–Հըմ-դա® ամեն ինչ կա® անհասկանալի է միայն, ինչո՞ւ ոչ բոլորն են ուրախանում®,– մտազբաղ արտաբերեց Կարենը ՝ ձեռափով ուղղելով սփռոցի ծայրը£
Ներս մտավ Մուշեղը՝ մի կուլա գինի ձեռքին® Առանց որևէ մեկին նայելու, նա փոքրիկ կուլան դրեց սեղանին£ Անահիտն ուզում էր հանել գինու ըմպանակները, բայց Մուշեղն ասաց, որ ըմպանակներ պետք չեն, այսպիսի գինու համար թեյի բաժակներն ավելի լավ են£ Երեք բաժակ լցնելով մինչև եզրերը, նա վերցրեց իր բաժակը և ասաց.
–Դեհ, թող մեր հանդիպման կենացը լինի®
–Ոչ, ավելի ճիշտ կլինի՝ բաժանման,– ասաց Կարենը£– Վաղը երեկոյան ես արդեն պետք է իմ տնտեսությունում լինեմ£ Ավելի լավ է հաջողություն մաղթեք ինձ£
–Դե, ինչ, հաջողություն քեզ ու մի քիչ էլ երջանկություն£
Կարենն ի պատասխան գլխով արեց ու նայեց Անահիտին£
–Իսկ դո՞ւ, Անահիտ, դու ինձ ոչինչ չե՞ս մաղթում£
Անահիտն ուղիղ նայեց նրա աչքերի մեջ, ասաց կամացուկ, բայց հատու ձայնով.
–Իմ ամուսինը քեզ հաջողություն ու երջանկություն մաղթեց նաև իմ անունից£
Նա բարձրացրեց իր բաժակը, խփեց Մուշեղի բաժակին£ Խմեցին կանգնած£ Կարենը նայեց ժամացույցին£
–Դեհ, ես գնամ,– ասաց նա` մի պահ նայելով հատակին®
Մուշեղը մինչև մեքենան գնաց՝ նրան ճանապարհելու£ Դա մի հին «գազիկ» էր՝ գույնը կորցրած տենտով£ Կարենը բաց արեց դռնակը, բայց չնստեց£ Նա հանեց ծխախոտատուփը, մի սիգարետ վերցրեց, տուփը մեկնեց Մուշեղին£
–Հը, է՞լ ինչ կուզենայիր ասել£
Մուշեղը բարձրացրեց ուսերը£
–Ոչինչ£ Համարյա ամեն ինչ ասացինք£ Ի միջի այլոց®– նա տատանվեց£
–Ասա£
–Բարևներ հաղորդիր Աստղիկին£
–Աստղիկն ո՞վ է,– լարվեց Կարենը£
–Սպասիր®,– Մուշեղը կկոցեց աչքերը®– Մենք այն կարծիքին էինք, որ դու ամուսնացել ես ձեր ազգականի աղջկա հետ®
-Պետք չէ այդ մասին,– խստորեն ասաց Կարենը£– Միթե՞ դու կարծում ես, թե ես այսօր կմտնեի ձեզ մոտ, եթե ամուսնացած լինեի նրա հետ:– Նա նստեց ղեկի մոտ, կրկին դարձավ Մուշեղին և ասաց ժպտալով£– Հիշում եմ, դպրոցում պարծենում էիր տափակ ճշմարտություններով£ Ուզո՞ւմ ես դրանից մի հատ ասեմ£
–Ասա տեսնենք,– արտաբերեց Մուշեղը՝ վառելով սիգարետը£
–Ինչքան ուզում ես, կարելի է շարունակ կրկնել, որ մեր բախտը մեզնից է կախված, բայց հերիք է, որ թեկուզ մի անգամ թեթևամտորեն վերաբերվենք այդ բախտին, որպեսզի նա քեն հանի մեզնից մեր ամբողջ կյանքի ընթացքում£ Ահա այդպիսի բաներ®
–Դու գտնում ես, որ բախտը դաժա՞ն է եղել քո հանդեպ,– հարցրեց Մուշեղը և իսկույն հասկացավ, որ հարցը հնչեց ոչ տեղին£
Կարենը շրխկոցով փակեց «գազիկի» դուռը, գործի գցեց մեքենան, հետո ժպտալով շրջվեց դեպի Մուշեղը և հարցին պատասխանեց հարցով.
