Выбрать главу

Ավետիսն անցավ տնամերձ այգիների արանքով, երկար ժամանակ գնում էր այդպես՝ գլխիկոր, առանց ետ նայելու, ինչ-որ տեղ ծառերը ծածկեցին նրան տեսողությունից, հետո կրկին երևաց ձորերի վրա իջնող ճանապարհին, և գյուղը հասկացավ, որ նա գնում է Շուշի՝ կամովին հանձնվելու իշխանությանը£

®Եվ հիմա վերադարձել է նա հեռավոր ճանապարհներից և ասես ոչինչ չի փոխվել այս երկար, շատ երկար տարիների ընթացքում£ Զարմանալի է, ինքն այնտեղ, այդ հեռուներում միշտ ապրել է այստեղի կարոտը սրտում, բայց ահա եկել է, վերջապես տեղ է հասել հեռուներից ու չգիտես ինչու, իրեն զգում է որպես կողմնակի, օտար մի մարդ, որին ոչ ոք չէր սպասում այստեղ£

«Ես նախկին Սիրանուշը չեմ, Ավետիս,– մտովի խոսում էր Սիրանուշը£– Ուրիշ եմ ես, օտար£ Չար ու դաժան£ Կյանքն է այդպիսին դարձրել ինձ£ Անմարդ կնոջ իմ բաժին սև կյանքը® Գիշեր-ցերեկ հանդերն ընկած աշխատել եմ, ֆերմաներում եմ տանջվել, որտեղ դժվար է եղել՝ ուղարկել են էնտեղ, անշոր, երբեմն ոտաբոբիկ, երբեմն մի կտոր հացի կարոտ£ Այդպես եմ ապրել, այդպես եմ երեխա մեծացրել® Ինչո՞ւ ես եկել® Ինչո՞ւ այդպես ուշ ես եկել£ Մեր բաժին կյանքն անցել է արդեն£ Մեր կողքով անվերադարձ անցել-գնացել է®»£

–Իսկ որտե՞ղ էիր այսքան ժամանակ,– տևական լռությունից հետո վերջապես հարցրեց Սիրանուշը£

Ավետիսը իրանով շրջվեց, նայեց կնոջը, և ամուսնու հայացքում այնպիսի սառնություն կար, որ Սիրանուշը բնազդաբար մի կողմ քաշվեց£

–Դու չե՞ս ներել ինձ, Ավետիս®,– նվաղուն ձայնով ասաց նա£– Մինչև հիմա չե՞ս ներել£

Ավետիսը դանդաղ տարուբերեց գլուխը£

–Ոչ£

–Էլ ինչո՞ւ ես եկել£ Ինչո՞ւ ես վերադարձել այսքան տարիներ հետո£ Դու մեզ համար վաղուց չկաս,– դաժանորեն արտաբերեց Սիրանուշը£-Ինչո՞ւ ես եկել մեզ մոտ£ Ո՞վ է քեզ կանչել£

–Իմ որդին£

–Ի՞նչ£ Ի՞նչ գործ ունի այստեղ որդին£

–Ես պետք է նրան պատմեմ ամբողջ ճշմարտությունը, այն ամենը, ինչ ինձ հետ եղել է®

–Ոչ,– աղաղակեց Սիրանուշը վախեցած£– Ոչ£ Դու դա չես կարող անել£ Եվ նա չի էլ հավատա քեզ£ Հայրը նա չէ, ով քեզ աշխարհ է բերում՝ ինչպես անցորդն է ոսկոր նետում շանը՝ մի րոպե անց մոռանալով այդ մասին, այլ նա, ով դաստիարակում, մեծացնում է որպես պիտանի մարդ, ով կարող է փոխարինել երեխայի հորը, երբ նա այլևս չի լինի£ Իսկ ես փոխարինել եմ, ես նրա համար և° հայր եմ եղել, և° մայր£

–Սիրանուշ£

–Չեմ ուզում ժխտել, դու այնտեղից… ծանրոցներ ես ուղարկել, բայց այդ մասին նա չգիտի, ինքս եմ գնացել Կիչանի փոստից ծանրոցները ստանալու, և, բացի այդ, ծանրոցով երեխա չեն դաստիարակում, հարկավոր էր հոգատար ձեռք ու հայրական դաստիարակություն£ Ով չի կարող կատարել հոր պարտականությունները, նա իրավունք չունի հայր լինել£

