Վհատ ու իրեն կորցրած, Անահիտը չէր նկատել նույնիսկ, որ ձորից ելել են արդեն և հիմա ինքը նստած է դարավանդի եզրին, մեծ, սալ գլաքարի վրա, Մուշեղի մոտ, իսկ Մուշեղը լուռ ծխում է£ Նա Մուշեղին առաջին անգամ էր տեսնում ծխելիս£ Նկատելով Անահիտի մոլոր հայացքը, Մուշեղը դա, հավանաբար, մեկնաբանեց յուրովի, նա շփոթված ժպտաց ու ասաց.
–Չեմ ծխում, հենց այնպես, երբեմն®
Անահիտը նրա ժպիտին ժպիտով չպատասխանեց£ Ընդհակառակը, նրա դեմքը կտավի պես գունատվեց ու այնպես սառավ, ասես նա հանկարծակի վճիռ էր կայացրել՝ իրեն ձորը նետել այս անդունդից£
–Քեզ ի՞նչ պատահեց, Անահիտ,– կամացուկ հարցրեց նա£
Եվ այստեղ կատարվեց անսպասելին£ Առանց մի խոսք անգամ արտասանելու, Անահիտը նրա ձեռքից խլեց սիգարետը, շպրտեց մի կողմ, հետո շրջեց նրա ձեռքը և շուրթերով հպվեց նրա ափին£
Բոլորովին շշմած, Մուշեղը նույնիսկ ետ չքաշեց ձեռքը£ Քիչ անց նա խեղդված ձայնով միայն արտաբերեց.
–Ախ, Անահիտ, թե իմանայիր ինչքան ես տանջել ինձ այս բոլոր օրերին®
–Գիտեմ, ես ամեն ինչ գիտեմ® Այն բոլորը, ինչ մինչև հիմա եղել է, եղել է անիսկական, այն չի եղել, ինչ պետք է®– թոթովեց Անահիտը՝ դեմքով ավելի ու ավելի կիպ սեղմվելով Մուշեղի կրծքին ու զգալով, թե Մուշեղի ձեռքերն ինչպես են գրկում իր ուսերն ու մեջքը£– Գիտեմ, որ ծանր է եղել քեզ համար£ Մոռացիր ամեն ինչի մասին®
–Իսկ դո՞ւ£
–Ես նույնպես կմոռանամ, ես արդեն մոռացել եմ®– շշնջաց նա, սոսկումով զգալով, որ չի մոռացել, և դա խանգարում է իրեն՝ լիովին տրվելու նրա փաղաքշանքներին, տիրաբար խուժում է միայն իրենց՝ Անահիտին ու Մուշեղին պատկանող այդ րոպեների մեջ, և Անահիտը ճիգեր էր թափում՝ Մուշեղի սիրատենչ տաք գրկում անձնատուր լինել մոռացման£ Եվ երբեմնակի նրան նույնիսկ թվում էր, թե դա իրեն հաջողվում է… Սակայն Կարենի աննկատելի ներկայությունը զգացվոմ էր, նա այստեղ էր ու ամենուր՝ լուծված իրիկնային օդում, տաք մթության մեջ. «Պետք չէ, չեմ ուզում, նա չկա®»,– համոզում էր Անահիտն ինքն իրեն՝ ահագնացող սոսկումով գիտակցելով, որ անզոր է դիմանալու է այդ կախարդանքին. ինքը հիմա գրկում է ոչ թե Մուշեղին, այլ Կարենին®
Զայրանալով ավելի շատ ինքն իր վրա, քան Մուշեղի կամ Կարենի, հասկանալով, որ կարող է վիրավորել Մուշեղին, նա հանկարծ դուրս սահեց Մուշեղի ձեռքերից և ոտքի ելնելով, սկսեց թեք նայել նրան. բարեբախտաբար սա չէր վիրավորվել® կամ հմտորեն թաքցրեց իր վիրավորանքը£
–Ուշ է արդեն, հարկավոր է գնալ, -ասաց Անահիտը£
Մուշեղը նույնպես բարձրացավ քարից£
–Այո, տասն անց է արդեն,– արձագանքեց նա, թեպետ քիչ չէր պատահել, երբ տուն էին վերադարձել դրանից էլ ուշ£– Գնացի՞նք£
Նա հոգատարությամբ թևանցուկ արեց աղջկան, բայց մի քանի քայլ հետո Անահիտն աննկատելիորեն ազատեց ձեռքը, ձևացնելով, թե ուզում է շտկել սանրվածքը®
Քառորդ ժամ անց Անահիտը, իր ետևից ծածկելով բակի դռնակը, բարձրացավ տուն£ Սեղանի վրա նկատելով Կարենի ծանոթ ձեռագրով ծրարը, Անահիտը, ասես հանցանքի մեջ բռնված, հանկարծակի կանգ առավ£ Նա մի պահ այդպես մնաց կանգնած, հետո դանդաղ վերցրեց նամակը, բաց արեց£ Կարենը գործնական, չոր ու ցամաք տոնով հայտնում էր այն մասին, որ ավելի քան երեք շաբաթ է չի կարողացել գրել Անահիտին, որովհետև իրեն ու քեռուն ուղարկել էին խոպանի հեռավոր, նոր կազմակերպվող սովխոզներից մեկը՝ անասնագոմեր կառուցելու, իսկ այսօր, վերադառնալով այնտեղից, տեսավ, որ գյուղից նամակ ունի (թե ումից էր նամակը՝ չէր գրում), որից պարզ դարձավ, որ Անահիտն այս ժամանակաընթացքում հասցրել է