Ավետիսը մի պահ ակնդետ նայեց նրան, հետո ասաց.
–Եթե պետք է, որ ես քեզ չճանաչեմ, ուրեմն հաշվիր, որ չեմ ճանաչում£
–Շնորհակալություն£ Պատասխանդ դուրս եկավ£ Տղամարդուն վայել պատասխան էր£– Նա նայեց Ավետիսի պայուսակին£– Պայուսակդ, տեսնում եմ, դատարկ է® Դե լավ, Ավետիս, մնաս բարով£ Միայն թե ինձ չես տեսել£
–Պարզ է® Սպասիր, ո՞ւր ես գնում,– կանգնեցրեց նրան Ավետիսը£– Ուր որ է կսկսվի տեղատարափը£
Ասծատուրը նայեց երկնքին. երկինքը լրիվ սևակնել էր£
–Հա, ճիշտ է, ուժեղ անձրև է գալու£ Բայց դե, ինչ արած, առաջին անգամը չէ, և ոչ էլ վերջին£ Ոչինչ,– նրա կապույտ, թախծոտ աչքերը թույլ ժպտացին£– Ով ձգտում է մեծ նպատակի՝ իր մասին արդեն չպետք է մտածի£ Մնաս բարով£
–Սպասիր® Գնանք ինձ մոտ£
–Քեզ մո՞տ£ Իսկ դու գիտե՞ս, թե քեզ ինչ է սպասում, եթե ինձ բռնեն քո տանը£
–Չգիտեմ և իմանալ չեմ ուզում£ Կմնաս ինձ մոտ՝ մինչև անձրևը կկտրի, մարդավարի կքնես, իսկ հետո՝ գնա, ուր սիրտդ ուզում է£
Նրանց գլխավերևում տերևները շնկշնկացին անձրևի ծանր կաթիլներից, հետո մութ երկնքում փայլատակեց կայծակը՝ մի ակնթարթ լուսավորելով երկնաթռիչ հաճարկենիների կատարները£
–Տանն ո՞վ ունես£
–Կինս ու չորս տարեկան տղաս£
–Իսկ գյուղի ո՞ր մասում է տունդ£
–Ամենավերջի տունն է՝ ուղղակի անտառին կպած£
–Դե, գնանք որ ասում ես®-քիչ մտածելուց հետո վճռական ասաց Ասծատուրը£
Կատարելապես մութ էր, երբ նրանք հասան գյուղ£ Անձրևը վարարել էր՝ վերածվելով հեղեղի£ Գյուղի փողոցներում ոչ ոք չկար£
Տեսնելով ամուսնուն, Սիրանուշն ուզեց պոռթկումով գրկել նրան, ինչպես անում էր միշտ, երբ Ավետիսն ուշ էր վերադառնում տուն. նա մի ժամ անգամ չէր կարողանում ապրել առանց նրան, թեկուզ գիտեր, որ գործի բերումով, նա կարող է նույնիսկ օրերով մնալ ուրիշ գյուղերում£ Դրա համար էլ, ամեն անգամ, երբ ամուսինը տուն էր գալիս, յուրահատուկ տոն էր նրա համար£
–Դու լրիվ թրջվել ես,– վախեցած ասաց Սիրանուշը£
–Ոչինչ,– Ավետիսը մեղմորեն հեռացրեց նրա ձռքը, թռուցիկ հայացքով աչք ածեց սենյակը, հարցրեց ընդհատուն ձայնով.
