Выбрать главу

–Խնդրեմ, ասա£

Հայկազն իջավ ձիուց և ձիու սանձը բռնած քայլեց դեպի մոտիկ ընկուզենիները£ Ավետիսը հետևեց նրան£

Շավարշը վարժ շարժումներով կլայեկում էր ձեռքի պղնձե վիթխարի կաթսան՝ միաժամանակ աչքը չկտրելով Ավետիսից£

Նրանք լուռ քայլեցին մինչև դաշտի եզրը, և այստեղ կտրուկ շրջվելով Ավետիսի կողմը, Հայկազը հևասպառ ասաց.

–Լսիր, Ավետիս, դուք եկաք մեր գյուղը՝ վաստակելու ձեր մի կտոր հացը£– Նա խոսում էր դժվարությամբ, զգացվում էր, որ ուժով է իրեն պահում£– Եվ մենք հավատացինք ձեզ, ձեր ազնվությանը, մտածելով, որ արդար աշխատանքի մարդիկ եք® Մենք հավատացինք ձեզ, և գուցե մեր մեղքը հենց դա էր£

–Իսկ մենք ի՞նչ ենք արել£

–Չեմ ուզում կրկնել այն ամենը, ինչ գյուղում ասում են® Ես բոլոր տեսակի բամբասանքներին հավատում եմ կիսով չափ միայն® Բայց, միևնույն է, դու լավ իմացիր, որ ես չեմ թողնի, որպեսզի ծաղրի առարկա դարձնես ինձ գյուղում£ Դու պետք է անհապաղ հեռանաս այստեղից£ Սա է իմ խորհուրդը, իսկ Սիրանուշի հետ ինքս կխոսեմ£

–Ես մենակ ոչ մի տեղ չեմ գնա,– հանգիստ արտասանեց Ավետիսը£

–Ինչպե՞ս£

–Շատ պարզ£ Ես այստեղից մենակ ոչ մի տեղ չեմ գնա,– կրկնեց Ավետիսը£– Եթե գնամ՝ միայն Սիրանուշի հետ£

Հայկազն, առանց աղուն ջրաղացքարերի պես ղրճտացրեց ատամները, և, ոտքից գլուխ հանգիստ զննելով նրան, ասաց.

–Դու քաջ տղա ես երևում, Ավետիս, դրա համար էլ առաջարկում եմ անմիջապես հեռանալ, այլապես ես քեզ այստեղից ողջ բաց թողնողը չէի£ Եվ ինձ համար ցավալի պիտի լինի, եթե գործը վատ ավարտ ունենա£ Ես չեմ սիրում, երբ խաղում են իմ բարի անվան հետ£

–Ես նույնպես չեմ սիրում£

–Ոնց կուզես£ Բայց զգուշացնում եմ՝ Սիրանուշը չի գա քեզ հետ£ Նա մնալու է այստեղ£

–Ուրեմն ես էլ կմնամ£

–Շատ լավ,– նետեց Հայկազը և, ոտքը դնելով ասպանդակին, թռավ ձիու վրա£– Դու դեռ կփոշմանես այդ խոսքի համար, Ավետիս, դու դեռ շատ կփոշմանես, բայց, ափսոս, ուշ կլինի£

Նա մտրակեց ձին, և ձին միանգամից պոկվեց տեղից ու սրարշավ գնաց դաշտն ի վար իջնող ճանապարհով£

Ավետիսը ետ վերադարձավ անտրամադիր£ Եվ Շավարշն ինչքան էլ ցանկացավ որևէ բան լսել նրանից, չհաջողվեց£

Ավետիսը համառորեն լուռ էր£ Նրա հայացքը դանդաղորեն սահում էր հեռու և մոտիկ դաշտերի վրայով, երկար կանգ առնում գյուղից դեպի Բախչուտի աղբյուր տանող ճանապարհին, որը հետզհետե ձուլվում էր իրիկնային մթությանը£ Դիմացի սարի ետևից դուրս ելավ հենց նոր լվացված մանկան երեսի պես մաքուր նորալուսինը, և ամբողջ շրջապատը միանգամից արծաթազօծվեց£

