Выбрать главу

–Ի՞նչ բանի ես, Անահիտ,– հարցրեց Մուշեղը£

–Ես® ես հիմա թեյ կդնեմ®

–Նման դեպքերում ոչ թե թեյ են խմում, այլ ավելի լավ բան£

–Ոչինչ պետք չէ, Մուշեղ, ղեկի վրա եմ, երկար ճանապարհ պիտի գնամ£ Մի րոպեով մտա տեսնեմ ինչպես եք£ Մերոնց մոտ էի, քանի տարի չեմ եղել®

–Պարզ է,– քմծիծաղեց Մուշեղը£– Իսկ որտե՞ղ էիր այսքան տարի£

–Երկար պատմություն է, Մուշեղ£

–Դու էլ կարճ պատմիր, եթե շտապում ես®Անահիտ, թեյի հոգս արա£

–Հիմա,– սկսեց շտապել Անահիտը՝ կրկին զրնգացնելով սպասքն ու գաղտնաբար նայելով Կարենին. նա ոնց որ ավելի բարձրահասակ էր դարձել, թխացել էր արևից, սակայն անընկալելի ինչ-որ ըկճվածություն կար նրա մեջ® Եվ այդ վաղ ճերմակը նրա մազերի մեջ, և այդ կնճիռները, որ կտրվածքներ էին առաջացրել նրա լայն ու բաց ճակատին® Անահիտի սիրտը դանդաղ սկսեց մղկտալ£ Բաժակապնակները հանելուց հետո նա մի տեսակ այլևս չգիտեր, թե ինչ պիտի անի. Կարենի ձայնն ասես հմայել էր նրան£

–®Տիմիրյազևն ավարտելուց հետո խնդրեցի ինձ նորից ուղարկել Ղազախստան£

–Իսկ ինչո՞ւ չեկար մեր մարզը£ Չէ՞ որ այստեղ նույնպես գյուղատնտեսներ են պետք®,– հետաքրքրվեց Մուշեղը£ Անահիտը, շաքարամանը ձեռքին, մնաց սառած. Մուշեղի խոսքերում, նրան թվաց, թաքնված մարտահրավեր կար£ Ըստ երևույթին, Մուշեղը ևս ուշացումով հասկացավ այդ, դրա համար էլ չթողեց, որ Կարենը պատասխաներ£

–Ի դեպ, դա կարևոր չէ, խոպանում նրանց կարիքն ավելի լավ են զգում, այնտեղ ուրիշ են մասշտաբները,– ասաց նա, աչքի տակով որսալով Անահիտի երախտագետ հայացքը£– Իսկ հետո՞£

–Երկու տարի հացահատիկային մի խոշոր սովխոզում գլխավոր գյուղատնտես էի, մտածում էի՝ կմնամ ընդմիշտ®– Նա մի պահ խոսքն ընդհատեց, բայց հետո ավելացրեց հենց այնպես, առանց ճիգ գործադրելու£– Չկարողացա® ինձ չէին հերիքում մեր լեռները, այստեղի օդը, և առհասարակ մի տեսակ էի զգում ինձ®

–Դու, ի՞նչ է, չե՞ս ամուսնացել մինչև հիմա,– հարցրեց Մուշեղը£

–Ամուսնացել եմ, նույնիսկ երկու երխա ունեմ՝ մի տղա ու մի աղջիկ£ Պարզապես այնտեղ ես ինձ զգում էի ոնց որ օտարության մեջ£

–Ընտանիքո՞վ ես եկել£

–Այո,– գլխով արեց Կարենը, վառելով սիգարետը£

Սենյակում կարճատև, բայց լարված դադար տիրեց£ Ինչպես ամպրոպի հեռավոր, սրընթացորեն մոտեցող որոտ, օդում՝ էլեկտրացնելով մթնոլորտը, ոչ ոքի կողմից տրված մի հարց էր սավառնում£ Այդ չարտահայտված հարցին պատասխանեց ինքը՝ Կարենը£

