Անահիտը հիշեց Կարենի մի խոսքը. «Երբ քեզ չեն սիրում այլևս, քեզ հետ է մնում քո վիշտը£ Երբ դու ինքդ արդեն չես սիրում, քեզ ոչինչ չի մնում այլևս»£
Անահիտը դառը քմծիծաղեց իր մտքերի վրա£ Նա քմծիծաղում էր, այնինչ արցունքները հոսում էին աչքերից£ Նա արտասվում էր իր խորտակված սիրո համար, օտար աչքի համար աննկատ իր առաջին կնճիռների համար, այն բանի համար, որ օրերն անցնում են միանման, անիմաստ ու դատարկ£
Այդ օրերը, շաբաթները, ամիսները, տարիներն աննկատելիորեն անցնում են, և ստացվում է ճիշտ մոր ասածի նման. ամեն ինչ կա՝ ջահելություն, առողջություն, քեզ սիրող, հոգատար ամուսին ու մեծացող որդի ունես, որը շուտով առաջին դասարան է գնալու, տուն ունես, և փառք աստծո, ամեն ինչ կա տանը, ապրելու ամենալավ ժամանակն է, ապրիր ու ուրախացիր, բայց չի լինում, չի ստացվում, ուրախանալու ոչինչ չկա և չգիտես՝ ինչո՞վ կվերջանա դա, և կվերջանա՞, արդյոք, երբևէ®
Ոտնաձայներ լսելով՝ Անահիտը լարեց ուշադրությունը£ Տան ետևում ճռռաց դարբասի դռնակը, հետո բակում լսվեցին Մուշեղի ծանր ու հատու քայլերը. նա դեռ չէր թողել զինվորական շարայինի իր խրոխտ քայլվածքը£ Մուշեղը, ներս մտնելով տուն, գլխի թեթև շարժումով բարևեց կնոջը, մոտեցավ ընթրիքի սեղանին£
–Իսկ ո՞ւր է Արայիկը£ Քնա՞ծ է, ինչ է®
–Ոչ, մայրիկի մոտ է,– պատասխանեց Անահիտը£– Ինչո՞ւ այդպես ուշ ես գալիս£
–Մարտակերտ՝ պահեստամասերի էինք գնացել£
–Հաջողվե՞ց ստանալ,– հարցրեց Անահիտը£ Նրա համար, իհարկե, միևնույն էր՝ ստացե՞լ են այդ պահեստամասերը, թե ոչ, բայց պետք էր, չէ՞, մի բանի մասին խոսել, որպեսզի հենց առաջին րոպեներից նյարդեր քայքայող լռություն չտիրի, որին նրան՝ ոչ Անահիտը, և ոչ էլ Մուշեղը, ոչ մի կերպ ընտելանալ չէին կարողանում (դրա համար էլ Մուշեղը խոսք բացեց Արայիկի մասին, նա գիտեր, որ այսօր նա տատի մոտ պիտի մնար)£
–Ոչ,– պատասխանեց Մուշեղը, հացը բրդելով մածնի մեջ£– Մի թուղթ կար պակաս£ Ստիպված վաղն էլ պիտի գնանք£
–Ի՞նչ թուղթ£
–Լիազորագիր պիտի վերցնեինք, մոռացել էինք£ Ոչինչ, վաղը կստանանք,– Մուշեղը քիչ լռեց, հետո ավելացրեց£– Ի միջի այլոց, այնտեղ, շրջկենտրոնի խանութում լավ ճտքակոշիկներ կային՝ մեջը փափուկ, ձմռան համար լավ բաներ են£ Էսօր չհաջողվեց վերցնել, մոտս փող չկար, վաղը կվերցնեմ£
–Ճտքակոշիկներ ես ունեմ, համարյա նոր են®
