–Սիրանուշի՞ն էլ են տարել£
–Չէ, Սիրանուշին ինչո՞ւ,– քմծիծաղեց Սարգիսը£– Ընդհակառակը, երևի շնորհակալություն են ասել, որ օգնել է® Սպասիր, Ավետիս, ու՞ր ես գնում£
–Դեն կաց£– Ավետիսը մոլեգնաբար մի կողմ հրեց նախրապանին, որն ուզում էր ետ պահել նրան£ «Սպանված եղնիկը մեջքին, գինին ձեռքին ու քենը սրտում մեր տուն եկավ,– մռնչած Ավետիսը£– Ոչ, ծուռ էր միտքը® Կեղծ էր ուրեմն, ամեն ինչ կեղծ էր® Ոչինչ, հիմա կտեսնենք՝ ով ես դու, ով եմ ես®»£
–Խելքդ գլուխդ հավաքիր, միևնույն է, նրան ոչնչով չես կարող օգնել£ Կանգնիր£
Սակայն Ավետիսն այլևս նրան չէր լսում£ Ձեռքով հրացանը սեղմած կողքին, որպեսզի չճոճվի, նա վազեց դեպի Հայկազի տունը, և հենց այդպես, առանց կանգ առնելու, նետվեց բակ հենց այն պահին, երբ Հայկազը, դռան առջև, սանդուղքներին նստած, կիրզայե երկարաճիտ սապոգները քաշում էր ոտքերին՝ հավանորեն պատրաստվելով մեկնել կենտրոն՝ ցուցմունք տալու£ Տեսնելով Ավետիսին, նա թռավ ոտքի, մեռելի պես գույնը գցեց£ Աջ ոտքի սապոգն այդպես էլ մնացել էր ոտքից կախ£
–Ստոր մարդիկ իրենց գործերում միշտ էլ հաջողության են հասնում, և դա այն պատճառով, որ նրանք ազնիվ մարդկանց հետ վարվում են ոնց որ ստորների հետ, իսկ ազնիվ մարդիկ, ընդհակառակը, ստորների հետ վարվում են ինչպես ազնիվ մարդկանց հետ,– խոսեց Ավետիսը՝ դժվարությամբ արտաբերելով բառերը£– Հը, ստացա՞ր երկու ոսկի տասնոցը£– Եվ ուսից վար բերելով հրացանը, քաշեց հրահանները£
Հայկազը՝ կարծես կախարդված, նայում էր իր կրծքին ուղղված հրացանի զույգ փողերին£
–Ավետիս, ես® Սպասիր, Ավետիս, դու ինքդ էլ չգիտես, թե ինչ փորձանք®
Նա չհասցրեց վերջացնել խոսքը, Ավետիսը կրակեց առանց նշան բռնելու՝ հենց ազդրի վրայից՝ մի ձեռքում պահելով հրացանն ու չզգալով դրա ծանրությունը£ Կրակոցը հնչեց չոր ու կարճ, ասես անտամուկ ճյուղ փշրվեց£
Հայկազն օրորվեց, մի երկու քայլ արեց՝ ետևից քարշ տալով կիսահագած սապոգը, հետո դանդաղ ծնկի եկավ, ջղաձգվեց ու երեսնիվայր փռվեց գետնին£
Ավետիսը թափով շրջվեց, դուրս եկավ փողոց և այստեղ, երես առ երես, հանդիպեց Հայկազի կնոջը՝ Զաբելին£
–Ավետի՞ս£ Դու մեր տա՞նն էիր£ Այդ ի՞նչ է եղել քեզ£ Երեսիդ գույն չկա£
–Գնա նրա մոտ, էնտեղ պառկած է£
Զաբելը նայեց նրա ձեռքի հրացանին£
–Ո՞վ,– ճչաց նա, ձեռքերը բարձրացրած, կույրի պես օրորվելով մտավ տուն£
Մի րոպե անց այնտեղից լսվեց նրա աղեկտուր ողբը£
Արդեն տուն մտնելիս, Ավետիսը շուռ եկավ ետ և տեսավ, որ համագյուղացիները խուռներամ վազում են իր տան կողմը£
