–Նստիր£ Նստիր և լսիր£ Դու պետք է մինչև վերջ լսես ինձ£ Ահա թե ինչու ես սպանեցի Հայկազին£ Եվ դրա համար էլ գնացի տաժանակրության£ Ամբողջ երեք տարի ծանր տանջանքներ կրեցի այնտեղ£ Երկու անգամ փախա կալանքից, և երկու անգամ էլ բռնեցին ինձ, մահու ծեծ տվին… Ես մեկնում եմ ռազմաճակատ և մեկնելուց առաջ եկա որդուս տեսնելու£
–Նա նույնպես գնում է ճակատ® Նա կամավոր է մեկնում®,– մարող շշուկով ասաց Սիրանուշը£– Առավոտյան, դեռ լույսը չբացված, պետք է ճանապարհվեն շրջկենտրոն£
Ավետիսը բարձրացավ տեղից, երկար ժամանակ մտասույզ առաջ ու ետ էր քայլում, հետո նստելով կնոջ դիմաց, ասաց.
–Կանչել տու գա, ես ուզում եմ քո ներկայությամբ խոսել նրա հետ£ Թող նա չամաչի իր հոր համար, թող բաց ճակատով նայի մարդկանց®
–Ոչ,– արդեն ընկճված, նվաղկուն ասաց Սիրանուշը£– Ես նրան չեմ կանչի£ Դու ուզում ես կործանել ինձ£
–Դու ինքդ ես քեզ կործանել£ Կանչիր նրան, ես գիտեմ, դու նրան դիտմամբ ուղարկեցիր£ Կանչիր, ես ուզում եմ խոսել նրա հետ£ Այս ամբողջ տարիներին այդ մասին եմ երազել£ Կանչիր, խնդրում եմ քեզ®
–Ոչ, Ավետիս, մի խնդրիր, միևնույն է, ես չեմ կանչի նրան®
Անսպասելիորեն դուռն աղմուկով բացվեց£ Սիրանուշը վախեցած շրջվեց դռան կողմը և տեսավ որդուն£ Նա կանգնած էր դռների մեջ, և նրա դեմքը մթնած էր ու կտավի պես գունատ£ Որդին նայում էր ոչ թե մորը, այլ՝ հորը, որն անակնկալի եկած, ակամա բարձրացավ տեղից ու մնաց այդպես կանգնած՝ ակնասևեռ նայելով որդուն ու ինքն էլ չիմանալով իր անելիքը£
–Հայրիկ, ես ամբողջ ժամանակ կանգնած էի պատուհանի տակ,– խոսեց որդին դողդոջուն ձայնով£– Ես ամեն ինչ լսեցի£ Ես կուզենայի ասել® որ արժանավոր մարդը նա չէ, ով թերություններ չունի, այլ նա, ով արժանիքներ ունի®
Հոր աչքերը միանգամից լցվեցին, սակայն նա կարողացավ հավաքել իրեն, նույնիսկ ժպտաց և արցունքների միջից նայեց որդուն£
Նրանք կանգնած էին դեմ-դիմաց՝ հայր և որդի, և նրանց բաժանում էր ընդամենը երկու քայլ£
ԷՊԻԼՈԳ
Նրանք ճանապարհ ընկան այգաբացին£ Ճանապարհի այս ու այն կողմ, դեռևս մթնամութ թփուտներից ու ծառերի վրայից, վշտամորմոք երգում էին քնից նոր ելած թռչունները, լուսաբացի ցողը վրան՝ տամուկ ծփյունով տարուբերվում էին հասած արտերը, ետևից, գյուղի կողմից, լսվում էին շների բեկբեկուն հաչոցները, աքաղաղների վաղորդյան կանչերը£
