–Դու, իհարկե, այդ հարցը ինձ չէ, որ պիտի ուղղեիր®
–Ներիր, ես չէի ուզում վիրավորել քեզ,– արագ ասաց Անահիտը£
–Վերջ տուր ամեն դատարկ բանի համար ներողություն խնդրելուն,-սրտնեղությամբ ասաց Մուշեղը£– Ինչ վերաբերում է քո հարցին, ապա® չէ՞ որ ես չգիտեմ, թե ինչ է եղել ձեր միջև® Քեզ, հավանորեն, իմ անկողմնակալ կարծիքն է պետք£
–Իհարկե,– գլխով արեց Անահիտը, դեռևս չհասկանալով, թե նա խոսքն ուր է թեքում£
–Լավ, ես անկողմնակալ կլինեմ, չնայած ատում եմ ինձ դրա համար® Այսպես, ուրեմն, ինչ էլ ուզում է, որ եղած լինի ձեր միջև, անկախ դրանից, ես չեմ հավատում, թե Կարենն ընդունակ է ստորություն անելու քո հանդեպ® Երկուսից մեկը՝ կամ այստեղ որևէ թյուրիմացություն կա, կամ ես պարզապես, ինչպես հարկն է, նրան չեմ ճանաչել® Ահա բոլորը£ Իսկ այժմ, խնդրում եմ, գնանք տուն, ինձ համար դժվար է շարունակել այս խոսակցությունը£– Մուշեղը ելավ տեղից և դանդաղաքայլ գնաց դեպի գյուղը£ Անահիտը նույնպես բարձրացավ քարից, և գլխահակ քայլեց Մուշեղի ետևից£
Նա ուշացումով հասկացավ, որ Մուշեղից պահանջել է ավելին, քան դրա իրավունքն ուներ, և այդ տղայի հանդեպ ունեցած սեփական մեղքի գիտակցումն այնքան ազդեց Անահիտի վրա, որ նա միառժամանակ մոռացավ իր վիշտը£ Մինչև իրենց տուն գնացին լուռ£ Դարպասի մոտ կանգ առան£
–Ժամը քանի՞սն է,– հարցրեց Անահիտը, որպեսզի խախտեր ճնշող լռությունը£
–Ուշ է արդեն£– Մուշեղի ձայնը հնչեց բավականին չոր£
–Մի՞թե£
–Բարի գիշեր, Անահիտ£
–Բարի գիշեր, Մուշեղ£ Չգիտեմ ինչպիսի խոսքեր ասեմ քեզ այս փառավոր երեկոյի համար£
–Ոչինչ ասել պետք չէ£
–Բարի գիշեր, Մուշեղ£
–Ցտեսություն£ Եթե հարկավոր եղա՝ կանչիր£
–Շնորհակալություն, Մուշեղ£
Մուշեղը շրջվեց, քայլեց դեպի բլրի ստորոտում քնած իրենց փոքրիկ, ընդամենը մի քանի տնից բաղկացած թաղամասը£ Գիշերային անմարդ ճանապարհին որոշ ժամաակ միայնակ ու աղոտ ուրվագծերով երևում էր նրա կարճլիկ, պնդակազմ կերպարանքը, հետո այն միախառնվեց մթությանը, ասես ձուլվեց նրան£
Անահիտը խոր հառաչեց և մտավ բակ£ Մուշեղի հանդեպ ունեցած մեղքի տանջալից գիտակցումը չէր լքում նրան£
Եվ ով գիտե, գուցե հենց այդ զգացումը, ինչպես նաև տրտմագին միայնակության զգացումն ու հոգեկան ունայնությունը, որ համակել էր նրան մոր հետ ունեցած այն անմոռանալի զրույցից հետո, պատճառ դարձան, որ Անահիտն արդեն հաջորդ օրը, ինչ-որ պատրվակ բռնելով, կանչեր Մուշեղին£ Անահիտը կանչեց նրան, և Մուշեղը, ասես ամբողջ օրը նրա կանչին էր սպասել, անհապաղ եկավ£ Նրանք մինչև ուշ երեկո ման եկան ձորափին, սալ գլաքարին նստած նայեցին իրիկնային աղջամուղջի մեջ կորսված ձորերին, հետո Մուշեղը խնդրեց մյուս օրն էլ հանդիպել, Անահիտը երկար ժամանակ լուռ էր, հետո ասաց՝ «լավ»£ Նրանք հանդիպեցին նաև հաջորդ օրը, հետո նորից ու նորից£ Մուշեղը նրա համար աննկատելիորեն դարձավ այն միակ անձնավորությունը, որին Անահիտը կարող էր հաղորդակից դարձնել իր փոքրիկ վշտերին և ուրախություններին, այն միակ մարդը, որն անհրաժեշտության դեպքում կարող էր լսել նրան, ճիշտ ըմբռնել նրա ասածները, կարեկցել, իսկ եթե հարկ լինի, նախատինք տալ ինչպես հարկն է£ Մի խոսքով, նրան կարելի էր ապավինվել£ Իրար ետևից անցնում էին օրերը, օրերը դառնում էին շաբաթներ® Իրար ետևից անցնում էին շաբաթները£ Եվ մի անգամ Անահիտը, ուշադիր նայելով Մուշեղին, հանկարծակի նկատեց, որ նրա դեմքը նիհարել է, այտերը փոս են ընկել, իսկ աչքերը նայում են տխուր ու հոգնած£ Նա անհանգստացավ և հարցրեց.
–Քեզ ի՞նչ է պատահել, Մուշեղ£ Գուցե հիվանդացե՞լ ես,– և ուշացումով գլխի ընկավ, որ հիմար հարց տվեց£
Մուշեղն անուրախ ժպտաց և պատասխանեց, որ ամեն ինչ կարգին է£ Այդ անուրախ ժպիտն այնպես թափանցեց Անահիտի հոգու խորքը, որ նա դժվարությամբ զսպեց իրեն, որ լաց չլինի£ Անահիտը նոր միայն հասկացավ, որ ըստ էության բոլոր այս շաբաթներին ինքը միանգամայն անգթորեն, եսամոլաբար շահագործել է Մուշեղի զգացմունքները, իր հանդեպ ունեացած նրա անանցողիկ սերը£ Եվ նա տանջալից ամոթ զգաց անձնուրացաբար իրեն սիրահարված այդ բարի ու լավ տղայի նկատմամբ իր անարդարացի դաժանության համար® «Ի՞նչ անել,– Մուշեղի կողքից քայլելով ոլորապտույտ գետակի մոտով, որի ջրերն արտացոլում էին հրակարմիր մայրամուտը, տենդորեն մտորում էր Անահիտը£– Աստված իմ, ի՞նչ անել£ Ո՞ւմ դիմել»£ Եվ ինքն էլ հասկանում էր, որ կարիք չկա ոչ մեկին դիմելու, որովհետև ոչ ոք չի օգնի£ Բայց կա մի ելք. միակ ելքը՝ այլևս չհանդիպել Մուշեղի հետ£ Սակայն, իր մտորումների մեջ հասնելով այդ կետին, նա սոսկումով հասկացավ, որ չհանդիպել նրա հետ ինքը չի կարող, որ չափազանց ընտելացել է Մուշեղին, և իրենք, աճակցված ընկույզի պես, հիմա հոգով կապված են իրար® Կորցնել նրան ևս՝ այս մտքից Անահիտը պատրաստ էր ընկնել ու աղաղակել® Իսկ գուցե դա սեր է£ Գուցե դա հենց այն մաքուր ու իսկական սերն է, առանց որի անհնարին է ապրել, իսկ այն, ինչ եղել է Կարենի հետ, անցողիկ ու կիսամանկական հափշտակություն էր, հոգեկան ժամանակավոր կուրություն. «Չէ՞ որ ահա նա խաբել է ինձ, լքել է, իսկ ես ամբողջ ամսվա ընթացքում նույնիսկ մի անգամ լաց չեղա£ Ուրեմն սեր չի եղել դա£ Եվ այժմ այն մտքից միայն, որ կարող եմ զրկվել Մուշեղից, պատրաստ եմ ցնորվելու»£