Выбрать главу

–Էհ, աշխարհ, աշխարհ® զուր չեն ասում, որ ապրել կա՝ մեռնելուց վատ է£

–Թուրքն անօրեն, բայց խոսքն օրինավոր,– ծոր տալով խոսեց դարբին Գրիգորը:– Ասում է. դունյադա բեշ գյուն վար, բեշի դա գարա, իստասան՝ գյուլ, իստասան՝ աղլա£

–Իսկ դա ի՞նչ է նշանակում, թարգմանիր տեսնենք,– ասաց վարսավիր Հայկազը և, դեմքը ծամածռած՝ ծխախոտի ծուխը փչեց դեպի վեր£ Չգիտես ինչու, հենց առաջին հայացքից, անծանոթ տղաները նրան դուր չեկան£ Եվ խառնվելով խոսակցությանը, նա ցանկանում էր ասել, որ, իբր, ինքն այստեղ իրենից որևէ բան ներկայացնում է£

–Դա նշանակում է, որ մարդուս կյանքը հինգ օրվա ճանապարհ է,– բացատրեց Գրիգորը,– և այդ հինգ օրն էլ սևով է անցնում՝ ուզում ես լաց եղիր, ուզում ես՝ ծիծաղիր, դա է£

–Ոչինչ, լավ օր էլ կգա,– կրկին խոսեց Ապետնակը£– Մարդը նրա համար չի աշխարհ եկել, որ միայն չարչարվի, տառապի£ Մի լույս էլ մեզ համար կլուսանա£

–Էդ հույսն էլ որ չլիներ, տեսնես ի՞նչ կանեիք,– ծիծաղեց Հայկազը£– Երկու անգամ չեն ապրում, ապրում են մի անգամ®

–Իսկ դա ի՞նչ է նշանակում, թարգմանիր տեսնենք,– հեգնեց Ապետնակը:

–Դա նշանակում է՝ կան մարդիկ, որ էդ մի անգամն էլ կարգին ապրել չեն կարողանում£ Մինչև դուք սպասեք, թե մի տեղից լույս կբացվի,– շարունակեց Հայկազը, -ամբողջ կյանքը կանցնի£ Ապրիր՝ քանի կաս, մնացածը սուտ է£

Ոչ ոք չարձագանքեց£

–Մենք ուզում ենք մի քանի օր մնալ ձեր գյուղում,– վերջապես խոսեց սև աչք-ունքով տղան՝ ժպտադեմ նայելով հավաքվածներին,– Իմ անունը Ավետիս է, իսկ սա մորաքրոջս տղան է, օգնում է ինձ, անունը Շավարշ է£

Ավետիսի ժպիտն ասես հրավեր էր մտերմական զրույցի£ Ի պատասխան՝ Գրիգորը նույնպես ժպտաց£ Նայելով Գրիգորին, ներկաները ևս ժպտացին£ Միայն Հայկազն էր, որ անտարբեր, չար հայացքով նայում էր եկվորներին£ (Արսենն իսկույն մոռացվեց, ինչ արած, այդպես է աշխարհի կարգը, ուրիշի հանգուցյալները շուտ են մոռացվում)£

–Բարով, հազար բարի եք եկել,– ասաց Գրիգորը£– Մեր ժողովուրդը միշտ էլ աչքի է ընկել իր հյուրասիրությամբ£ Դա մեզ մոտ մեր պապերից եկող սուրբ օրենք է£ Հը, ի՞նչ կարծիքի ես, Հայկազ,– քթի տակ ժպտաց Գրիգորը£

–Ինձ համար միևնույն է, -ասաց Հայկազն անբարտավան տոնով£– Ինձանից ոչ հաց են ուզում, ոչ ջուր£

–Եթե չեք ուզում, կարող ենք ուրիշ գյուղ գնալ,– ասաց Ավետիսը, թեթևակի նեղացած՝ ներողամիտ ժպտալով£

–Ինչո՞ւ պիտի չուզենանք, ընդհակառակը՝ անչափ ուրախ ենք,– ասաց Հայկազը և, դառնալով ապագա աներոջ կողմը, կեղծ ծիծաղելով ավելացրեց.– Հրեն, եղբորդ տունն ազատ է, թող էնտեղ ապրեն£ Մեկ է, երկու օրվա մեջ նա քաղաքից եկողը չի£

Գրիգորը չհասկանալուն դրեց Հայկազի ծաղրը, ասաց.

