–Իսկ ո՞ւր է Ագնեսան,– կտրական նայեց Անահիտը, նկատելով, որ ընկերուհին չկա£
Նրա տոնը շփոթեցրեց Մուշեղին£ Նա կարմրեց և մի ոտքից մյուսն անցնելով ասաց, որ մինչև նրանց գալը ինքն իր համար տոմս էր վերցրել, իսկ երբ Անահիտն ու Ագնեսան եկան, իր տոմսը տվեց Ագնեսային, Անահիտի ու իր համար նոր տոմսեր գնեց£ Ճիշտ է, Ագնեսան առանձին կնստի, բայց, դե, ոչինչ, նա բարի սիրտ ունի, չի նեղանա£ Չէ՞ որ ինքը՝ Անահիտը ևս, դեմ չէ, որպեսզի գոնե մի երեկո իրենք նստեն կողք-կողքի£ Ճիշտ չէ՞®
«Իսկ ինչու չէ, մի երեկո կարելի է»,– մտածեց Անահիտը և անսպասելիորեն ասաց բարձրաձայն.
–Իսկ ինչու՞ չէ£ Համաձայն եմ՝ նստենք կողք-կողքի£– Նրա ձայնը ղողանջեց ինչպես պրկված լար£– Կնստենք իրար մոտ, իսկ հետո դու կուղեկցես ինձ մինչև տուն, ճանապարհին սեր կբացատրես®
Այս խոսքի վրա նա կանգ առավ, նկատելով, որ Մուշեղը զսպված ժպիտով տոմսերը պատռեց և հանգիստ սկսեց ծվեն-ծվեն անել դրանք£
–Ես քեզ սեր չեմ բացատրելու, մի վախեցիր,– ասաց նա£– Չնայած դու ինձ թեթևսոլիկ մարդու տեղ ես դնում, բայց, երևի, այնուամենայնիվ, ստոր չես համարում£ Այդպես չէ՞£
–Այդ ինչե՞ր ես ասում, Մուշեղ,– զարմացած շշնջաց Անահիտը£
–Ինձ Ագնեսան հենց նոր ասաց, որ դու ինչ-որ ծանր ապրումներ ունես և, ելնելով այն բանից, թե ինչպիսի տեսքով մոտեցար Հրանտին, քո ապրումները կապված են Կարենի հետ£ Ես քեզ չեմ հարցնի, թե ինչ է պատահել, բայց և քո հոգեկան ծանր դրությունից օգտվել նույնպես չեմ ուզում£
–Ի սեր աստծո, ներիր ինձ, Մուշեղ, իրոք, որ վատ ստացվեց, ես իսկականից գլուխս կորցրել եմ£
–Եվ չես ուզում, իհարկե, գնալ կինո£
–Ոչ, չեմ ուզում£
–Որ այդպես է, ես քեզ կուղեկցեմ տուն£– Նա ուշադիր նայեց Անահիտին և ժպտալով ավելացրեց£– Եվ տուն գնալ նույնպես չես ուզում£ Գուշակեցի՞£
–Տուն գնալ նույնպես չեմ ուզում®– կամացուկ ասաց Անահիտը£
–Այդ դեպքում այս երեկո ինձ դարձրու քո եղբայրը, ծառան, դարձրու ինձ քո խեղկատակ ծաղրածուն, ինչ ուզում ես դարձրու, միայն թե քո ետևից քարշ գամ փողոցներով ու նույնիսկ գյուղի շրջակայքով այնքան ժամանակ, մինչև խաղաղվի հոգիդ,– նկատելով Անահիտի դժգոհ հայացքը, Մուշեղն արագորեն ավելացրեց£– Եղիր սիրալիր ու բարի և մի մերժիր ինձ, որովհետև այդ վիճակում, միևնույն է, ես քեզ մենակ բաց չեմ թողնի ոչ մի տեղ£ Գնացինք£
Նրանք դանդաղ քայլերով սկսեցին հեռանալ ակումբից՝ դեպի ուր շտապում էին մարդիկ՝ ջահել աղջիկներ ու տղաներ, կանայք, տղամարդիկ£ Նրանք բոլորն էլ շրջվում, տարակուսանքով նայում էին Մուշեղի ու Անահիտի ետևից և տարակուսելու բան էլ կար. մինչև կինոնկարի սկիզբը մնացել էր ոչ ավել, քան հինգ րոպե, իսկ այդ երկուսը գնում էին ակումբի հակառակ ուղղությամբս£
Ակումբի առջև, խճապատ հրապարակն անցնելիս, դեմ առ դեմ հանդիպեցին երկու կնոջ£ Նրանցից մեկն այնպիսի մի ակնհայտ արհամարհանքով ու ծաղրանքով նայեց Անահիտին ու Մուշեղին, որ Անահիտը ակամայից շրջեց դեմքը, իսկ Մուշեղն ասաց անկաշկանդ ժպիտով.