–Մենք ապրելու ենք ոչ այստեղ,– հանգիստ ասաց նա, չնայելով ոչ մեկի կողմը և կարճ քմծիծաղ տվեց, ինքն էլ զգալով, թե ինչպես իր խոսքերն իսկույն լիցքաթափ արեցին մթնոլորտը, սենյակում լարվածությունը փարատվեց£– Ինձ փորձնական տնտեսության գյուղատնտես են նշանակել ցիտրուսային գոտում£

–Բայց այնտեղ նույպես չեն լինի քո լեռները®– ասաց Մուշեղը£

–Ոչինչ, մի կերպ կդիմանանք®– արձագանքեց Կարենը՝ նայելով ուղիղ Մուշեղի աչքերին£ Սա իր հայացքը չփախցրեց£– Սա ի՞նչ է, շարունակ իմ մասին ենք խոսում£ Դո՞ւք ինչպես եք£

Մուշեղը չպատասխանեց£ Նա անսպասելիորեն վեր կացավ նստած տեղից£

–Ես, այնուամենայնիվ, գնամ նկուղ՝ գինի բերելու£

–Ասացի, որ չեմ խմում£

–Մի բաժակ կխմես, թեթև գինի է, ոչինչ չի լինի£

Նա դուրս եկավ£ Սենյակում կրկին լռություն տիրեց£ Կարենը նստել էր սեղանի մոտ՝ մեջքով զգալով Անահիտի ներկայությունը£

–Հը, ինչպե՞ս եք ապրում, Անահիտ,– կամացուկ հարցրեց Կարենը£

Անահիտը մատուցարանը՝ թեյի բաժակներով, չրխկոցով դրեց սեղանին£

–Ես հիմա չգիտեմ ինչ անել£ Թե՞յ եք խմելու, թե՞ գինի£

–Ոչ մի բան պետք չէ, Անահիտ£ Ես մի բաժակ գինի կխմեմ ու կգնամ£ Մեքենան ուրիշի է, երկրաբան մի ընկեր ունեմ՝ Ալբերտ Շահնազարյան, նրանն է, առավոտյան շուտ տեղ է գնալու£– Նա վերջապես բարձրացրեց աչքերը, նայեց Անահիտին£– Դուք համարյա չեք փոխվել՝ ոչ դու, ոչ էլ Մուշեղը£

Կարենը չժպտաց նրան աչքերով, ինչպես ժպտում էր այն ժամանակ£ Նա չժպտաց, և դա ցավ պատճառեց Անահիտին£ Ասես դա որևէ բան կարող էր փոխել£ Աստված իմ, ինչպիսի հիմար մտքեր են գալիս գլուխը, փոխանակ հարցնելու, տեսնելու՝ հիշո՞ւմ է իրեն, այնտեղ, մատուռի ձորում, մամռոտ քարերի մեջ անտեր, անտիրական մնացած իրենց աղբյուրը, դեպի լույս ու արև ելնող սպիտակավուն հաճարկենին, որի վրա մինչև հիմա էլ վերքի պես սպիացած մնում են դեռ իրենց անունները՝ ավետելով, որ տևական ոչինչ չկա այս մեծ աշխարհում, ամեն ինչ անցողիկ է, ժամանակավոր®

Սակայն Անահիտը ոչինչ չհարցրեց, նա թոթվեց ուսերը, ասաց.

–Դա երևի նրանից է, որ վատ չենք ապրում£

Կարենը հազիվ նկատելի շարժեց հոնքերը£

–Ես ուրախ եմ ձեր հաջողությամբ£

–Դու ինչպե՞ս ես£

–Նույնպես վատ չեմ®– Նա խեղդեց հառաչանքը, ավելացրեց®– Կին, երեխաներ, նախասիրած աշխատանք®

–®հեռուստացույց, սառնարան, լվացքի մեքենա®

–Ոչ, այդ բաները չունենք դեռ, պարզապես առնելու ժամանակ չի եղել£ Իսկ ի՞նչ կապ ունեն դրանք®

–Դա իմ մայրն էր մի ժամանակ ասում, որ հիմա ապրելու ամենալավ ժամանակն է, որ ամեն ինչ կա, թոշակն անգամ տուն են բերում® մնում է ապրել ու ուրախանալ®