–Այնուամենայնիվ, ես կուզենայի հանգամանորեն խոսել նրա հետ,– պնդեց Ավետիսը£
–Ախր, ինչո՞ւ£
–Որովհետև, Սիրանուշ, դու էլ գիտես, որ մի հայրն ավելին արժե իր որդու համար, քան հարյուր դասատուն ու նույնիսկ մի ամբողջ գյուղը£
Կնոջ հոգնած, ժամանակից շուտ խամրած գեղեցիկ աչքերում մի աղոտ ժպիտ առկայծեց£ Լսելով իր անունը, նրա հիշողության մեջ հանկարծակի հառնեց անցած օրերի մի պատկեր, որի մասին նա վաղուց, շատ վաղուց մոռացել էր, կամ թվում էր, թե մոռացել էր£ Ամուսինն իր անունը մի այլ ձևի էր արտասանում՝ ոչ բոլորի նման£Այդ արտասանության մեջ ուրիշի համար անորսալի քաղցրահնչյուն ինչ-որ բան կար£ Եվ այդ քաղցրահնչունությունը՝ ամուսնու ձայնի մեջ, երբ նա ամեն անգամ արտասանում էր իր անունն էն հեռավոր, ջահել օրերին, ակամա ստիպում էր իրեն կանգնել և ժպտուն երկար նայել ամուսնուն՝ միաժամանակ զգալով, թե քնքշանքից ու սիրուց ինչպես է կրծքի տակ սկսում արագ, անկանոն խփել սիրտը£ Աստված իմ, ինչքան վաղուց է դա եղել£ Եվ եղե՞լ է արդյոք£
Ժպիտը մարեց, հանգեց կնոջ աչքերում£ Հայացքը բարձրացնելով ամուսնու վրա, նա անվրդով ասաց.
–Հայր դառնալը հեշտ է, հայր մնալն է դժվար£
–Է¯հ, Սիրանուշ, Սիրանուշ,– ծանր արտաբերեց Ավետիսը՝ խեղդելով հոգու խորքից բարձրացող հառաչանքը, և նրա հայացքը վերստին գնաց, մերվեց հեռուներին£ Այնտեղ, ամռան տապից թրթռացող օդի մեջ, պարզորոշ երևում էր Սառնատան քերծը£ Քիչ ներքև Բախչուտի դաշտն է, դաշտի եզերքով՝ երբեմն մտնելով անտառ, երբեմն դուրս գալով այնտեղից, ճանապարհը, մագլցելով քարերն ի վեր, բարձրանում, գնում է դեպի Կաղնախաչ սարից այն կողմ ընկած գյուղերը՝ Առաջաձոր, Շահմասուր, Ծմակահող, Վանք®
®Գարունը նոր էր բացվել, լեռնալանջերին ու բարձր սարագագաթներին ձյուն կար դեռ, ձյունը հալչում էր, և պղտոր ձյունաջրերը ձորակներով ու լեռներից իջնող ճանապարհներն ի վար սրընթացորեն գալիս, անցնում էին գյուղամիջով՝ շուրջը լցնելով գարնան խնդուն կարկաչով£
Հաճելի է տարվա այդ ժամանակ կանգնել գյուղամիջում, դարբնոցի բակում, և ունկնդրել սարերից եկող ջրերի կանչին, զրուցել անցած ու գալիք օրերից£ Գարնանային ահա այդպիսի մի օր Բախչուտի կողմից երկու ձիավոր երևացին£ Նրանք գալիս էին գյուղի կողմը£
Դարբնոցի առջև մի քանի մարդ կար, նրանք ուշադիր նայեցին սարերից իջնող ճանապարհին, սակայն ձիավորներին ճանաչել չկարողացան£
–Ոնց որ մեր կողմերից չեն,– վերջապես խոսեց դարբին Գրիգորը, առանց որևէ մեկի կողմը նայելու£