Ավետիսը վեր կացավ տեղից, և քայլերը նրան ակամա տարան ձորի կողմը£ Նա գնում էր բլրի վրայով և ներքևից, գյուղից այնպես էր թվում, թե նա քայլում է հորիզոնի վրայով£ Այնտեղ, գյուղում, մարդիկ, հետաքրքրասիրությունից մղված, քիչ առաջ եկան և կանգնեցին£ Եվ միայն մեկը չկանգնեց, միայն մեկը շարունակեց քայլել՝ հայացքը հորիզոնին, և գյուղը ճանաչեց նրան՝ դարբին Գրիգորի գեղեցկուհի աղջկան՝ Սիրանուշին£

Հետո հանդիպեցին նրանք այնտեղ, բլրի վրա, նրանց ձեռքերը միահյուսվեցին, գլուխները մոտեցան իրար®

Սարերում քամի էր£ Քամին խաղում էր այնտեղ, սրընթացորեն պոկվում, հասնում գյուղ՝ իր թևերին բերելով նրանց խոսքերը£

«-Ես կխելագարվեմ, Սիրանուշ, առանց քեզ մի րոպեն տարվա տևողություն ունի ինձ համր»£

«-Կամաց, Ավետիս, կամաց, գյուղը կլսի»£

«-Հետո ինչ, թող լսի, չէ՞ որ անհնար է ապրել առանց սիրո£ Մարդուն հենց նրա համար է սիրտ տրվել, որ սիրի£ Թող լսեն սարերն ու ձորերը, բարձր լեռներն ու արար աշխարհը, ես քեզ սիրում եմ, Սիրանուշ»£

«-Ավետիս, կամաց, գյուղը լսում է քեզ, նա կամայականություն չի սիրում, նա խստաբարոյություն է սիրում»£

«-Ես նոր եմ հասկանում, որ մարդ կոչվելու իրավունք նա ունի միայն, ով սիրում է ու սիրված է, որովհետև ով չգիտի, թե ինչ բան է սերը, միևնույն է, թե նա չի ապրում այս աշխարհում, և արժանի է խղճահարության£ Ես սիրում եմ քեզ, Սիրանուշ»£

«-Այո, սերն ինքն ուրախություն է, այն, ինչպես արևի ճառագայթը, մարդուն լույս է տալիս կյանքի բոլոր անհաջողությունների միջից, բայց, միևնույն է, կամաց, գյուղը կլսի քեզ® Ախ, աստված իմ, իրոք, ինչ վիթխարի երջանկություն է սիրել ու լինել սիրված»£

«-Գիտես, Սիրանուշ, սերն առաջանում է անսպասելիորեն£ Մի հրապուրիչ դիմագիծը բավական է, որպեսզի խոցի սիրտդ ու հավիտյան վճռի քո ճակատագիրը£ Իմ սերն էլ ադպիսին էր՝ առաջին հայացքից£ Ես այլևս մի րոպե անգամ չեմ ապրի առանց քեզ, որովհետև առանց քեզ կյանքը կմթագնի ինձ համար, արեգակը կդադարի լույս տալ, և թռչուններն անգամ այլևս չեն գեղգեղա դաշտերում»£

Գյուղն ունկնդրեց այս ամենին և վախեցած պահեց շունչը՝ լսելով Հայկազի հրացանի կրակոցը՝ իրիկնային խավարում ու լսեց նաև նրա խոսքը. «Ոչինչ, ես դեռ ցույց կտամ ձեզ»£ Հետո մարդիկ մտան տները, և Ավետիսի ու Սիրանուշի խոսքերը դեռ երկար ժամանակ մեղեդու պես ղողանջում էին նրանց հոգու խորքերում£

Հետո անցան օրեր, եկավ աշուն, և այդ աշնան հարսանիք եղավ£ Գրիգորը քաղաքում ապրող եղբոր համար կառուցած տունը նվիրեց նորապսակներին, և նրանք՝ Սիրանուշն ու Ավետիսը, սկսեցին ապրել այնտեղ՝ գյուղից Բախչուտի աղբյուր տանող ճանապարհի եզրին կանգնած փոքրիկ տան մեջ£ Հայկազի մասին նույնիսկ մոռացել էին£ Միայն մի անգամ, դա աշնան վերջերին էր, Սիրանուշը պատահաբար հանդիպեց նրան եկեղեցու մոտ£ Իր վրա զգալով Հայկազի հայացքը, Սիրանուշը կանգ առավ և, մի պահ նայելով նրան, ասաց շինծու անհոգությամբ.