–Հիմա տղա ես, դիմացիր£
Այդ կինը Կարենի մայրն էր®
Որոշ ժամանակ գյուղական մթին ու անմարդ փողոցներով լուռ քայլելուց հետո, նրանք թեքվեցին դեպի ձորը, և հասնելով ձորի վրա կախված մեծ, սալ գլաքարին, նստեցին քարի վրա, կողք-կողքի£ Ներքևում, անդնդախոր ձորում սև մթությունն էր, և մթության մեջ կամացուկ վշշում էր լեռներից իջնող գետակը£
Գետակն այդ անցնում էր մամռածածկ քարերի մեջ անտերունչ մնացած աղբյուրի մոտով, աղբյուրից քիչ ներքև, ճեղքելով երկինքը, վեր է բարձրանում մի հաճարկենի, գետակն անցնում է սպիտակավուն այդ հաճարենու մոտով, որի վրա փորագրված են իր և Կարենի անունները® Բայց, ոչ, Անահիտն ուզում է իրենից հեռու վանել այդ մտքերը, նա այսօր ոչինչ հիշել չի ուզում, նա ուզում է մոռանալ այն ամենը, ինչ կապված է Կարենի հետ£
–Ինչ լավ եղավ, որ եկանք այստեղ,– անսպասելիորեն կամացուկ ասաց Անահիտը, ասես վախենալով խանգարել գիշերվա թրթռուն անդորրը£– Եվ ինչ լավ եղավ, որ դու պատռեցիր տոմսերը£ Չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է նստեի խեղդուկ դահլիճում£
–Չես մրսո՞ւմ,-հարցրեց Մուշեղը£
–Ոչ, ես ինձ լավ եմ զգում, ես ինձ հիմա շատ լավ եմ զգում, շնորհակալ եմ£ Այսօր վաղ առավոտվանից ինչ-որ դող էր բռնել ինձ, մրսում էի, իսկ հիմա չեմ մրսում£ Ինչ փառավորություն է այստեղ£ Մուշեղ, դու գիտես, ես առաջին անգամ եմ լինում այստեղ£ Եթե առաջներում իմանայի, թե այսքան լավ է այստեղ, ամեն երեկո կգայի£
–Եթե ուզում ես, մենք ամեն երեկո կարող ենք գալ այստեղ,– ասաց Մուշեղը£
Անահիտը, տարված խոհերով, չպատասխանեց£ Վերջապես նա հարցրեց.
–Ասա, Մուշեղ, դու հավատո՞ւմ ես Կարենի ազնվությանը£
Մուշեղը լուռ նայեց Անահիտին£ Նա այդ հարցին չէր պատրաստվել£ Բայց, այնուամենայնիվ, պատասխանեց անհողդողդ.
–Հավատում եմ£
–Կատարելապե՞ս£
–Կատարելապես:
–Դու, հավանաբար, ինձ չհասկացար£ Ես նկատի ունեի նրա ազնվությունը՝ իմ հանդեպ,– ճշտեց Անահիտը£
Մուշեղը մթության մեջ քմծիծաղեց և սկսեց նայել ներքև, ուր լեռներից իջնող գետակը, դուրս գալով ծառերի տակից, մի պահ պսպղում էր լերկ քարերի վրա ու նորից մտնում անտառ£