–Հա, էդպես է երևում,– հաստատեց վարսավիր Հայկազը՝ կկոցած աչքերով նայելով հեռուն£ Հավաքվածների մեջ Հայկազն ամենից ջահելն էր և գյուղում շատերը գիտեին, որ նա անտարբեր չէ դարբին Գրիգորի չքնաղագեղ դստեր նկատմամբ, և ուր որ է ծնողները պիտի գնային դարբնի տուն՝ հարսնախոսության£ Խորամանկ ու վազվզուն խաժ աչքերով՝ նա վերջին ժամանակներս մի քայլ անգամ չէր հեռանում Գրիգորից£
–Հա, մեր կողմերից չեն,– ասաց Հայկազը՝ ծխախոտ վառելով£
Ծխում ու զրուցում էին՝ մտասևեռ նայելով ճանապարհին£ Ձիերը բեռնված էին փոքրիկ փուքսով ու կլայեկման այլ պարագաներով£
–Հայկազ, հարսանիքիդ պղինձները պատրաստիր, կլայեկողները գալիս են,– ծիծաղեց ինչ-որ մեկը£
Գրիգորը ձևացրեց, թե չլսեց կատակը£
–Բարի օր ձեզ,– մոտենալով ասաց ձիավորներից մեկը՝ քսան-քսաներկու տարեկան մի տղա՝ սև աչք-ունքով£ Մյուսը տարիքով ավելի փոքր, լուռ էր£
–Աստծու բարին,– արձագանքեց դարբին Գրիգորը£– Ամոթ չլինի հարցնելը, ո՞ր կողմերից եք£
–Խաչենագետի էն կողմից ենք՝ Բադարա գյուղից,– նորից խոսեց նույն տղան£– Գյուղից-գյուղ շրջում, ինչ պատահում է՝ աման-չաման, կլայեկում ենք£
–Լավ եք անում,– հովանավորեց Գրիգորը՝ գլուխը դրականորեն շարժելով£– Ազնիվ կերպով կատարված ամեն մի աշխատանք արժանի է հարգանքի£
Սակայն մի բան, այնուամենայնիվ, պարզ չէր. սովորաբար, Խաչենագետի այս կողմի գյուղերն ամեն տարի կաղ Արսենն էր գալիս£ Ինչպես բոլոր մեծ ու փոքր գյուղերում, Հնձախութում նույնպես նա ծանոթներ ուներ, և ամեն տարի, գարնան հետ երևալով գյուղում, իջևանում էր որևէ մեկի տանը և, դուրս գալով գյուղամեջ, սկսում էր կանչել. «Է-հե¯յ, աման կլայեկեմ, աման կլայեկեմ»£ Գյուղն ընտելացել էր նրան, ինչպես ընտելանում են ծիծեռնակների վերադարձին£
–Ախր, ձեր այդ գործով Արսենն էր գալիս մեր գյուղերը, երևի, իմանաք,– կրկին խոսեց Գրիգորը£– Մեզ մոտ ոնց որ ասում են, նա տանու մարդ էր®
–Արսենն էլ չկա,– վշտալի ձայնով ասաց տարիքով մեծը£– Մեր կողմերում տիֆի համաճարակ եղավ, շատ մարդ գնաց® Մեր գյուղում, օրինակ, այնպիսի օր էր լինում, որ հինգ-վեց մարդ էր մահանում£
–Աստված ողորմի բոլոր նրանց,– տխրաձայն վրա բերեց ծեր դարբինը և հանեց գլխարկը£ Մյուսները հետևեցին նրա օրինակին£
–Շատ դժվար ժամանակներ են,– շարունակեց անծանոթ տղան£– Սով է գյուղերում: Իհարկե, սով չլիներ, այսպես գյուղեգյուղ չէինք ընկնի£
Միանգամից բոլորն էլ լռեցին£ Ոչ այն է ճնշող այդ լռությունը փարատելու համար, ոչ այն է՝ հենց այնպես, ինքն իրեն բարձրաձայն մտորում էր, հավաքվածներից մեկը՝ Ապետնակը, որ մինչ այդ լուռ կանգնած էր մի կողմ, հառաչանքով ասաց.