Выбрать главу

–Դու շա՞տ ես սպասել,– հարցրեց նա այնպիսի տոնով, ասես վաղուց ընտելացել է այդ ժամադրություններին£

–Այո,– ասաց տղան£– Բայց ինձ համար հեշտ էր սպասելը, որովհետև ես սպասում էի բերկրանքի£ Բերկրանքի սպասելը միշտ էլ հեշտ է£

Աղջիկը ծիծաղեց և ասաց.

–Իսկ ահա ես դժվարությամբ սպասեցի մինչև մութն ընկնելը£ Կժի մեջ ջուրը չէր վերջանում ու չէր վերջանում£ Ես ստիպված վերցրի ու թափեցի ջուրը£

–Կեցցես դու, Սիրանուշ£ Դու ճիշտ ես արել, որ թափել ես ջուրը,– ոգևորված ասաց Ավետիսը՝ չկարողանալով աչքը կտրել աղջկանից£

Նրան հիացնում էր այն, որ ինչ էլ ասում, կամ անում էր աղջիկը, ստացվում էր պարզ ու բնական£ Նա չէր սեթևեթում, ոչինչ չէր բարդացնում£ Նա հենց ինքն էլ պարզության մարմնացում էր£

–Դու ամեն ինչ ճիշտ ես անում, և քեզ մոտ այդ ամենը ստացվում է շատ բնական£ Դու, երևի, ինքդ անգամ չգիտես, թե ինչպիսի հրաշագործություն ես£

Ավետիսը, իր համար ևս անսպասելի, գրկեց Սիրանուշի ուսերը և, նրա դեմքը շրջելով իր կողմը, համբուրեց վարդի պես կարմիր շուրթերը, աչքերը, պարանոցը® Ավետիսը համբուրում էր նրան և շշնջում քնքուշ բառեր, Սիրանուշը քնքշանքին պատասխանում էր իրեն յուրահատուկ պարզությամբ ու բնականությամբ՝ առանց նշույլ կոկետության, բայց և որոշ չափով կաշկանդված աղջկական ամոթխածությամբ, որը բացառիկ հմայք ու թովչանք էր տալիս նրան£

Ավետիսը շնչահեղձվում էր երջանկությունից ու չէր քաշվում այդ մասին ասել բարձրաձայն£

–Ես նույնպես, ես նույնպես®-կրկնում էր աղջիկը, և տղան գիտեր, որ դա ճշմարտություն է£– Ինձ թվում է, ես քեզ արդեն շատ տարիներ է, ինչ գիտեմ£

–Այո, մենք իրար վաղուց գիտենք£

–Ես պետք է գնամ,– հանկարծ սթափվելով, շշնջաց Սիրանուշը՝ ցանկանալով ազատվել տղայի գրկից£– Լսո՞ւմ ես, պետք է գնամ£

–Ինչո՞ւ£

Աղջիկը մեղավոր ժպտաց£

–Դու մոռանում ես, որ մենք գյուղում ենք ապրում,– ասաց Սիրանուշը՝ նայելով ճանապարհին£– Հիմա որևէ մեկը կգա աղբյուր ու կտեսնի մեզ միասին£ Գյուղը չի ների դա մեզ£ Այն իր սովորույթներն ունի, իր օրենքները£

–Ի՞նչը չի ների®Իսկ մենք ի՞նչ ենք անում որ® Մի՞թե հանցանք է իրար սիրելը£

Սիրանուշը մի ակնթարթ փակեց աչքերը, օրորեց գլուխը, այսինքն՝ դու ոչինչ չգիտես£

Ավետիսը բռնեց Սիրանուշի ձեռքը, աղջկա բարակ, ասես թափանցիկ մատները կորան տղայի տաք ափերի մեջ£

