–Ավելի լավ,– այս անգամ կրկնեց նա բարձրաձայն և անսպասելի նկատեց, որ ինքնաբերաբար պատռում է Կարենի նամակը£ Եվ այլևս անկարող է զսպելու իրեն, Անահիտը հենց այնպես, շրջազգեստով, ընկավ մահճակալին և, գլուխն առնելով ափերի մեջ, դառը լաց եղավ£ Երկար, սրտանց լաց եղավ Անահիտը՝ զգալով, որ արցունքները հետզհետե հանգստացնում են իրեն, կամ, համենայն դեպս, ինչ-որ թեթևություն են բերում£ Նա վիրավորանքից ու վշտից չէր միայն, որ լալիս էր, նա հրաժեշտ էր տալիս ընդմիշտ հեռացող այն լուսապայծառ ջինջ մաքրությանը, որ Կարենը մտցրել էր իր կյանքի մեջ£ Այսպես արցունքն աչքերին էլ նա քնով անցավ® Իսկ հաջորդ օրը, հանդիպելով Մուշեղին, նա նրան ոչինչ չասաց նամակի մասին. ոչ միայն նրա համար, որ չէր ուզում վշտացնել նրան, այլև այն բանի համար, որ Մուշեղն այդ օրը նրան թվաց օտար, նա ոչ մի առնչություն չուներ ոչ իր հետ, ոչ Կարենի հետ, ոչ նամակի հետ£ Մուշեղը, իհարկե, հենց սկզբից զգաց նրա խորթացածությունը, սակայն հարցուփորձ չարեց, ասես կռահողաբար զգալով, որ այսօր ինքն օտար է նրա համար£ Նրանք լուռ քայլեցին մինչև մեծ գլաքար, որոշ ժամանակ նստեցին այնտեղ£ Եվ այդ ամբողջ ժամանակաընթացքում Անահիտը հոգեպես տանջվմում էր, չիմանալով ինչ անել, երե հանկարծ Մուշեղն ուզենա համբուրել իրեն£ Եվ անսպասելիորեն շնորհապարտ էր նրան, հավաստիանալով, որ նա փորձ անգամ չի անում իրեն գրկելու£ Այդ երեկո նրանք երկար չնստեցին իրար հետ, բաժանվեցին շուտ ու մի քիչ էլ վախեցած՝ անակնկալ կերպով իրենց տանջող (համենայն դեպս Մուշեղի համար) օտարացման անբացատրելի սառնությամբ£
Դրսում կրկին ինչ-որ հռնդյուն լսվեց£ Անահիտը դուրս եկավ պատշգամբ և այնտեղից նայեց ներքև, գյուղի կենտրոնից դեպի իրենց թաղամասը բարձրացող ճանապարհին£ Ոչ ոք չկար£ Իսկ հռնդյունը շարունակվում էր£ Այդ հռնդյունը Անահիտի հայացքը տարավ երկինք£ Երևի քիչ առաջվա օդանավն է, ետ է գնում, չգիտես ինչու, մտածեց նա, երկար ժամանակ նայելով ադամանդեղեն երկնքով, աստղերի միջով առկայծումներով ընթացող սուրացող օդանավի ետևից£ Օդանավը գնաց կորավ Մռավա սարի վրա£ Հետաքրքիր էր այդպես մենակ կանգնել բաց պատշգամբում, մերկացող այգուն դեմառդեմ, իմանալով, որ շուրջդ ոչ մի կենդանի շունչ չկա, դու ես ու աշնանային տարօրինակ, արտասովոր երեկոն£ Անահիտը մտավ տուն և հիշեց մի ուրիշ աշուն£ Այդ աշնանն իր և Մուշեղի կյանքում նշանակալից իրադարձություններ եղան. Անահիտն ընդունվեց Ստեփանակերտի բժշկական ուսումնարան, իսկ Մուշեղին զորակոչեցին բանակ£ Մտածում էին. մինչև Մուշեղը կվերջացնի ծառայությունը՝ Անահիտը կավարտի ուսումնարանը, գյուղ կգան և այն ժամանակ էլ կամուսնանան£
–Եվ դու ինձ կսպասե՞ս երկու տարի,– հարցրեց Մուշեղը£
–Դու ինչ է, չե՞ս հավատում ինձ£
–Ինչու չէ®,– խուսափողաբար պատասխանեց Մուշեղը£
–Ես սպասելու եմ քեզ, միայն հաճախակի գրիր ինձ£
Եվ Անահիտը սպասեց, թեև հասկանում էր. թերարժեք սեր է իրենց սերը, Մուշեղն իրեն սիրում է, իսկ ինքը պարզապես կապված է նրան, կապված է ընկերական ջերմ զգացմունքով ու հարգանքով£ Եվ, անյուամենայնիվ, սպասեց, որովհետև նրա համար, էստ էության, արդեն միևնույնն էր. Կարենից հետո մե՞կ չէ, թե ում ես սպասում£ Եվ նա սպասեց, ու միաժամանակ սովորեց. ամիսը մեկ-երկու անգամ գյուղ էր գալիս, քանի որ ուսումնարանը հեռու չէր, գտնվում էր մարզկենտրոնում՝ գյուղից վաթսուն կիլոմետրի վրա£