Выбрать главу

Կարենն իր խոսքի տերը եղավ. գյուղ նա չվերադարձավ, և ոչ ոք կարգին չգիտեր, թե որտեղ է նա, թեև հայտնի էր, որ Ղազախստանից մեկնել էր վաղուց, դեռևս հուլիսի վերջերին («Այսինքն՝ վերջին նամակն ուղարկելուց անմիջապես հետո»,– մտքում հաշվեց Անահիտը)£ Բայց ո՞ւր էր մեկնել, երկար ժամանակ ոչ ոք չգիտեր£ Մի անգամ Անահիտն իր մեջ համարձակություն գտավ՝ գնալու նրանց տուն£ Կարենի մայրը տան առջև՝ բանջարանոցում, կանաչ լոբի էր քաղում£ Անահիտը ցանկապատի վրայով բարևեց նրան, որպես պատասխան ՝Կարենի մայրը քթի տակ ինչ-որ բան մռլտաց, բայց շարունակեց աշխատանքը£ Անահիտը, իհարկե, լավ ընդունելություն չէր սպասում (իր առաջին այցը նա չէր մոռացել), բայց շփոթվեց, և այն աստիճան կորցրեց իրեն, որ մի պահ մնաց շվար կանգնած՝ չիմանալով, թե ինչ անել£ Սթափվելով՝ նա, այնուամենայնիվ, ասաց, որ պարզապես ուզում է տեղեկանալ՝ որտե՞ղ է լինում Կարենը և նամակ-բան գրո՞ւմ է արդյոք, թե ոչ£ Այդքանը, ըստ երևույթին, հերիք էր, որպեսզի Կարենի մայրը դուրս գար ինքն իրենից£ Նա գազազած ելավ լոբու արխից՝ լոբու տերևները սոսնձված շորերին, և ձեռքերը թափահարելով ու ճղճղան ձայնով թնդացնելով օդը, հարձակվեց անակնկալից շշմած Անահիտի վրա և միանգամից սկսեց նզովք թափել նրա գլխին£ Նա այնպիսի խոսքեր էր ասում, որ Անահիտն իր ամբողջ կյանքում երբեք չէր լսել£ Անահիտը շրջվեց և համարյա վազելով դուրս եկավ նրանց բակից և լսեց, թե ինչպես Կարենի մայրն իր ետևից նետեց. «Սիրեկանդ գնացել է, հա՞, էլի պոչ ես խաղացնում»£

Անահիտը փողոց դուրս եկավ ամոթից ու վիրավորանքից կաս-կարմիր կտրած£ Իր բախտից, շուրջը ոչ ոք չկար£ Բայց Անահիտը գիտեր, որ մինչև երեկո ամբողջ գյուղն արդեն իմանալու է, թե Կարենի մայր Լուսիկն ինչպես է շշպռել Անահիտին£

Միայն հոկտեմբերի սկզբներին գյուղում լուր տարածվեց, որ Կարենն ընդունվել է Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա£ Լսելով այդ մասին, Անահիտը դառը կսկիծով մտածեց այն մասին, որ իրենց գժտությունը Կարենի օգտին եղավ. ո՞վ գիտե, գուցե միասին լինեին, նա չկարողանար ընդունվել®

Ավարտելով ուսումնարանը, Անահիտը խնդրեց իրեն ուղարկել հայրենի գյուղ՝ տեղական հիվանդանոցում աշխատելու£ Իսկ երկու ամիս անց բանակից վերադարձավ Մուշեղը՝ արևից թխացած ու առնականացած£ Ծառայել էր նա մոտոհրաձգային զորամասում, ուր և յուրացրել էր մեխանիկի մասնագիտությունը£ Դրա համար էլ, վերադառնալով գյուղ, նա աշխատանքի անցավ կոլտնտեսության ավտոգարաժում£ Շուտով նրան գարաժի վարիչ նշանակեցին (վարիչն արդեն ծեր մարդ էր և գործը դժվարությամբ էր գլուխ բերում)£ Մուշեղն աշխատանքներն այնպես կազմակերպեց, որ գարնանամուտին բոլոր մեքենաներն արդեն լրիվ պատրաստ էին գարնանացանին ու բերքահավաքին£ Կոլտնտեսության ղեկավարությունը հանգիստ շունչ քաշեց. վերջապես բանակային դպրոց անցած գործիմաց մեխանիկ էր գտնվել£

Աշնան կեսերին, երբ գյուղում վերջացան դաշտային աշխատանքները, Անահիտն ու Մուշեղն ամուսնացան£ Անահիտի համառ թախանձանքով (դա շատ վշտացրեց Մուշեղին ու նրա ծնողներին) շատ թեթև հարսանիք արեցին, որին հրավիրեցին մոտ քսան-քսանհինգ մարդու՝ մերձավոր ազգականներից ու ընկերներից£ Հետո կոլտնտեսությունը նոր հողամաս ու դրամական վարկ տվեց՝ տուն կառուցելու համար, և նրանք տուն կառուցեցին՝ միահարկ, երկու սենյակից բաղկացած£ Տունը բլրի վրա էր՝ երեսով դեպի արևը, և այնտեղից, ինչպես ափիդ մեջ, երևում էր ամբողջ Հնձախութը՝ բլրալանջերին ու ձորակներում փռված փոքրիկ թաղամասերով£ Պարզ եղանակներին ու լուսնկա գիշերներին տարին չորս բոլոր Անահիտի աչքի առջև մենության մեջ թախծում էր Մռավա սարը, երևում էին շրջակա բոլոր լեռներն ու սարերը, մեծ ու փոքր հանդերը՝ կպած անտառներին կամ հենց այդ անտառների մեջ® Անահիտը կանգնում, երկար դիտում էր այդ բոլորը, և դրանք ոչ մի զգացմունք չեն արթնացնում նրա մեջ® Բլրի վրա կանգնած այդ տանն սկսեցին ապրել Անահիտն ու Մուշեղը£