–Գնացինք, հյուրն աստծունն է£

Հայկազը կատաղությամբ սեղմեց ատամները, սակայն ոչինչ չասաց£

Տունը գյուղի ծայրին էր, աղբյուրի ճանապարհին£ Առավոտ կանուխ, երբ ելնում էր արևը, և իրիկունները, երբ արևը բարձրանում, հասնում է Կաղնախաչի կատարներին, գյուղի աղջիկները կժերն առած գալիս էին ջրի£ Գործով տարված՝ Ավետիսն ու Շավարշը համարյա ժամանակ չունեին աղբյուր տանող ճանապարհի կողմը նայելու£ Նրանք միայն երրորդ օրն ասես նկատեցին, որ աղբյուր տանող ճանապարհը տնից մի քանի հարյուր քայլի վրա է£ Անձրևներից հետո տոփանված ճանապարհով մի աղջիկ էր գնում՝ կուժն ուսին£ Առաջինը նրան Շավարշը նկատեց£ Քամին, ոնց որ երես առած տղա, ծածանում էր աղջկա մազերը՝ մեկ դրանք նետելով ետ, մեկ ծածկելով դեմքը£

Շավարշը երկար նայեց աղջկա ետևից, հետո ժպտադեմ արտաբերեց.

–Ավետիս, ճիշտն ասա, դու կարո՞ղ ես ուղիղ նայել արևին£

–Արևի՞ն:– Ավետիսն ակամա նայեց սարերի կողմը, որոնց ետևից ծուլորեն ելնում էր բոսորագույն արևը, և հասկացավ, որ խոսքն այդ արևի մասին չէ£– Իսկ ո՞ւր է այն,– հարցրեց նա£

Շավարշը հայացքով ցույց տվեց դեպի ճանապարհը և, ասես ինքն իրեն մրմնջաց.

–Ի¯նչ կլիներ, մերդ մի քանի հատ բերեր քեզանից£

Ավետիսը Շավարշին չէր լսում£ Զոդման լամպը մի կողմ պահած, նա ակնդետ նայում էր ճանապարհին£ Աղջիկը գնում էր անկաշկանդ ու թեթև՝ մերթ ընդ մերթ ազատ ձեռքով ծոծրակի մոտ սեղմելով անհնազանդ մազերը, և նրա ձեռքը սպիտակին էր տալիս մազերի մեջ՝ ինչպես փղոսկրե սանր£

Շավարշը սկզբում զարմանքով նայեց զոդման լամպի ֆշշացող հուր լեզվակին, հետո Ավետիսին և ծիծաղեց.

–Քեզ ի՞նչ պատահեց, Ավո… Չէ, ախպերիկ, երևում է էս գյուղում տնավորվելու ես£

–Քո գործը չի, բանիդ կաց:– Ավետիսը փորձեց ժպտալ£ Նման դեպքերում միակ փրկությունը անհոգ ձևանալն է£ Սակայն դա նրան չհաջողվեց, ժպիտի փոխարեն թախծական ինչ-որ բան գծագրվեց նրա դեմքին և իսկույն էլ հանգավ£ – Էլ մի ասա,– հիշելով Շավարշի խոսքը, քիչ անց ընկճված ավելացրեց նա՝ թեթևակի օրորելով գլուխը£ Այնուհետև նա պատմեց, որ երկու օր առաջ գյուղամեջ էր իջել և այնտեղ պատահաբար հանդիպել այդ աղջկան£

–Այդ պահից ի վեր հանգիստ չունեմ,– խոստովանության նման շարունակեց Ավետիսը:– Քուն թե արթուն՝ աչքիս առաջ տեսնում եմ նրան£

Նրանք քիչ լռեցին, Հետո Շավարշն ասաց.

–Հիմա ի՞նչ պիտի անես£

–Ինքս էլ չգիտեմ£