Նամակը ոչ մի կերպ չէր ստացվում£ Բայց նրա վրա անցկացրած ժամանակն ապարդյուն չանցավ. օրվա վերջում վշտի նախնական սուր զգացողությունն այլևս չկար. Անահիտին թվում էր, վերադարձել է հարազատ մարդու թաղումից և միայն սիրտն է, որ դեռևս շարունակում է նվվալ ցավից£ Բայց Անահիտը դրան նույնպես սկսեց ընտելանալ, ավելի շատ՝ ստիպեց ընտելանալ, չնկատել®
Իսկ երեկոյան նրա մոտ եկավ նախկին դասընկերուհիներից մեկը՝ Ագնեսան, և հաղորդեց, որ այսօր ակումբում հնդկական նոր կինոնկար են ցուցադրելու, չտեսնված հետաքրքրական նկար է£
–Գնա՞նք միասին,– ասաց Ագնեսան£– Մենակ չեմ ուզում£
–Իհարկե, գնանք,– արագ, ձայնի մեջ մարտահրավեր՝ արձագանքեց Անահիտը, և նա դա ասաց այնպիսի տոնով, որ զարմանքից Ագնեսայի աչքերը կլորացան£– Քանիսի՞ն է սկսվում£
–Իննին£ Կես ժամ է մնացել£ Քեզ ի՞նչ է եղել, Անահիտ£
–Ի՞նչ պիտի լինի£ Ամեն ինչ կարգին է£ Նույնիսկ շատ լավ է£ Կես ժամ է մնացել ուրեմն£ Կհասցնեմ շորերս փոխել£ Նստիր մի քիչ, ես հիմա …
Նա արագորեն վրայից հանեց խալաթը, հագավ ավարտական երեկույթի համար կարված սպիտակ շրջազգեստը՝ կրծքից պոկելով ու մի կողմ նետելով արհեստական ճերմակ վարդը£ Կորչի այն ամենը, ինչ արհեստական է, ինչ կեղծ է£ Շտապ հարդարեց մազերը և դուրս եկավ պատշգամբ, ուր նրան սպասում էր Ագնեսան£
–Գնացինք£
Ակումբի մուտքի մոտ մի խումբ տղաներ կային կանգնած£ Աշխույժ զրուցում, ծիծաղում էին£ Նրանց մեջ էին նաև Մուշեղն ու ինչ-որ մի տղա, որը, հավանորեն, բոլորի ուշադրության կենտրոնում էր այդ պահին, ծիծաղաշարժ բան էր պատմում, որովհետև բոլորը նայում էին նրան, ծիծաղում£ Ուշադիր նայելով՝ Անահիտը ճանաչեց տղային, Կարենի հորեղբոր տղան էր՝ Հրանտը£ Առաջին պահ՝ Անահիտը ցանկացավ ետ դառնալ տուն, սակայն հաջորդ վայրկյանին նա փոխեց մտադրությունը և ուղիղ գնաց Հրանտի կողմը£ Ամենայն հավանականությամբ, Անահիտի դեմքը վճռական արտահայտություն ուներ, որովհետև Հրանտն իսկույն լռեց, իսկ մյուսները դադարեցին ծիծաղելուց և միայն Մուշեղն էր, որ շարունակում էր ժպտալ, բայց նրա ժպիտը նախատեսված էր Անահիտի համար£ Ընդ որում, շուտով նրա ժպիտը ևս չքացավ£
–Բարի երեկո, Անահիտ,– ողջունեց Մուշեղը£
–Բարև, Մուշեղ£
–Կինո՞ ես եկել£
–Գուշակեցիր£ Իսկ ինչո՞ւ չէ® Չի՞ կարելի կինո գալ®
–Ես հենց այնպես ասացի® առանց ետին մտքի®– շփոթվեց Մուշեղը£– Ես հիմա տոմս կվերցնեմ£
–Ես մենակ չեմ, Ագնեսան էլ ինձ հետ է£