Ծանրաբեռ նոր հոգսերով՝ կապված մանկությունից ի վեր կայունացած հոգեկան կերտվածքի կտրուկ փոփոխման հետ, Անահիտը սկզբնական շրջանում չէր նկատում սեփական օտարացումը Մուշեղից, Մուշեղն ինքն էլ կարծես թե դժգոհության ոչ մի նշան չէր ցուցաբերում, հավանաբար նրա համար, որ առերևույթ ոչ մի բանում չէր դրսևորում այդ օտարացումը£ Անահիտը սիրալիր էր ամուսնու հետ, հոգատար ու գորովալից էր, Մուշեղը ևս նույնպիսի զգացմունքներով էր պատասխանում նրան£ Առավոտվանից Անահիտը գնում էր հիվանդանոց, իսկ Մուշեղը՝ վերանորոգման արհեստանոց£ Վերադառնում էր նա սովորաբար Անահիտից ուշ, և տանը միշտ պատրաստ էր լինում համեղ ու տաք կերակուրը£ Միասին ճաշում էին, իսկ հետո կամ հյուր էին գնում որևէ բարեկամի տուն, կամ գնում էին կինո, երբեմն էլ մնում էին տանը£ Տանը նրանց համար տխուր չէր անցնում. Մուշեղն ուրախ ու հոժարակամությամբ օգնում էր Անահիտին տնտեսական գործերում, իսկ եթե անելու բան չէր լինում, յուրաքանչյուրը մի գիրք էր վերցնում գրապահարանից և խորասուզվում էին ընթերցանության մեջ, կամ եթե հեռուստատեսությամբ կարգին կինոնկար էր ցուցադրվում, նստում էին հեռուստացույցի դիմաց, նայում£ Նման պահերին, լավ իմանալով, թե կինոյի ինչպիսի սիրահար է Անահիտը, Մուշեղն ավելի շատ Անահիտին էր նայում, քան էկրանին՝ ձգտելով կնոջ դեմքի շարժումների ու աչքերի արտահայտությունից գուշակել, թե ինչ է ցուցադրվում էկրանի վրա, և համարյա միշտ էլ գուշակում էր անսխալ£ Անահիտի մեջ օտարացման զգացումն առաջանում էր այն ժամանակ, երբ նրանք մտնում էին անկողին£ Մուշեղի փաղաքշանքը թեև տհաճ չէր նրան, բայց և չէր հուզում, չէր ալեկոծում նրա արյունը, և որպեսզի թաքցներ դա, Անահիտը ստիպված էր լինում ձևացնել և, պատասխանելով նրա փաղաքշանքներին, նա սարսափով մտածում էր այն մասին, որ ինքն ամբողջ կյանքում պիտի ձևացնի և ամբողջ կյանքում վախենա, որ Մուշեղը մի օր կզգա իր կեղծիքը® Մի երկու անգամ Անահիտն իրեն բռնեց այն բանում, որ քիչ էր մնում Մուշեղի փոխարեն արտասաներ Կարենի անունը և սառավ այն մտքից, որ երբևէ դա կարող է պատահել և թե ինչ կարող է տեղի ունենալ դրանից հետո£ Նա տենդայնորեն իրենից հեռու վանեց իրեն վախեցնող այդ անունը և գիշերային իր մեղքը՝ ամուսնու առջև, նա ձգտում էր քավել ցերեկները՝ նրա հանդեպ ցուցաբերած նուրբ հոգատարությամբ, փայփայանքով, հանգիստ բնավորությամբ£ Եվ դա, ընդհանուր առմամբ, նրան հաջողվում էր, որովհետև Մուշեղն անկեղծաբար ուրախանում էր նրա խաղաղ, քնքույշ խոնարհության թեկուզև ամենաչնչին դրսևորմամբ՝ չկասկածելով դրա իսկական պատճառի մասին և վերագրելով այն իր, ինչպես ինքն էր ասում, «սարսափելիորեն բախտը բերելուն»£ Եվ, այնուամենայնիվ, ցերեկը փոխվում էր գիշերվա, և ամեն ինչ սկսվում էր նորից, և Անահիտը մտածում էր այն մասին, թե երկա՞ր կդիմանա, արդյոք, այս երկպառակ կյանքին£ Եվ հիմա, որպեսզի ինչ որ ձևով իր մեջ պատասխան զգացմունքներ արթնացներ Մուշեղի հանդեպ, նա մխիթարում էր իրեն, որ շուտով երեխա կունենան, նա երազում էր շուտ ունենալ այդ երեխան, հուսալով ու հավատալով, որ եթե երեխան ծնվի, իր ու Մուշեղի հարաբերությունները կամրապնդվեն այն աստիճան, որ այդ ատելի օտարացումը կլուծվի, կչքանա ինքնին և ամեն բան կընկնի իր տեղը, և կյանքը վերջապես կրկին ձեռք կբերի իր ջինջ պարզությունը, առանց որի չկա երջանկություն£