Выбрать главу

–Ես լինեմ քո տեղ՝ կգնամ ու ամեն ինչ կխոստովանեմ նրան£

Ավետիսն ուշադիր նայեց Շավարշին՝ ասես մտովի ծանր ու թեթև անելով, թե ինչքանով է նա իրավացի, և շարունակեց կիսատ թողած գործը£

…Տասնյակ արահետներ բակերից ելնում, շրջանցելով տնամերձ այգիները, ցանկապատերի երկարությամբ գալիս, միանում էին աղբյուր տանող ճանապարհին£ Արևը նոր էր ելել, և նրա ոսկեջինջ շողերի ներքո այդ ճանապարհը նմանվում էր արծաթե գոտու£

Ավետիսն աղբյուր տանող ճանապարհով չգնաց, այլ՝ վերևով, դաշտի միջով£ Երբեմն ընկուզենիների տակ կանգնում, նայում էր գյուղից դեպի աղբյուր տանող ճանապարհին£ Ոչ ոք չկար£ Նա ժայռերի կողմից իջավ աղբյուր և նստեց մի քարի, սպասելով, թե անծանոթ աղջիկը երբ կգա աղբյուր՝ ջրի£ Իսկ գուցե այսօր չի է՞լ գալու£ Ներքևում, ձորակում, ջուրը գլգլում էր, կարկաչելով թափվում փայտե երկար նովի մեջ, նովում տարածվում ալյակ-ալյակ£

Նովի լուսանցիկ ջրերում երևում էր լեռնային հեռավոր կապույտ երկինքը, ցրտաշունչ հովից օրորվում էին գլխիվայր կախված հաճարկենիներն ու բոխի ծառերը£ Ոտնաձայներ լսելով, Ավետիսը կանգնեց հաստաբուն բոխենու ետևում£ Նույն աղջիկն էր£ Մոտենալով աղբյուրին, նա կուժը դրեց գուռի տակ, և ջուրը, ծիծաղից ուշաթափվելով, սկսեց երգել դատարկ կժի մեջ£ Ծառերի վրայից, ինչպես հասած թութ, ընկնում էր ցողը՝ ադամանդի պես պսպղալով արևի տակ£

Ավետիսը պարզորոշ տեսնում էր աղջկա նուրբ կիսադեմը, սև, երկար թարթիչները, կիսաբաց շուրթերն ու ճերմակ, դեռևս արևառության չենթարկված բարեգեղ վիզը£ Շրջազգեստի լանջաբացվածքով Ավետիսը տեսավ աղջկա կուրծքը՝ փխրուն, ինչպես առաջին ձյունը և այդ ձյունի նման էլ սպիտակ£

Նա ակամա քայլ արեց, ոտքի տակ չրթաց չոր ճյուղը® Աղջիկը վախեցած ետ ցատկեց, ուղղվեց£ Ջուրն այլևս չէր խոխոջում կժի մեջ, կուժը լցվել էր£

–Ներիր, քույրիկ, ես վախեցրի քեզ®– ասաց տղան, դուրս գալով ծառի ետևից£

–Չէ, ոչինչ®– շունչ քաշեց աղջիկը£ Նա իսկականից վախեցել էր£

–Մի՞թե ես այդքան սարսափելի եմ,– ժպտաց տղան£

Նա ուրիշ գյուղից էր£ Իրենց գյուղից լիներ, աղջիկը նրան կասեր, որ, այո, սարսափելի ես, շատ սարսափելի, ահավոր, անասելի սարսափելի ես, սակայն.. նա ուրիշ գյուղից էր£ Ու բացի այդ® բոլորովին էլ սարսափելի չէր, ընդհակառակը®

–Չէ, ինչ ես ասում,– ասաց աղջիկը£– Այդ ես եմ պարզապես վախկոտ, նույնիսկ ճնճղուկից եմ վախենում£

Նա լռեց£ Լռություն էր շրջապատում£ Միայն հովն էր խաղում ծառերի կատարների հետ, և ցողը՝ կաթելով տերևից-տերև, ընկնում էր տամուկ հողին£

Աղջիկն այլայլված նայում էր շուրջը՝ չիմանալով որտեղ թաքցնի աչքերը տղայի սևեռուն հայացքից£ Հետո գտավ իրեն£