–Իսկ դո՞ւ£– Նա չսպասեց պատասխանին£– Մնաս բարով, Մուշեղ£
Մեքենան, առանց լույսերը վառելու, դանդաղ գնաց կիսամութ դատարկ փողոցով, միայն ետևի կարմիր լապտերիկներն էին վառվում£ Բայց շուտով դրանք ևս չքացան մթության մեջ£
Գիշերվա կեսին Մուշեղն արթնացավ, նայեց կնոջը£ Անահիտը պառկած էր դեմքը դեպի առաստաղը, վարագույրների արանքից ներս թափանցող լուսնից շողշողում էին նրա լայն բացված աչքերը, կամակոր շուրթերը թեթևակի հպված էին իրար, իսկ այտերին շողում էին չչորացած, արծաթագույն արցունքները£
–Դու քնա՞ծ չես,– հարցրեց Մուշեղը£
Աշնանային պարզկա, ցուրտ երկնքով կռունկների երամ էր անցնում՝ կուր-լու, կուր-լու, կուր-լու, թախծոտ կանչում էին կռունկները, նրանց թախծական կանչերը հեռանում էին® Ահա թե ինչու էր ամբողջ երեկոն թվում այնպես ոչ սովորական, արտասովոր, այո, իր սիրտն զգում էր, երևի, որ նա պիտի գար այսօր®
–Դու քնա՞ծ չես,– կրկին հարցրեց Մուշեղը£
–Ոչ£
Մուշեղը մեղմորեն շոյեց կնոջ մերկ ուսերը£
–Իսկ դու փորձիր քնել£ Ախր չես փորձել®
–Ոչ£– Նա շրջվեց ամուսնու կողմը, վերցրեց նրա ձեռքը, այտով հպվեց մեքենայի յուղի հոտ արձակող խոշոր, կոշտ ձեռափին, և փակեց աչքերը£– Ես հիմա քնով կանցնեմ, միայն դու ձեռքդ մի վերցրու®
–Չեմ վերցնի, դու քնիր, – ասաց Մուշեղը£ Բայց իր մեջ ակամայից մտածեց. ո՞ւմ ձեռքին ես հպվել այդպես՝ ի՞մ, թե՞® Եվ մտովի ընդհատեց ինքն իրեն՝ ուրիշ անուն չտալու համար£
=====================
ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ
Տունը գյուղի ծայրին էր՝ երեսով դեպի արև, թիկունքով՝ հենված անտառին£ Մյուս տներից տարանջատ՝ կանգնած էր բլրակի վրա միայնակ ու ասես նաև լքված£ Անտառն օրվա բոլոր ժամերին բուրում էր անուշակ բույրերով, լույսը դեռ չբացված՝ թռչուններն այնտեղ սկսում էին վաղորդյան ջինջ արևով օծված իրենց համերգը£ Իսկ գիշերները, երբ շուրջն ամեն ինչ սահում, ընկղմվում էր փափուկ ու անեզր մթության մեջ, Բախչուտի ձորի կողմերում սկսում էր հնչել գիշերահավի կարոտակեզ կանչը£
Հուշերի հեռավոր մշուշում այսպես էր տպավորվել հարազատ եզերքը և հիմա, նստած պատշգամբի մի ծայրում, Ավետիսն ակնդետ նայում էր շուրջն ու ասես ոչինչ չէր փոխվել. տան ետևում, անտառում, դարձյալ իրար ընդհատելով, երգում էին կեռնեխները՝ նրան կրկին վերադարձնելով այն հին օրերը, որ, ավաղ, անցան երազի պես ու էլ երբեք չեն դառնալու£