–Նախ, այնքան էլ նոր չեն® Մի խոսքով, վաղը կբերեմ, դու գիտես՝ դուր եկան՝ կվերցնես, չես ուզենա՝ կծախես որևէ մեկին£– Անահիտի մարմնով քնքշանքի ու խղճահարության մի տաք ալիք անցավ£ Նա նայեց ամուսնուն՝ ընդհանուր առմամբ ուժեղ ու բարի այդ մարդուն, որից, ինչպես իրենից, բախտը երես էր թեքել՝ զրկելով նրան մի փոքր երջանկությունից£ Նա ետևի կողմից մոտեցավ Մուշեղին և, փարվելով նրան, նրա գլուխը սեղմեց իր կրծքին£
–Եթե դու գնես այդ ճտքակոշիկները,– արտաբերեց նա փաղաքուշ ձայնով,– ես դրանք կծախեմ մի ուրիշի, որովհետև ինձ պետք չեն, ես ամեն ինչ ունեմ£ Այնպես որ, եկ այդ մասին չխոսենք£ Մենք այնքան էլ շատ փող չունենք, որպեսզի ուզածին պես ցրիվ տանք£
–Ոնց թե ցրիվ տանք® Քեզ համար է, չէ՞,– վրդովվեց Մուշեղը£– Դու գոնե մտածո՞ւմ ես, թե ինչ ես ասում£
Անահիտը չհասցրեց պատասխանել. տան ետևում մի մեքենա կանգ առավ£ Մեքենայի լույսերն ընկան ծառերրի վրա, իսկ քիչ անց դրսում լսվեցին ինչ-որ մեկի ոտնաձայները£
–Սա ո՞վ կլինի այս ուշ երեկոյան,– դժգոհ փնթփնթաց Մուշեղը. նա այսօր շատ էր հոգնել, ուզում էր շուտ քնել£
–Դու նստիր, ես դուռը կբացեմ,– ասաց Անահիտը£
Նա արագ անցավ փոքրիկ նախասենյակով, բաց արեց դեպի բակ նայող դուռը և անսպասելիորեն ընկրկեց՝ գունատվելով ու ձեռքը տանելով բերանին, որպեսզի խլացնի բնազդական ճիչը£
–Բարև, Անահիտ,– արտասանեց Կարենը՝ շփոթված ժպտալով£– Հյուր չե՞ք ընդունում£
«Աստված իմ, այդ դո՞ւ ես»,– մտովի շշնջաց Անահիտը, դեռևս չհավատալով իր աչքերին£
–Համեցեք®,– խեղդված, հանկարծակի խռպոտած ձայնով ասաց նա£
Կարենը մտավ ներս£ Անահիտը մնաց նախասենյակում և, մեջքով հենվելով պատին, մի պահ փակեց աչքերը՝ չիմանալով ինչպես զսպել սրտախփոցը, որից կտրվում էր շունչը£ Բացելով աչքերը, Անահիտն ասես մշուշի միջից տեսավ, թե ինչպես Մուշեղը, դեմքին քարացած բութ ժպիտ, ընդառաջ ելավ անակնկալ հյուրին (իսկ թե այդ պահին Կարենն ինչպիսի տեսք ուներ՝ Անահիտը չգիտեր, որովհետև նա կանգնած էր թիկունքով դեպի իրեն), թե ինչպես Կարենն առաջինն անվստահ մեկնեց ձեռքը, ասես չիմանալով՝ դպրոցական տարիների իր ընկերը կսեղմի՞ իրեն մեկնված ձեռքը, թե ոչ, դարձյալ մշուշի միջից Անահիտը տեսավ, թե ինչպես Մուշեղը, սկզբում մի տեսակ տատանվելով՝ սեղմի՞ իրեն պարզած այդ ձեռքը, թե՞ ոչ, հետո, այնուամենայնիվ, սեղմեց այն ամուր, տղամարդավարի£
Այդպիսի սկիզբը որոշ թեթևություն բերեց Անահիտի սրտին£ Նա ինքնաբերաբար ուղղեց սանրվածքը և վճռականորեն մտավ սենյակ, ուր լարված լռություն էր տիրում£ Կարենն ու Մուշեղը մի պահ շփոթված նայում էին տարբեր կողմեր՝ աշխատելով չհանդիպել հայացքներով£ Անահիտը բացեց սպասքապահարանը և, զրնգացնելով սպասքը, սկսեց հանել թեյի բաժակները£