–Տանը մարդ չկա՞£ Քնա՞ծ է երեխան£
–Այո®,– զարմացած ասաց Սիրանուշը՝ մի տեսակ շշմած ամուսնու տարօրինակ մտախոհ տեսքից£– Ի՞նչ է պատահել քեզ, ինչ-որ վատ բա՞ն է եղել£
–Շուտ հագնվիր, հյուր ունենք£
–Հյո՞ւր£ Ի՞նչ հյուր£ Ո՞ւր է նա£
–Էստեղ է, դրսում կանգնած է£
–Անձրևի տա՞կ£
–Չէ, ընկուզենու տակ է£ Հիմա կկանչեմ£ Միայն դու նրան ոչինչ մի հարցրու£
–Ոչ մի բան չեմ հարցնի£ Ինչի՞ս է պետք£ Թող գա£
–Անունն էլ մի հարցրու, կարիք չկա£
–Լավ®,– պատասխանեց Սիրանուշը նվաղկուն ձայնով՝ գիշերային խորհրդավոր հյուրի հայտնվելուց ինչ-որ վատ, անախորժ բան զգալով£
Ասծատուրը մինչև առավոտ մնաց նրանց մոտ£ Լուսադեմին, վեր կենալով տեղից, նա ցանկացավ գնալ, սակայն Ավետիսը բաց չթողեց, բացատրեց, որ փողոցում հանկարծ կարող են տեսնեել նրան, ավելի լավ է մնա մինչև երեկո և մութն ընկնելուց հետո գնա£ Հետո էլ, միևնույն է, եթե Ասծատուրն ուզենար էլ գնալ, չէր կարող, գիշերը Սիրանուշը կարկատել, լվացել էր նրա վերնաշապիկը , որ մինչև հիմա չէր չորացել, իսկ տանը նրան հարմար ուրիշ շոր չկար£
–Երեխան վերցրու, գնա ձերոնց մոտ մինչև հանդից կգամ,– ասաց Ավետիսը և մի անգամ ևս պատվիրելով կնոջը ոչ ոքի ոչինչ չասել, գնաց աներոջ մոտ՝ խնդրելու նրա եզները£ Իհարկե, նա դա կարող էր վաղը կամ մյուս օրն էլ անել, շտապելու առանձնահատուկ բան չկար, բայց Ավետիսը մտածեց, որ անհրաժեշտ է հենց այսօր անել դա. համագյուղացիները սովորաբար հազվադեպ են տեսնում նրան գյուղում, և եթե նա այսօր մնա տանը, ապա դա կարող է ինչ-որ կասկած առաջացնել նրանց մեջ£
Ետմիջօրեին, երբ նա վերադառնում էր անտառից՝ սայլի ետևից երկու մեծ գերան տված, գյուղի ծայրին նրան պատահեց նախրապան Սարգիսը՝ մթամած, ինչպես սև ամպ£ Նախրապանի տեսքը Ավետիսին զարմացրեց, որովհետև սա գյուղում կենսուրախ մարդու համբավ ուներ£
–Ավետիս,– արտասանեց նա՝ հոնի մահակով փորփրելով գիշերային հորդ անձրևից հետո խոնավացած հողն ու աշխատելով չնայել Ավետիսին,– Գիտե՞ս ինչ, լավ կլիներ, որ, ոնց ասեմ® այսինքս, որ տուն չգնայիր՝ լավ կլիներ®
–Էդ ինչո՞ւ,– հարցրեց Ավետիսը, զգալով, թե կրծքի տակ ինչպես է խփում սիրտը վատ նախազգացումից£– Խոսիր տեսնենք, հը£
–Դժբախտություն է եղել էնտեղ, քեզ մոտ, Ավետիս£ Մի ժամ առաջ քո հյուրին տարան£ Թակեցին խեղճին, ոնց թակեցին£ Կապեցին ծառին ու մահու թակ տվին®
Արյունը խփեց Ավետիսի դեմքին£ Նա պոռթկումով նետվեց նախրապանի վրա և, նրա հնամաշ պիջակի մերակներից բռնելով, սկսեց ցնցել նրան£
–Խաբում ես®Դու խաբում ես£ Դա չի կարող պատահել£
Սարգիսը իրենից ուժով պոկեց նրա ձեռքերը£
–Խելառ, ի՞նձ ինչի համար£ Քո էդ Հայկազ շան տղան է հայտնել£
–Հայկա՞զը£ Ո՞նց թե£ Նա ոչինչ չգիտի£ Խաբում ես, ես քու լավի®
–Աստված տա, որ խաբեի® Բայց դե, բանն էլ հենց էն է, որ չեմ խաբում® Մտել է, ասում են, ձեր տուն, ուրեմն, որ, իբր, քեզ հետ անտառ գնա, իսկ էնտեղ, ուրեմն, քո կնիկ Սիրանուշը նրան հարցրել է, թե, իբր, ի՞նչ մարդ է էն մարդը, որ գիշերը քեզ հետ եկել է, գուցե ինքը գիտի® Մի խոսքով, թե իրականում ոնց է եղել, չգիտեմ, գուցեև ուրիշ կերպ է եղել® հազար ու մի բան են ասում® Դե, դա էլ իսկույն վազել, հայտնել է տանուտերին® Իր օրում մեզ մոտ էդպիսի բան չէր եղել, ամբողջ Ղարաբաղով մեկ խայտառակ արեց մեզ էդ ավազակ շան տղան® Դու, Ավետիս, լավ կանես, չգնաս տուն® Ամեն ինչ կանցնի, կհանդարտվի, կգնաս®