–Էհ, որդիս,– խուլ արձագանքեց հայրը, դողացող մատներով ծխախոտը վառելով£ Նա որոշ ժամանակ լուռ էր, մտքերի հետ, իսկ հետո ասաց.– Տեսնում եմ՝ կան բաներ, որ դու չգիտես ու այդպես էլ երբեք չես իմանալու, որովհետև ամեն բան չէ, որ կարելի է բառերով արտահայտել£
Որդին նայեց հորը և, հանդիպելով նրա հայացքին, աչքերն արագ դարձրեց ուրիշ կողմ£ Նա, իհարկե, գիտակցում էր, որ որդիական իր պարտքը թելադրում է հայր կոչել հեռուներից եկած այս մարդուն, սակայն լեզուն չէր պտտվում արտաբերելու այդ բառը, նրան թվում էր՝ սրբազան զգացումներ վիրավորող ինչ-որ բան կար դրա մեջ£
–Ըստ երևույթին, կյանքում լինում է նաև այսպես. կարևոր չէ, թե իրականում ինչպիսին ես դու, կարևորն այն է, թե ինչպես կներկայացնեն քեզ,– խոսեց հայրը դառը քմծիծաղով£
Որդին լուռ էր£ Նա շատ լավ էր հասկանում, որ անշնորհակալ որդին օտարից վատ է, ինչ-որ տեղ նույնիսկ հանցագործ է, քանի որ որդին իրավունք չունի անտարբեր լինել հոր հանդեպ, բայց ինքն ինչո՞վ է մեղավոր, որ չի կարողանում նրան ընդունել որպես հարազատ հոր, և կեղծել նույնպես չի կարողանում£
–Ինձ այստեղ բերողը դու էիր, որդիս,– նորից խոսեց հայրը, դժվարությամբ արտաբերելով բառերը£– Հազարավոր կիլոմետր ճանապարհ եմ կտրել քեզ համար®
–Ինչո՞ւ,– հարցրեց որդին, թեկուզ հասկանում էր՝ հոր համար հեշտ չի լինի պատասխանել այդ հարցին£ Սակայն նա պատասխանի չէր էլ սպասում£ Որդին շարունակում էր հորը նայել անկարեկից, տարակա հայացքով, նայում էր այնպես, ինչպես կնայեն միանգամայն կողմնակի, անծանոթ մարդուն£ Նա ոչ մի կերպ չէր կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ այդ կողմնակի, անծանոթ մարդն իր հայրն է£ Այնինչ ինքն այնպես կուզենար ազատվել իր սիրտն ու հոգին կաշկանդող զգացումներից, որպեսզի կարողանար գրկել հորը, ինչպես կարոտած որդին կարող է գրկել հորը, և արտասանել նվիրական «հայրիկ» բառը, որի համը վաղուց, շատ վաղուց է, ինչ ինքը մոռացել է£ Սակայն փոխարեն վշտի զգացումի, որդուն պատել էր սառցային ինչ-որ ցրտություն, և նա անուժ էր որևէ կերպ հաղթահարելու այդ ցրտությունը£
–Ինչպե՞ս ես ապրում, որդիս,– անսպասելի հարցրեց հայրը£
–Ինչպես տեսնում ես,– տատանվելով անորոշ պատասխանեց որդին£
–Կյանքում լինում են դժվարին պահեր,– հանգիստ ձայնով խոսեց հայրը£– Անհրաժեշտ է դիմադրել՝ թիկունքով շրջվելով դեպի վատը, և լավ օրերն իրենք իրեց կգան£ Երջանիկ լինելու համար հարկավոր է հավատալ երջանկության հնարավորությանը£