–Նրա համար էլ կվերցնեմ,– ուրախացավ Մուշեղը և անմիջապես գնաց դեպի դրամարկղ£
Անահիտը նայեց տղաների կողմը£
–Հրանտ, մի րոպեով կարելի՞ է£
–Ի՞նձ, իհարկե£
Ագնեսային թողնելով մենակ, Անահիտը գնաց դեպի ակումբի բակում կանգնած շահ թթենին£
Հրանտը տրակտորիստ էր կոլտնտեսությունում, իսկ ամառներն աշխատում էր կոմբայնի վրա£ Նա բարձրահասակ, թիկնեղ տղա էր՝ կլոր, բարեհոգի բութ դեմքով ու այդ դեմքին ընդմիշտ կպցրած նույնպիսի բութ ժպիտով՝ նա մի երկու տարի առաջ էր ավարտել միջնակարգը, բանակում տանկիստ էր եղել, այնտեղից վերադառնալուց անմիջապես հետո գնացել էր կոլտնտեսության նախագահի մոտ և ասել. «Բանակում տանկիստ եմ եղել, իսկ տանկն ու տրակտորը նույն գործարանում են սարքում, մի տրակտոր տուր, գյուղում աշխատեմ»£ Նախագահը չէր մերժել£
Հրանտն իր սրամտությամբ աչքի չէր ընկնում, բայց ստացվել էր այնպես, որ ինչ էլ որ ասում էր, չգիտես ինչու, բոլորը ծիծաղում էին£ Եվ ոչ ոք չէր կարողանում բացատրել այդ տարօրինակ հանգամանքը£
Նա, առանց շտապելու, անջատվեց տղաներից, և, թերծխած գլանակը գցելով գետնին ու ոտքով տրորելով այն, մոտեցավ Անահիտին£
–Լսիր, Հրանտ, ես ուզում եմ մի հարց տալ քեզ£ Բայց խոսք տուր, որ մեր մեջ կմնա այս խոսակցությունը,– սկսեց Անահիտը£– Խո՞սք ես տալիս£
–Է, քույրիկ,– ծոծրակը քորելով ասաց Հրանտը,– ախր, ինչպե՞ս կարող եմ խոսք տալ£ Բոլորը գիտեն և, դու էլ գիտես, որ ես բերանում խոսք պահող չեմ£ Էնպես որ, եթե գաղտնիք է, ինձ մի ասա£
Անահիտն ակամա ժպտաց այդ պարզասիրտ խոստովանության վրա£
–Լավ, սատանան քեզ հետ, այնուամենայնիվ, պիտի հարցնեմ£ Հրանտ, այդ ճի՞շտ է, որ ձեր Կարենը հարսնացու ունի մարզկենտրոնում£
Հրանտը բթահայաց նայեց նրան£
–Աստղիկի մասի՞ն է խոսքը,– հարցին հարցով պատասխանեց Հրանտը£
–Նրա անունը Աստղի՞կ է,– հարցրեց Անահիտը, թեև մայրն ասել էր արդեն£
–Աստղիկ է®Հա, ոնց որ թե էդպիսի բան կա ® Ասում են, իբր նշան են տվել® Բայց ճիշտ է, թե չէ՝ հաստատ չգիտեմ, մեզ չեն ասել£
–Իսկ դու չգիտե՞ս, թե Կարենն ինչու է գնացել Ղազախստան£
–Չգիտեմ£ Հորեղբորս կինը՝ Կարենի մայրը, այսինքս, բոլորին ասում է, որ իբր հարսանիքի համար փող աշխատելու է գնացել£– Նա հանկարծ կանգ առավ և զարմանքով նայեց Անահիտին£– Սպասիր, բա դա էդ ո՞նց է ստացվում. դուրս է գալիս, որ նա քեզ հետ հենց էնպես ման է եկել, հա՞£
–Այդպես է ստացվում®– Անահիտի ձայնը դողաց£ Նա կտրուկ շրջվեց և քայլեց դեպի ակումբի մուտքը£ Մուշեղն այնտեղ կանգնած սպասում էր նրան£