Մի տեղ, վերջին ոլորանի վրա, որից այն կողմ այլևս չէր երևալու գյուղը, կանգ առան, նայեցին ետ£ Արևը չկար դեռ, բայց նրա կարմիր հրացոլքից պարզորոշ երևում էր լեռնային գյուղը՝ վշտից փոքրացած, կուչ եկած£ Երևում էին գյուղի շուրջ բոլոր փռված սարերը, անտառները, թափանցիկ ոսկեշղարշով պարուրված անթիվ, անհամար հանդերը, որ հիմա բանակ գնացողներին թվում էին տխուր, անմարդ ու ամայի£
Դեռ գյուղից դուրս չեկած՝ կարոտը հորձանք տվեց նրանց հոգում£
-Քո օդ ու ջրին մատաղ, Հնձախութ, մեկ էլ ե՞րբ կտեսնենք քո անուշ դեմքը, և կտեսնե՞նք արդյոք®
Նրանք կրկին ճանապարհ ընկան£ Նրանք գնում էին կրակներին ու մահերին ընդառաջ® Եվ նրանց շարքերին ձուլված, մշտապես կողք-կողքի, միասին քայլում էին նաև հայր և որդի®
Շատ տարիներ հետո լեռնային Հնձախութ գյուղում, բարձունքի վրա, մարմարյա հուշարձան կանգնեցվեց՝ ի հիշատակ կռվի ահեղ դաշտերում ընկած որդիների£ Գյուղը հոր և որդու անուններն ու դիմանկարները տեղադրեց կողք-կողքի, հավետ անբաժան£
Հայր և որդի, սպիտակ մարմարից կարոտաբաղձ նայում էին առաջ, իսկ առջևում գյուղն էր՝ ցիրուցան թաղամասերով, շուրջը՝ հասած արտեր, ուր ալիքաձև թափառում էր արծաթյա քամին®
========================
ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՊՏԱՋԻՆՋ ԵՐԿԻՆՔԸ
Մեր գյուղը՝ Հնձախութը, հեռո՜ւ-հեռու է։ Ասես թաքնված ճանապարհներից՝ տապր է կացել խոր ձորերի մեջ, և միայն Սառնատուն լեռան կատարից է պարզորոշ երևում այն՝ շրջապատված երկնքոտ սարերով, զով անտառներով, այդ անտառների մեջ կորսված անթիվ, անհամար դաշտերով ու մարգագետիններով։
Փոքր է մեր գյուղը, փոքր, մի երկու հանդաչափ տարածություն է նաև նրա գլխավերևում, բարձրաբերձ լեռնագագաթներին հենված երկինքը, որ ներքևից, գյուղից անասելի բարձր է երևում՝ ներկված մոշահավի ձևի գույնի՝ մուգ կապո՜ւյտ-կապույտ։
Երկարատև է մեզ մոտ ձմեռը, երկարատև է, բայց գեղեցկահրաշ, գեղեցկահրաշ է նաև գարնանը, երբ հանդ ու ձոր, սար ու լեռ զուգվում, զարդարվում են բազմերանգ գույներով՝ դեղին, սպիտակ, կարմիր, մանուշակագույն…Հետո գալիս է լեռնային գյուղի ոսկե ամառը, իսկ հետո լեռներում կորած մեր աստվածանիստ բարձր աշխարհում սկսվում են աշնան դանդաղասահ օրերը. գյուղի շուրջը՝ անտառներում, սար ու ձորերում ու գյուղական տնամերձ այգիներում դեղին շոր հագած ծառերը մեղմիվ օրորվում են աշնան թեթև քամուց, տերևները ծառերից պոկվում, պտույտ են գալիս օդում և դանդաղ իջնում գետնին։
Աշնանային ահա այդպիսի հիասքանչ մի օր ես ու իմ կրտսեր քույր Հեղինեն մեծ խարույկ էինք սարքել մեր տնամերձ այգում, խարույկի ծուխը սյան պես բարձրանում, գալարվում էր մեր այգու վրա և տեսանելի էր շատ հեռվից։