–Ի՞նչ մարդ, քյոխվա,– հարցրեց Ավետիսը, ակամա ուշադրությունը լարելով. նա արդեն ենթադրում էր, թե ում մասին է խոսքը£– Անտառում հազար տեսակ մարդ է լինում£
–Առաջաձորցի Ասծատուրի մասին եմ հարցնում£ Դաշնակ Ասծատուրի£
–Չէ, քյոխվա Ներսես£ Չեմ տեսել,– պատասխանեց Ավետիսը£
–Ես էլ չեմ տեսել,– ասաց Հայկազը£– Ես նրան չեմ էլ ճանաչում, տեսած չկամ£
–Իսկ դո՞ւ£ Դո՞ւ էլ չես ճանաչում£
–Մի անգամ տեսել եմ, – խուսափողաբար պատասխանեց Ավետիսը£
–Էդ էլ հերիք է,– գոհունակությամբ գլխով արեց տանուտեր Ներսեսը£– Էդպիսիներին մի անգամ տեսնելուց ամբողջ կյանքում կհիշես£
Տանուտերն իրավացի էր. Առաջաձորի գյուղական վարժարանի դասատու Ասծատուրին մի անգամ տեսնելուց հետո հազիվ թե այլևս կարողանաս մոռանալ£ Պարթևահասակ էր նա ու պինդ՝ ինչպես կարծր ժայռը, ամենաուժեղ ցուլի եղջյուրներից բռնելով՝ մի աչքաճպելում կարող էր գետնին տապալել£ Ավետիսը մի անգամ տեսել էր նրան համբարձման տոնին, ուր իրար հետ մրցում էին ջահելները£ Եվ միշտ էլ Ասծատուրը հաղթող էր դուրս գալիս£ Լուրեր էին պտտվում, որ նա, իբր, Զանգեզուրում կռվել է իշխանության դեմ և կապված է ինչ-որ կասկածելի մարդկանց հետ£ Ավետիսը չէր հավատում դրան£ «Չէ, էստեղ ինչ-որ բան կա,– տարակուսանքով մտածում էր նա£-Ասծատուրը հիմար չի, որ կապվի վատ մարդկանց հետ, կրթված, խելոք մարդ է® Էստեղ անպայման մի բան կա®»£
Տանուտերը բազմանշանակ հայացքով ցույց տվեց իր տան կողմը, ուր խրախճանքի էին պատրաստվում նրա հյուրերը£
–Բաքվից են, նրան՝ էդ Ասծատուրին են փնտրում® Իշխանության դեմ է գնացել£ Մեր անտառներում ինչ-որ տեղ թաքնված է£ Մեծ փողեր են խոստանում՝ ով որ գտնի£ Թե որ բան է, պատահի, անմիջապես հայտնեք ինձ, ոնց որ պետքն է՝ կվարձատրեմ£ Դե, գնացեք£
Նրանք տանուտերի մոտից հեռացան բացահայտորեն ընկճված այն բանից, ինչ լսեցին այնտեղ£ Երկար ժամանակ յուրաքանչյուրն իր մտքերի հետ էր£
–Էդ շան տղան ամբողջ պարգևն ինքն է ուզում ստանալ,– քմծիծաղեց Հայկազը, երբ բավականին հեռացել էին տանուտերի տնից£– Հը, ի՞նչ կարծիքի ես, Ավետիս£
Ավետիսը լուռ էր£ Նրան դուր չեկավ այն, ինչ ասաց քյոխվա Ներսեսը, և առհասարակ իր սրտով չէր այդ ամբողջ պատմությունը£
–Ավետիս, ինչ ես կարծում, իշխանությունն ինչքա՞ն կլինի խոստացած Ասծատուրի համար,-հարցրեց Հայկազը£
–Չգիտեմ£
–Երևի մեծ փողեր են խոստացել, թե չէ ինչի՞ պիտի վեր կենային մինչև էստեղ գային£ Երկու ոսկի տասնոց տային՝ գնայի մի կով առնեի, հը՞, Ավետիս£
Ավետիսը դարձյալ նրան անպատասխան թողեց£ Որոշ ժամանակ լուռ քայլում էին£