–Ե՞րբ կհանդիպենք£ Ես այսուհետև առանց քեզ մի վայրկյան անգամ չեմ կարող դիմանալ£

–Ես նույնպես£ Ես քեզ իմաց կտամ® Ցտեսություն£

Գիշերը երկար էր£ Գիշերը ոչ մի կերպ չէր վերջանում£ Դրսում, պատուհանի տակ, ճռճռում էին ծղրիդները, մոտիկ անտառում քրքջում էր բուն, իսկ լույսը դարձյալ չէր բացվում ու չէր բացվում£

Ավետիսը նայում էր հեռուները£ Սպիտակ, անթափանց թուխպը, ինչպես տաքուկ վերմակ, ծածկել էր սար ու ձոր և միայն Մռավա սարն էր երևում՝ ամպերից էլ բարձր, ձուլված երկնքի մուգ կապույտ հեռանկարին£ Այնտեղ, հեռվում, պարուրված թափանցալույս մթությամբ, ցրտերի մեջ քնով էր անցել Մռավա բարձր, աստղամերձ սարը£ Ավետիսի հայացքը ետ եկավ, փարվեց գյուղին, որտեղ այդ ժամին քնած էր Սիրանուշը£

Ոչ, քնած չէր Սիրանուշը, աչքերը առաստաղին՝ կրկին ու կրկին վերհիշում էր հոր հետ ունեցած խոսակցությունը£ Դա դժվարին խոսակցություն էր, որովհետև ոչ ոք մեղավոր չէր այն բանում, ինչ տեղի էր ունեցել£

–Հայրիկ, Հայկազը գուցե և լավ տղա է, գուցե շատ խելոք է, բայց ես քեզ վաղուց եմ ասել, որ դա ինձ համար ոչ մի նշանակություն չունի և չի կարող ունենալ, որովհետև ես չեմ սիրում նրան£

Հայրը մորմոքուն հառաչում էր, հասկանալով, որ յուրովի իրավացի է աղջիկը, բայց ի՞նչ պատասխան տալ տղային, նրա հարազատներին£

–Աղջիկս, ախր ի՞նչ կասի գյուղը, դու մտածե՞լ ես էդ մասին£ Չէ՞ որ բոլորը գիտեն, որ մենք վաղուց խոսք ենք տվել նրա ծնողներին£

Հայկազն այդ օրերին գյուղում չէր, ինչ-որ գործով գնացել էր գավառական կենտրոն և շուտով պետք է վերադառնար£

Իսկ լուրերն արդեն պտտվում էին գյուղում, ուռճանում, մեծանում էին՝ ինչպես սարից գլորվող ձնագունդը, անցնում փողոցից փողոց, թակում դուռ ու պատուհան®

Հայկազը գյուղ եկավ շաբաթ օրվա երեկոյան և, լսելով սոսկալի լուրը, մթնեց, ինչպես երկինքը՝ ամպրոպից առաջ£ Նա որոշ ժամանակ քայլում էր այս ու այն կողմ՝ հուզմունքից ու կատաղությունից դողալով, հետո նստեց ձին և քշեց դեպի գյուղի վերջին տունը, ուր ապրում էին Ավետիսն ու իր մորաքրոջ որդին՝ Շավարշը£

Քառատրոփ մոտեցող ձիու դոփյունները խուլ արձագանք էին տալիս դիմացի սարալանջին£ Ավետիսը գլուխը բարձրացրեց արձագանքի վրա, նայեց մոտեցող ձիավորին և, տեսնելով, որ նա դեպի իրեն է գալիս, ընդառաջ գնաց նրան՝ միաժամանակ կաշվե գոգնոցով մաքրելով ձեռքերը£

Հայկազը գլխով սառը բարևեց Ավետիսին ու Շավարշին£ Նրա երեսին գույն չկար, սակայն արտաքնապես հանգիստ էր£

–Խոսելու բան ունեմ քեզ հետ,– ասաց նա՝ մռայլ մի հայացք նետելով Ավետիսի վրա£