–Միևնույն է, ես կխոսեմ նրա հետ£

–Աստված իմ, որտեղի՞ց եկավ® Ախր, ո՞վ ես դու նրա համար£ Ոչ ոք£ Անծանոթ, օտար մի մարդ£ Մեկը, որ լքել է իր ընտանիքը£ Մարդ է սպանել® Մարդասպան է այսինքն® Նա քեզ տեսնել անգամ չի ուզում£ Լսո՞ւմ ես, չի ուզում®£– Վերջին խոսքերը նա ասաց` ձեռքերը տանելով դեպի կուրծքն ու մատներով սեղմելով պարանոցը՝ կարծես ցանկանալով խեղդել ինքն իրեն£

Ավետիսը լուռ հետևում էր այն բանին, թե նա ինչպես էր դեսուդեն ընկնում՝ նյարդայնորեն ճրթճրթացնելով մատները£

–Նստիր,– վերջապես ասաց Ավետիսը£

Կինն անշարժացավ այդ հրամայական տոնից, արագ շրջվեց դեպի ամուսինը£ Սա հայացքով ցույց տվեց անկյունում դրված աթոռակը£ Սիրանուշը նստեց£ Ավետիսը երկար նայում էր գետնին՝ ասես մտածելով, թե ինչից սկսի£

–Իսկ դու ի՞նչ գիտես իմ կյանքի մասին,– ասաց նա անսպասելի խրոխտ ձայնով£– Ոչինչ չգիտես£ Դու ինձ մարդասպան կոչեցիր® Դա ճիշտ է, ես մարդ եմ սպանել, դատապարտվել տաժանակրության® Ահա հենց այդ բոլորի մասին էլ ուզում էի պատմել իմ որդուն, որովհետև տեսնում եմ, դու շատ ես ջանացել, որպեսզի անհետ ջնջես ինձ նրա սրտից® Երևի նրան նույնիսկ թվում է, թե մեծ ճանապարհի ավազակ է իր հայրը£

–Եվ ոչ միայն նրան,– գոչեց Սիրանուշը£– Այո, ես եմ ջանք թափել, ես® Միթե՞ դու չէիր, որ հրացանը քաշած ուզում էիր սպանել ինձ՝ քո կնոջը£ Ասա, մի՞թե դու չէիր այն£

–Սպասիր,– ընդհատեց Ավետիսը£ Հեգնական արտահայտությունը դրոշմվել էր նրա տանջահար, անարյուն դեմքին£ Նա խոսեց առանց ձայնը բարձրացնելու, սակայն յուրաքանչյուր բառը քար լռության մեջ հնչում էր ծանրակշիռ ու հատու£– Դու ժանդարմներին մատնեցիր նրան, ով պատրաստ էր իր կյանքը զոհել հանուն մեր սուրբ հողի£ Ինչ վերաբերում է ինձ՝ դա դու էլ գիտես£ Ես գնդակահարել եմ մի սրիկայի, որը քո օգնությամբ մատնել էր փոթորկալից գիշերը քո® մեր տանն ապաստան գտած մարդուն® Անողոք թշնամու հետ այդպես չեն վարվում£ Իսկ գիտե՞ս դու, արդյոք,– Ավետիսի հայացքը շափաղեց Սիրանուշին,– գիտե՞ս, որ երեք օր անց Շուշվա մոտ, Կարկառի ձորում նրան՝ այդ մարդուն, կախեցին ծառից և, ասում են, արտասուքները հոսում էին նրա աչքերից՝ քանի դեռ կախված էր£ Դու գիտե՞ս այդ մասին£

Սիրանուշը երկու ձեռքը սեղմեց ականջներին և աղաղակեց սարսափով.

–Լռիր£ Չեմ ուզում լսել,– նա փորձ արեց ելնել, բայց ամուսնու ահեղ ձայնը նրան կրկին գամեց տեղում£