–Օրն անցել է, միևնույն է, էսօր ոչինչ չենք հասցնի,– լռությունը խախտեց Հայկազը£– Առավոտը շուտ կգնանք և մինչև ուշ երեկո կաշխատենք£ Հը, ի՞նչ ես ասում£
–Լավ կլինի£ Իսկ հետո իմ աներոջ եզները կվերցնեմ, կգնանք կտրածը, դուրս կբերենք ճանապարհի մոտ£ Ձմռանը ձյան վրայով հեշտ կլինի քաշել մինչև գյուղ£
Նրանք բաժանվեցին, իսկ հաջորդ օրը, առավոտ կանուխ՝ դեռևս լույսը չբացված, ճանապարհվեցին Կաղնախաչի կողմերը՝ կտրելու ծառերը£
Ամբողջ օրը, մինչև ճաշ ու ճաշից հետո, համարյա մինչև արևամուտ, անցավ աշխատանքի մեջ, և չնկատեցին նույնիսկ, թե ինչպես միանգամից արևը մայր մտավ£
–Ոնց որ անձրև է գալու,– նայելով երկնքին, ասաց Հայկազը£– Ես մի թեթև գործ ունեմ էս կողմերում£
–Ի՞նչ գործ,– զարմացավ Ավետիսը£
–Գիտե՞ս, մի երկու օր առաջ էս կողմերում մի կաղնի եմ տեսել,– ծառերի արանքից երկնքին նայելով ասաց Հայկազը£– Կարծես թե մեղր կար մեջը, բայց ժամանակ չունեցա նայելու£ Ասում եմ` մի գնամ նայեմ£
–Գուցե ես է՞լ գամ հետդ,– ասաց Ավետիսը՝ միաժամանակ ներըմբռնողաբար զգալով, որ Հայկազի խոսքերի մեջ ինչ-որ բան կա թաքնված£ «Գուցե Ասծատուրին որոնելո՞ւ է գնում,-անսպասելի մտածեց նա ու ինքն էլ իսկույն վանեց իրենից այդ միտքը£– Ոչ, չի կարող պատահել»£
Նա ծառի ճյուղից հանեց պայուսակը, վերցրեց հրացանը և քայլեց դեպի գյուղ£
Վաղ աշնանային վերջալույսը շուտ է վրա հասնում£ Իրիկնադեմի լռության մեջ քարացել, համրացել էին ծառերը, մի տերև անգամ չէր շարժվում տեղից, սաղարթների մեջ թաքնված՝ տագնապալից լռել էին անտառային թռչունները, միայն փայտփորիկն էր անխոնջ փորում ծառակեղևը, և նրա հաճախական մանրահարվածները տարածվում էին մթնած անտառի վրա£
Հանկարծ, արահետից տաս-տասնհինգ քայլ այն կողմ, մի չոր ճյուղ փշրվեց: Ավետիսը վայրկյանաբար ուսից պոկեց երկփողանին, քաշեց զույգ հրահաններն ու նայեց շուրջը. այս կողմերում արջ շատ է լինում£
–Երիտասարդ, հրացանդ մի կողմ քաշիր և ձայն-բան մի հանիր,– լսեց նա մի ձայն, հետո մամխի բարձր մացառուտի ետևից դուրս եկավ բարձրահասակ մի տղամարդ£ Ավետիսն անմիջապես ճանաչեց Ասծատուրին, թեպետ սա թավ մորուքով էր և կրծքի մոտ պատռած գունաթափ վերնաշապիկով£
Ավետիսն իջեցրեց հրացանը£
–Կարծեցի ինչ-որ գազան է®– շփոթված բացատրեց նա£
–Պատահում է,– քմծիծաղեց Ասծատուրը£ Նա հոգնած քայլերով մոտեցավ Ավետիսին£– Ո՞ր գյուղից ես£
–Հնձախութից£
–Հնձախութի՞ց£ Անունդ ի՞նչ է£
–Ավետիս£
–Չեմ ճանաչում, կներես£ Շատ անգամ եմ եղել Հնձախութում, բայց քեզ ինչ-որ չեմ հիշում£ Իսկ դու ճանաչո՞ւմ ես ինձ£