Ներսից լացի ձայն էր գալիս£ Սիրանուշն արդեն լսել էր սպանության մասին և, երեսնիվայր ընկած հնամաշ կարպետով ծածկված թախտին, բարձրաձայն լալիս էր£ Դուռը, ամուսնու ոտքի հարվածից, շրխկոցով զարկվեց պատին£ Սիրանուշը վեր թռավ տեղից և, շրջազգեստի թևքով փութկոտ սրբելով արտասվաթոր դեմքը, նայեց ամուսնու կարմրած աչքերին£ Ավետիսը կանգնել էր դռների մեջ՝ ձեռքում սեղմած երկփողանին, և օրորվում էր հարբածի նման£
–Ավետիս®
–Դեհ, կնիկ, պատմիր, թե ինչպես մատնեցիր աստծու հյուրին, իսկ իմ բարի անունը կոխկրտեցիր ցեխի մեջ® Պատմիր, կնիկ, ինչո՞ւ ես լռել® Կարողացել ես մատնել, կարողացիր և պատասխան տալ®£– Նա դանդաղորեն բարձրացրեց հրացանը£ Մահվան սարսափը ցոլցլաց դեռետի կնոջ լայնացած աչքերում£ Նա ճչոցով ընկավ ամուսնու առջև՝ մի ձեռքով բռնելով հրացանի փողն ու մյուս ձեռքով գրկելով ամուսնու ոտքերը£
–Ես մեղավոր չեմ,– թոթովում էր նա ոնց որ զառանցանքի մեջ՝ կցկտուր կերպով կուլ տալով բառերը, ասես վախենալով, որ չի հասցնի ավարտել խոսքը£ -Մեղավոր չեմ ես, սիրելիս, թանկագինս, հարազատս® Մեղավոր չեմ, ես դա չէի ուզում® Հայկազն արեց® Նա ահաբեկեց ինձ, նա ասաց, որ մեզ բոլորիս կքշեն Սիբիր, տաժանակրության£ Ես չէի ուզում մատնել® Էն մարդու շապիկը տեսել էր բակում® կախել էի, որ չորանա® Հարցրեց, թե ո՞ւմն է£ Մտածեցի՝ քեզ հետ հազար անգամ հաց է կտրել, վատ բան չի անի®
Ավետիսը ոտքով մի կողմ հրեց նրան, սակայն Սիրանուշը սուգ ու շիվանով կրկին փաթաթվեց ամուսնու ծնկներին, սկսեց համբուրել ոտքերը և այդպես նրա ոտքերը գրկած, աղաչում-պաղատում էր ներել իրեն® Հանկարծակի ինչ-որ բան հիշելով, նա պոկվեց ամուսնուց, իրեն գցեց միջնորմի ետևը, ուր քնած էր որդին, ընդոստ շարժումով վերցրեց մանկանը և կրծքին սեղմած, դուրս եկավ միջնորմի ետևից, և կանգնելով ամուսնու առջև, ասաց հոգնատանջ ձայնով.
–Դե, հիմի կրակիր® Մեզ երկուսիս էլ սպանիր£ Ես դրա համար վախեցա, երբ լսեցի Սիբիրի մասին£ Այնպես որ, երկուսով էլ մեղավոր ենք£ Սպանիր£ Դե, կրակիր®
Որդին՝ դեռևս ոչինչ չհասկանալով այդ ամենից, քնատ ու վախեցած, նայում էր հորը£
–Անիծյալ լինես դու®– ասաց Ավետիսը խռպոտ ձայնով£– Անիծյալ լինես դու® Թող անիծյալ լինեք բոլորդ էլ®
Նա դուրս եկավ տնից, կանգնեց մի պահ՝ նայելով բակում խռնված մարդկանց£ Եվ, ակամա ձեռքում սեղմելով հրացանը, գնաց դեպի բակի դռնակը£ Ամբոխը լուռ ու ահաբեկ ճամփա տվեց նրան£