–Այսինքն` մեծ դժբախտությունները ժամանակավոր են, իսկ փոքր դժբախտությունների վրա չարժե ուշադրություն դարձնել£– Որդին անթարթափ նայեց հորը և, առանց հայացքը նրանից կտրելու, շարունակեց.– Զուր չեն ասում, որ դժբախտությունից մինչև երջանկություն և, ընդհակառակը, երջանկությունից մինչև դժբախտություն ընկած տարածությունն ընդամենը մի քայլ է£
–Այո, այդպես է,– արձագանքեց հայրը£– Դա, ըստ երևույթին, նրանից է, որ երջանկությունից մարդիկ ավելի են հիմարանում, քան դժբախտությունից£
–Ով չի կարողանում օգտվել երջանկությունից, երբ այն գալիս է, իրավունք չունի գանգատվելու, երբ այն չկա այլևս£ Դժբախտությունը երկնքից չի ընկնում, այն ծնվում է մարդկային անմտությունից£
Հայրը օրորեց գլուխը, խոր հառաչեց£
–Ով շատ է մտածում, նա քիչ է խոսում,– ասաց նա£– Ես, դժբախտաբար, հնարավորություն շատ եմ ունեցել՝ երկար մտածելու համար£ Եվ գուցե չլիներ այդպես, այսքան ճանապարհ չկտրեի£
Որդին իր ետևում լսեց մոր ոտնաձայները£ Նա շրջվեց մոր կողմը և, հանդիպելով նրա վշտաբեկ հայացքին, ակամա բարձրացավ տեղից£
–Հարկավոր է գնալ դպրոց, երևի բոլորը հավաքվել, քեզ են սպասում,– խոսեց մայրը՝ առանց որդու կողմը նայելու£– Գնա, հրաժեշտ տուր ընկերներիդ£
Որդին զարմացած նայեց մորը. չէ՞ որ առավոտյան ինքը գնացել էր դպրոց, և մայրը գիտեր այդ մասին£ Բայց հետո հասկացավ, որ մոր համար, ամենայն հավանականությամբ, ծանր է լսել հոր և որդու խոսակցությունը£
–Դասատուներից շատե՞րն են գնում,– հարցրեց մայրը£
–Վեց հոգի£ Այս տարվա շրջանավարտներից նույնպես կան£ Մի քանիսը նույնիսկ կամավոր են մեկնում£
–Գնա, որդիս, գնա հրաժեշտ տուր,– կամացուկ ասաց մայրը£– Միայն շուտ վերադարձիր£
Որդին լռելյայն դուրս եկավ պատշգամբից՝ իր ետևից անաղմուկ ծածկելով դուռը£ Տիրեց ծանր լռություն£ Չէին լսվում նաև ոչ հարսի և ոչ էլ թոռան ձայները£ Հեռվում, արտերի մեջ, երբեմնակի ղողանջում էր կաքավի թախծալի կանչը£
–Դու նրան դիտմամբ ուղարկեցիր,– ասաց Ավետիսը£
Կինը չարձագանքեց£
–Քեզ համար ցանկալի չէր իմ զրույցը նրա հետ,– կրկին խոսեց Ավետիսը£– Բայց իզուր£
–Հայր չունեցողները շուտ են հասունանում,– ասաց կինը մտամփոփ£– Նա առանց այդ զրույցի էլ ամեն ինչ հասկանում է, ի՞նչ կարիք կա հոգին պղտորելու®– Նա քիչ լռեց, իսկ հետո, հայացքը գետնին, շարունակեց.– Միայն աստծուն է հայտնի, թե ինչ օրեր եմ քաշել, ինչ զրկանքների գնով եմ նրան մեծացրել: Շան քթից ջուր խմելով մեծացրել, կրթություն եմ տվել® Դպրոցում ամենաջահել դասատուն ինքն է, բայց բոլորը սիրում, հարգում են£ Եվ ոչ միայն դպրոցում, ամբողջ գյուղում՝ թե° մեծ, թե° փոքր, նրա մասին հարգանքով են խոսում£ Իսկ եթե մարդիկ լավ բան են ասում քո երեխայի մասին, դա նշանակում է, որ նրանք լավ են խոսում նաև քո մասին£