–Դու, երևի, ջուր խմելու ես, հա՞, եկել£

Ավետիսի դեմքը՝ մինչ այդ լարված, մեղմացավ. նա նույնպես չգիտեր ինչի մասին խոսել, թեպետ շատ բան էր մտածել՝ աղջկան ասելու համար£

–Այո, ուզում էի ջուր խմել,– ասաց նա£

Աղջիկն արագորեն վերցրեց գուռի կողքին դրված անագե բաժակը, ողողեց աղբյուրի տակ, հետո ջուր լցրեց և մեկնեց տղային£

Ավետիսը խմեց, թևքով սրբեց շուրթերը և բաժակը վերադարձրեց աղջկան£

–Շնորհակալություն£

Աղջիկը կուժը դրեց ուսին, և ջուրը հառաչեց կժի ներսում£

–Դու արդեն գնո՞ւմ ես,– հարցրեց Ավետիսը£ Նա դեռ չէր ասել այն, ինչ ուզում էր ասել£– Մի գնա, խնդրում եմ®

Աղջիկը շփոթված նայեց նրան£

–Բայց ես պետք է տուն գնամ,– ասաց նա£– Հայրս կարող է բարկանալ£

Դա պատրվակ էր, որպեսզի մի քիչ էլ խոսեին£

–Իսկ ո՞վ է քո հայրը£

Աղջիկն ուսից իջեցրեց կուժը, նայեց տղային£

–Իսկ դա քո ինչի՞ն է պետք® Կարող եմ և ասել£ Հայրս գյուղի դարբինն է, անունը Գրիգոր է£

–Ես դա գիտեմ®,– խոստովանեց տղան£– Գիտեմ և այն, որ քո անունը Սիրանուշ է, բայց տանը Սիրուշ են ասում®

–Էլ ինչո՞ւ ես հարցուփորձ անում ինձ, եթե բոլորը գիտես,– ասաց աղջիկը՝ ոչ այն է հանդիմանանքով, ոչ այն է զարմացած£

–Ես վախեցա, թե հանկարծ կգնաս, և չորս բոլորը միանգամից կդատարկվի,– ասաց տղան£– Այնտեղ, ուր դու չկաս, դատարկ է ինձ համար£

Սիրանուշը շիկնեց և, մատներով թեթևակի հպվելով տղայի ձեռքին, ասաց.

–Ավետիս, պետք չէ այդպես խոսել®

–Դու գիտես, թե ինչպե՞ս է իմ անունը£

–Այո, հայրս է ինձ ասել£ Մի երկու օր առաջ ես քեզ տեսել էի գյուղում£

Տղան անսքող զմայլանքով նայեց նրան£

–Ինչ լավ է, որ դու ասացիր դա£

–Դե, ես գնամ, թե չէ տանը կարող են բարկանալ£

–Մենք դեռ էլի կհանդիպենք, չէ՞£

Սիրանուշը ժպտաց£

–Ցտեսություն£

–Սպասիր, ես ինչ-որ բան էի ուզում ասել քեզ® Քո ձայնն ինձ այս աղբյուրի կարկաչն է հիշեցնում£

Սիրանուշը կուժը դրեց ուսին, առանց ետ շրջվելու, քայլեց գյուղ տանող ճանապարհով, և քիչ անց ծառերը ծածկեցին նրան տեսողությունից£

Ավետիսը նստեց աղբյուրի մոտ, զույգ ձեռքերն իջեցրեց սառուցիկ ջրի մեջ՝ բավականությամբ զգալով, թե ցուրտն ինչպես է հետզհետե թափանցում ամբոþղջ մարմինը՝ հստակություն ու անդորր մտցնելով նրա մտքերի մեջ£ Կյանքում առաջին անգամ նա իսկականից հասկացավ, թե ինչ բան է երջանկությունը£

Երկոյան դեմ Ավետիսը նորից աղբյուրի մոտ էր£ Նա նստեց նույն քարին և սպասեց այնքան, մինչև Սիրանուշը կրկին եկավ ջրի£ Աղջիկն սկզբում չտեսավ նրան, բայց հետո, նկատելով նրան, ուրախացավ£ Սիրանուշի աչքերը խնդությամբ փայլեցին£ Եվ նա, որպեսզի չմատնի իր ուրախությունը, ցած գցեց աչքերը, սակայն հետո, հավանորեն, մտածելով, որ պարսավելի ոչինչ չկա այդտեղ, ուղիղ նայեց տղային£