

Մինչ ուշ երեկո՝ Անահիտը գունատ, հուսաբեկ ու տրտում, տնից դուրս չեկավ£ Իսկ երեկոյան երկինքը միանգամից մռայլվեց՝ պատվելով սև ամպերով£ Նա բաց արեց լուսամուտները£ Անձրև էր սկսվել, և սառը հովը եղինջի, կանաչ խոտի, թաց ծաղիկների ու թրջված հողի զովասուն բուրմունք էր բերում£ Անձրևը գնալով վարարեց՝ աղմկելով ջրհորդաններում, կռատուկի լայն տերևների ու թիթեղե տանիքների վրա£ Մերթ ընդ մերթ ցնցվում, ալեկոծվում էր երկինքը՝ մեկ հանկարծ բացվելով սպիտակավուն հրով, մեկ սեղմվելով անթափանց խավարի մեջ£

Անահիտը նստել էր պատշգամբում դրված թախտին, փաթաթվել մոր բրդե շալում. նրա դողը բռնել էր£ Ներքնահարկից բարձրանալով տուն, մայրը անհանգստությամբ նայեց նրան£

–Ցո՞ւրտ է, մամա, թե ինձ է թվում,– հարցրեց Անահիտը, նայելով բաց լուսամուտներին£

–Ոչ, ցուրտ չէ,– հառաչեց նա£– Պարզապես վիշտ ունես սրտումդ, դրանից է£

–Դա ճիշտ չէ, մամա£ Ճիշտ չէ, որ նա հարսնացու ունի£

–Իսկ ինքը՝ Կարենը, չի՞ ասել քեզ այդ մասին£

–Դա ճիշտ չէ, դրա համար էլ չի ասել£ Սուտ է£

–Սուտ չէ, աղջիկս£ Ես դեռ անցայլ տարի եմ լսել£ Բայց նշանակություն չեմ տվել£ Չէ՞ որ ձեր մեջ ոչինչ չկար էն ժամանակ£ Իսկ հետո սկսեցիք հանդիպել, և ես մտածեցի, որ նա ոչ մի նշանած-բան չունի, էդ բոլորը ասեկոսություններ են£ Բայց երեկ նրա մայրն իր բերանով ասաց® Իսկ եթե ճիշտը կուզես իմանալ, Կարենն ինքը պիտի ասեր քեզ էդ մասին£ Իսկ նա, տեսնո՞ւմ ես, թաքցրել է® Ճիշտ են ասում, որ պտուղը ծառից հեռու չի ընկնի£

–Դա ճիշտ չէ, մամա, ես դրան չեմ հավատում, այլապես նա անպայման կասեր ինձ,– հոգնաձայն արտաբերեց Անահիտը և զգաց, որ ինքը դա ավելի շատ ասում է այն նպատակով, որպեսզի հավատացնի ինքն իրեն, որովհետև սոսկալի ծանր էր իր համար,– ծանր այն բանի գիտակցությունից, որ սերը, իր առաջին սերն ու նրա հետ կապված լուսաշող ու թանկագին բոլոր երազները կործանվում են իր աչքի առաջ, և ինքն անզոր է որևէ բան փոխելու®Ի՞նչ անել, աստված իմ, ո՞ւմ և ինչի՞ հավատալ, ո՞ւմ վրա հույս դնել այսուհետև£

Այդ օրը մինչև ուշ գիշեր ու հաջորդ ամբողջ օրն Անահիտը տանը ետ ու առաջ էր քայլում՝ հորինելով այն նամակը, որ պետք է գրեր Կարենին£ Մտքում նամակը ստացվում էր ճիշտ այնպիսին, ինչպիսին, Անահիտի կարծիքով, պիտի լիներ, երբ գրում ես մի մարդու, որը խաբել է քեզ՝ սուր, անողոք ու միաժամանակ սեփական արժանապատվության զգացումով£ Բայց նստում էր սեղանի մոտ թե չէ՝ այդ ամենը թղթին հանձնելու համար, ստացվում էր անգույն ու խղճուկ մի բան, իսկ տոնը՝ նվաստացուցիչ, մի տեսակ մանկական թոթովանք էր ստացվում, և ոչ թե նամակ£ Մնում էր միայն արցունքներով ողողել£ Ինչ արժե հենց սկիզբը. «Իմ սիրելի, իմ թանկագին®»£ Սիրտ է խառնում այդ բառից՝ «սիրելի», ասես որևէ իմաստ է պարունակում իր մեջ£ Դա բառ-կեղծիք է, բառ-դատարկություն® «Սիրելի®»£ Իբր թե սեր կա£