Выбрать главу

Երեխան, ավաղ, չափազանց ուշ ծնվեց, նրանց համատեղ կյանքի երրորդ տարում միայն, երբ Մուշեղն սկսել էր արդեն որոշ բաներ կռահել® Անահիտը հաճախակի էր իր վրա բռնում ամուսնու մտախոհ հայացքը, որովհետև այդպիսի հայացքից հետո, առանց ձևականության կհետևի հարցը, որն, ամեն պարագայի կարող է հանկարծակիի բերել Անահիտին£ Անահիտը նման դեպքերում ինչ-որ պատրվակ էր գտնում՝ տնից դուրս գալիս, միայն թե հեռու լինի Մուշեղից, միայն թե հնարավորություն չընձեռնի նրան տալու իրեն վախեցնող հարցը,– վերցնում էր կուժը և գնում աղբյուրը՝ ջրի, կամ մի անհետաձգելի բան «հիշելով», գնում էր հիվանդանոց£

Եվ, այնուամենայնիվ, Մուշեղը տվեց անխուսափելի հարցը.

–Անահիտ, միայն ճիշտն ասա, ես անտանելի՞ եմ քեզ համար£

Ուշ երեկոյան էր դա, նրանք պառկել էին անկողնում քնելու, Անահիտի մարմինը լարվեց ինչպես զսպանակ, բայց հաջորդ վայրկյանին նա արագորեն հպվեց ամուսնուն£

–Այդ ի՞նչ ես ասում, Մուշեղ,– նվաղկոտ ձայնով ասաց նա£

Հաջորդ հարցն ավելի սարսափելի էր.

–Չէ՞ որ Կարենից հետո քեզ համար միևնույն էր, թե ում հետ կամուսնանայիր£ Իմ փոխարեն մեկ ուրիշը պատահեր՝ նրա հետ կամուսնանայիր®

–Պետք չէ այդ մասին,– ասաց Անահիտը կամացուկ, ծայր աստիճան լարված ձայնով£– Ես ուզում եմ քնել£ Ավելի լավ է քնենք£

Գիշերվա կեսին Մուշեղն արթնացավ քնից. Անահիտը չկար կողքին£ Մուշեղն արագ ելավ տեղից, մտավ մյուս սենյակը£ Անահիտը գիշերվա շապիկով նստել էր մթան մեջ և լալիս էր անձայն®

Մուշեղը որոշ ժամանակ կանգնեց դռների մեջ, հետո վերադարձավ, պառկեց ու մինչև լույս աչք չփակեց£ Լուսադեմին, առանց նախաճաշելու, գնաց գարաժ, իսկ երեկոյան եկավ խմած և ինչ-որ դատարկ բանի համար անողոքաբար ծեծեց Անահիտին£ Եվ զարմանալին այն էր, որ ինչպես միշտ, Անահիտն այդ օրն էլ ներեց նրան, նույնիսկ չթողեց, որ ներողություն խնդրեր£ Նա Մուշեղին չէր մեղադրում£ Մեղադրում էր ինքն իրեն£

Երեխայի ծնունդը ոչինչ չփոխեց, ընդհակառակը՝ գնալով նրանց միջև ընկած վիհը խորացավ՝ պարտականություն դնելով նրանց վրա՝ դիմանալ ու չփորձել կտրել խճճված հանգույցը£ Եվ նրանք դիմանում էին£ Ի միջի այլոց, գործը թեթևանում էր նրանով, որ Մուշեղը ոչ միայն սիրում էր կնոջը, այլև գիտեր, որ նա ոչ մի տեղ չի գնա իրենից, երեխան ամուր կապում էր նրա ձեռն ու ոտքը£ Իսկ ո՞ւր պիտի գնա®

Դրսում շարունակում էր հոսել աշնանային արտասովոր, լուսնկա երեկոն£ Անահիտը, պատուհանի առջև նստած, վերհիշում էր անցած-գնացած օրերը£ «Թող քեզ ծիծաղելի չթվա, Կարեն,– մտովի Կարենի հետ զրուցում էր Անահիտը,– թող ծիծաղելի չթվա, որ լինում են այնպիսի օրեր, երբ ուզում եմ գլուխս թաքցնել քո տաք գրկի մեջ, որպեսզի դու քնքուշ ձեռքերով շոյես ինձ, և ես մոռանամ, մոռանամ ամեն ինչ, ինչպես այն ժամանակ, հեռավոր թվացող այն տարիներին® Ասա ինձ, ո՞րն է այն ճամփան, որ կարող է մեզ տանել դեպի այդ օրերը՝ անցած-գնացած®»£ Հարյուրավոր ճանապարհների խաչմերուկներից մեկում, մտածում էր նա, կյանքը հանդիպեցրեց իրեն ու Կարենին, որպեսզի երջանիկ լինեն, ամեն մարդ ծնվել է երջանիկ լինելու համար, այլապես ինչո՞ւ աշխարհ գալ, աստված մարդուն հենց դրա համար է ստեղծել, իսկ ինքը, երևի, շատ էր հպարտ, չուզեց հասկանալ, որ ինքը երջանիկ կլինի միայն Կարենի հետ, չուզեց, դրա համար էլ, ինչպես բոլոր մեծ երջանկությունները, կարճ տևեց նաև իր երջանկությունը£