մտերմանալ Մուշեղի հետ, որ այդ մտերմությունն այն աստիճան ջերմ է, որ նրանք մինչև կեսգիշեր չեն կարողանում բաժանվել իրարից£ Ինչ կա որ, գեղեցիկ ու դեռ թարմ է Անահիտը, դեռևս շատ տղամարդիկ կփաղաքշեն նրա վայելուչ մարմինը, և որ ինքը՝ Կարենը, դրանում չի կասկածում£ «Շնորհավորում եմ ձեզ երկուսիդ էլ,– գրում էր նա նամակում,– առավելը. վերջին երկու ամսվա ընթացքում, ինչ գտնվում եմ այստեղ, ես բավականին ժամանակ ունեցա՝ համոզվելու այն բանում, որ ես երբեք չեմ սիրել քեզ, ի միջի այլոց, ինչպես և դու՝ ինձ£ Դե ինչ, բաժանվենք առանց ափսոսանքի, և եթե կա ափսոսանք,, ապա դա ափսոսանք է կորցրած ժամանակի համար, ուրիշ ոչինչ£ Ինչ վերաբերում է Մուշեղին, ապա ես անկեղծորեն խղճում եմ նրան, որովհետև նա քեզ հետ չի երջանկանա, որին այնպես համառորեն ձգտում է, դու նրան նույնպես չես սիրում, ինչպես որ չես սիրել և ինձ»£ Նամակի վերջում Կարենը տեղեկացնում էր, որ ինքն այլևս գյուղ չի վերադառնալու, այնտեղ՝ Ղազախստանում, իր նմանների կարիքն ավելի են զգում®
«Ավելի լավ»,– մտածեց Անահիտը, մեքենայաբար ծալելով նամակը£– «Ավելի լավ®» Ավելի լավ® Հեշտ է ասելը՝ ավելի լավ® Իսկ երբ գիշերվա կեսին հանկարծակի վե՞ր ես թռչում քնից՝ դեռևս քեզ խաբելով, որ երազի մեջ չէր դա, այդ նա էր՝ Կարենը, նա նորից եկել է, և աչքերդ փակում ես՝ նրան կրկին տեսնելու համար, և քո շուրթերն իրոք զգում են նրա՝ կայծկլտացող պողի պես կարմիր, տոչոր շուրթերի հպումը քո բացված շուրթերին® Իսկ դաժան հիշողություններից ինչպե՞ս ջնջել այն, թե այնտեղ, Մատուռի ձորում, աղբյուրի մոտ, ինչպես էր նա գրկում քո ուսերը, և դու, գլուխդ նրա կրծքին սեղմած, լսում էիր, թե կրծքի խորքում ինչպես է անհանգիստ խփում նրա տաք սիրտը® Ինչպե՞ս մոռանալ այն, երբ բաժանվելիս նա աշխույժ, բերկրալի աչքերը հառում էր վրադ և մատները քնքշորեն սահեցնելով քո այտերով, ասում. «Բարի գիշեր, սիրելիս» և տանը հիշելով նրա խոսքերը, դու անձայն լալիս ու ծիծաղում էիր երջանկությունից® Ավելի լավ® Այո, հեշտ է ասել՝ ավելի լավ®Ոչ, լավ ոչինչ չկա, ամեն ինչ վատ է, անհավատալիորեն վատ է ու ծանր, այնքան ծանր, որ երբեմն Անահիտն ուզում էր գազանի պես ոռնալ ու թավալվել գետնին® Անահիտը թուղթ ու գրիչ վերցրեց և ցանկացավ հենց հիմա, այս րոպեին պատասխանել Կարենի նամակին, նա ուզում էր բացատրել Կարենին, որ այն բոլորը, ինչ նա գրել է, ճիշտ չէ. որ ինքը սիրել է նրան, հիմա էլ սիրում է ու հար-հավիտյան պիտի սիրի, որ նույնիսկ չեն վիրավորել Կարենի խիստ դաժան ու կոպիտ խոսքերը, որովհետև գիտի, որ այդ խոսքերը գրվել են բարկացած ժամանակ, և գրվել են իրեն՝ Անահիտին, ցավ պատճառելու համար, իսկ ինքն ահա բոլորովին չի նեղանում նրանից® Գրելու շատ բան ուներ Անահիտը, նա շատ բաների մասին էր ուզում գրել® Սակայն ոչինչ էլ չգրեց. ինչո՞ւ նա մի բառ անգամ չի ասում այն մասին, թե, այնուամենայնիվ, ինչի համար գնաց Ղազախստան£ Ինչո՞ւ պիտի Անահիտը կողմնակի մարդկանցից իմանար այդ մասին, թեկուզև հենց Հրանտից® Երկու ամսվա ընթացքում նա համոզվել է այն բանում, որ երբեք չի սիրել իրեն® Չափազանց նվաստացուցիչ չի՞ լինի, արդյոք, իր՝ Անահիտի համար, այդքանից հետո ինչ-որ բան բացատրել, ապացուցել.. Ի՞նչ կա որ, թող այդպես լինի՝ սրտին չես հրամայի£ Իսկ Մուշեղը® Մուշեղը շատ լավ տղա է, փառավոր տղա է, ինքն ամեն ինչ կանի, որպեսզի ընտելանա նրան, իսկ գուցեև սիրի£ Եվ նա այնպես կանի, որպեսզի հակառակ Կարենի գուշակումների, Մուշեղն իրեն երջանիկ զգա Անահիտի հետ£ Եվ նա կհասնի դրան£